Ռուս երգիչ Վլադ Տոպալովն իր Instagram-ում հրապարակել է լուսանկար, որն առաջացրել է շոկային արձագանք ռուսական բլոգոսֆերայում։ Լուսանկարը երգիչն արդեն ջնջել է, սակայն «Սպլետնիկ»-ը հայտնում է, որ դա երգչին չի փրկել սկանդալից։
Այս շաբաթ նա այցելել էր Լոնդոն, որտեղ քաղաքում զբոսնելիս մտել էր պաղպաղակի խանութ։ Այնտեղ երգիչը լուսանկարվել է մի աղջկա կողքին, որն իր համար պաղպաղակ էր ընտրում ։ Այդ լուսանկարը երգիչը հրապարակել էր իր Instagram էջում, հավելելով վիրավորական գրություն, որը համացանցում բուռն արձագանք էր առաջացրել։
«Ինձ մոտ հիստերիա էր սկսվել, երբ ես նայում էի, թե նա ինչքան պաղպաղակ է ընտրում։ Դե, իրոք․․․ Ախր գոնե նա իրեն նման բան չպետք է թույլ տա։ Ազնիվ խոսք»,- մակագրել է լուսանկարը Տոպալովը։
Երկրպագուներն իրենց մեկնաբանություններում միանգամից սկսել են երգչին մեղադրել սեքսիզմի մեջ։
Մի քանի ժամ անց Տոպալովը ջնջել է լուսանկարի մեկնաբանությունը ու արգելափակել մեկնաբանությունները, սակայն նա շարունակում էր ստանալ քննադատական հաղորդագրություններ։ Ավելի ուշ երգիչն այնուամենայնիվ ստիպված է եղել մեկ այլ գրառում հրապարակել, որը նա ուղեկցել է ստեղծված իրավիճակն արդարացնող նամակով։ Սակայն դրանով Տոպալովը միայն վատացրել է իր վիճակը։ Նրա ուղերձը էլ ավելի շատ վիրավորանք էր պարունակում այլ մարդկանց հասցեին․․․
«Կներեք ինձ իմ դիրքորոշման համար, բայց ես համարում եմ, որ կինը ՊԱՐՏԱՎՈՐ է լավ տեսք ունենալ։ Լինել մայր ու կին՝ սրանք են Աստծու ու բնության կողմից կնոջը տրված երկու ԳԼԽԱՎՈՐ գործառույթները»,- գրել էր երգիչը ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ