«Հորս վերաբերմունքը փոխվեց իմ հանդեպ»․ Վիկտորիա Սահակյանը՝ դիպլոմ չստանալու եւ չստացված սիրո մասին

Ինչպես են ընթացել Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումները քաղաքից դուրս

Ամենամեծ կորուստը, կյանքի նպատակը եւ ծնողների խորհուրդը․ Բլից հարցեր Ժաննա Բուտուլյանի հետ

Լիա Զախարյանը՝ հայկական շոուբիզնեսի ամենահմայիչ մարդու, ամենամեծ կորստի և առօրյայի մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Քրիստինե Պեպելյանը՝ իր նոր նախագծի եւ որդու՝ Արեգի մասին

Քիմ Քարդաշյանի 60 մլն դոլորանոց առանձնատունը

Մանուկ Ալեքսանյանը՝ սեզոնի թրենդների, հակաթրենդների եւ Pillow Challenge-ի մասին

Մարիամ Ալեքսանյանը՝ մոլերից մեկում խայտառակ լինելու եւ ամուսնության հարցից խուսափելու մասին․ ԲԼԻՑ ՀԱՐՑԵՐ

Մանկության ամենավառ հուշից մինչեւ զավեշտալի սիրո խոստովանությունը․ բլից հարցեր՝ Դիանա Տոռեսի հետ

Մատնահարդարման 5 տարածված միֆեր

90-ականներին ծնողներս թույլ չեն տվել, որ ես ու քույրս մտածենեք տան հոգսերի մասին»․ Իրինա Թովմասյան

5 խորհուրդ առողջ մազեր ունենալու համար. Ջեք Թեքեյան

BACKSTAGE. Գոշը, Քրիստինա Եղոյանը, Լիանա Վանոյանը, Արուս Տիգրանյանը եւ այլ դերասաններ` «Կինստարգրամ» նոր սիթքոմում (ֆոտո/վիդեո)

«Դասարանցիները». նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան

Նոր սիթքոմ Մկրտիչ Արզումանյանի, Անուշ Առաքելյանի եւ Արմեն Մարգարյանի մասնակցությամբ

Գրիգը՝ իր նոր տեսահոլովակի նկարահանումների եւ Սոնային Մարտի 8-ին նվեր չտալու մասին

Սոնա Շահգելդյանը՝ հոր կարոտի, կյանքի դժվարությունների եւ զավեշտալի մանկության մասին

Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Ի՞նչ փոխել վարքագծում ամուսնանալու համար

13:09, 19 հունիսի

Ռոմանտիկ «արքայադուստրեր»

Արքայադուստրերի մասին հեքիաթներով, իսկ հետո սիրո եւ կանանց սիրավեպերի մասին ռոմանտիկ ֆիլմերով դաստիարկաված աղջիկը հաճախ դառնում է այդ «հեքիաթային» հարաբերությունների գերին։ Նա սպասում է սպիտակ ձիով, «Մերսեդես»-ով կամ ինքնաթիռով արքայազնին, որը նրան կտանի հեռու-հեռավոր մի թագավորություն։ Տարիներն անցնում են, արքայազնը դեռ կյանքի լաբիրինթոսներում է, իսկ արքայադուստրը իր շուրջ անմատչելի ամրոց է կառուցում, որը հսկում են «վիշապները»՝ հավակնությունների, անդադար ինքնակատարելագործման, ձեռքի ու սրտի հավակնորդներին անուղղակի պահանջների տեսքով։ 
Խնդրի էությունը. Արքայադուստրը վստահ է, որ եթե գոյություն ունի կատարյալ կին (նա ինքը), ապա ինչ-որ մի տեղ գոյություն ունի բոլոր առումներով կատարյալ տղամարդ։ Եւ նա ամբողջ կյանքում ձգտում է համապատասխանել այդ «հեքիաթային արքայազնին»՝ սխալմամբ ենթադրելով, թե որքան կատարյալ է դառնում, այնքան ավելի մեծ հնարավորություններ ունի էլիտար «սիրային շուկայում»։ 
Իրավիճակի լուծումը. Իհարկե, պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել եւ իջեցնել նշաձողը՝ «ինչպես բոլոր նորմալ կանայք»։ Սակայն պետք է նաեւ սկսել գործել։ Նախ, պետք է ստանձնել նախաձեռնությունն ու լքել ամրոցը։ Երկրորդ, ընդլայնել հետաքրքրությունների շրջանակը եւ հաճախ լինել այնտեղ, որտեղ լինում են պոտենցիալ «արքայազնները»։ Եւ երրորդ, համաձայնել լինել կյանքը կապել «հասարակ», սակայն հեռանկարային տղամարդու հետ եւ արքայական բարձունքների հասնել միասին։


Ինքնաբավ «ամազոնուհիներ»

«Ցանկանում եմ ամուսնանալ, ցանկանում եմ ամուսնանալ։ Մի վախեցիր, ես ամեն ինչի համար կվճարեմ»։ Հայտնի երգի բառերը լավագույնը բնութագրում են ժամանակակից շատ կանանց մարտավարությունը, որոնք ձգտում են ոչ թե ամուսնանալ, այլ տվյալ տղամարդուն ամուսնացնել իրենց հետ։ Նրանք ունեն ամեն ինչ՝ տուն, լիքը դրամապանակ, կարիերա եւ բարձրաշխարհիկ կնոջ կարգավիճակ։ Տղամարդիկ, իհարկե, հիանում են «ամազոնուհիներով», սակայն չեն ամուսնանա նրանց հետ, որոնք եւս «բեղավոր են»։ 
Խնդրի էությունը. Բնությունը տղամարդուն օժտել է պաշտպանի բնազդով։ Տղամարդը ստանձնել է նաեւ ընտանիքի մասին հոգ տանելու պատասխանատվությունը։ Կնոջը, որը կարող է ամեն ինչ ինքնուրույն անել, նա կհարգի, սակայն նրա հետ երբեք չի ամուսնանա։ Նա կամուսնանա այնպիսի մեկի հետ, ով իրեն թույլ կտա իրականացնել իր բնական պոտենցիալը, ով իր օգնության կարիքը կունենա։
Իրավիճակի լուծումը. Ամուսնանալ ցանկացող ամազոնուհին պետք է բավարարվի «պարանոցի» դերով։ Հարաբերություններում ղեկավարը միշտ պետք է մնա տղամարդը։ Սակայն պարտադիր չէ՝ նա իմանա, որ գլուխը ղեկավարում է պարանոցը։


Սեքսուալ «կատվիկներ»

Կանայք, որոնք ենթադրում են, թե տղամարդիկ երազում են ամուսնանալ սեքսուալ կանանց հետ, սխալվում են։ Հոգեբանական հարցումները ցույց են տվել, որ հարցված տղամարդկանց միայն 20 տոկոսն են իրենց ապագա կանանց մեջ առաջնային համարում սեքսուալությունը։ Հետաքրքիր է, որ հարցվածների կեսից ավելին ամուսնանալու որոշում են կայացրել, երբ մերձավոր հարազատները հավանության են արժանացրել իրենց ընտրյալին։ Հազիվ թե ծնողները կցանկանան իրենց որդու կողքին տեսնել կնոջ, որը 16-96 տարեկան տղամարդկանց ուշադրության կենտրոնում է։ 
Խնդրի էությունը։ Տղամարդիկ նախընտրում են ամուսնանալ հմայիչ, սակայն ոչ սեքսուալ կանանց հետ։ Ենթագիտակցորեն ցանկացած տղամարդ ցանկանում է վստահ լինել, որ կինն իրեն հավատարիմ կլինի եւ ինքը կդաստիարակի իր երեխաներին։ Բացի այդ, տղամարդկանց շրջանում հանրաճանաչություն վայելող կնոջը նա կարող է շատ հմայիչ համարել՝ նրա կողքին երկար մնալու համար։ 
Խնդրի լուծումը. Եթե կինը գեղեցիկ կազմվածք ունի, իհարկե, պետք չէ այն թաքցնել։ Սակայն դա կարելի է ընդգծել էլեգանտ հագուստներով։


Հավերժական «հարսնացուներ»

Որքան էլ տարօրինակ է, սակայն չեն ամուսնանում այն կանայք, որոնց մեկ ոտքը թվում է, թե ՔԿԱԳ-ում է (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն)։ Խոսքը քաղաքացիական կանանց մասին է։ Նրանց ամուսնական մատանի կրելուն խանգարում է համեստությունը, պահպանողականությունը կամ անհամբերությունը։ Հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս առումով դժվար է հույսը դնել տղամարդու նախաձեռնության վրա։ Քաղաքացիական ամուսնություններն ավարտվում են ամուսնությամբ, եթե նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում կանայք։ 
Խնդրի էությունը. Տղամարդկանց համար քաղաքացիական ամուսնությունը հաճախ միակին եւ անկրկնելիին սպասելու միջոց է։ Այս պարագայում քաղաքացիական կանայք պատրանքի զոհ են դառնում, որտեղ համակեցությունը ամուսնության գրավականն է։ 
Խնդրի լուծումը. Մինչեւ տղամարդու՝ համատեղ ապրելու առաջարկությունն ընդունելը, կինը պետք է լավ հաշվարկի տվյալ տղամարդու հետ ամուսնության հնարավորությունները։ Ի դեպ, վիճակագրության համաձայն՝ 5 տարի միասին ապրելուց հետո տղամարդու օրինական կին դառնալու հնարավորությունները զգալիորեն նվազում են, իսկ 7 տարի անց՝ հավասարվում զրոյի։



Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ