Առանց ինչի՞ չի կարող ամբողջ աշխարհի կանանց մեծամասնությունը: Իհարկե, առանց թարթիչների սեւաներկի: Նույնիսկ նրանք, ովքեր առօրյա դիմահարդարման հարցում նախընտրում են մինիմալիզմը, չեն կարող դիմադրել այդ «կախարդական փայտիկին», որի մեկ թափահարումն աչքերը դարձնում է ավելի մեծ, իսկ հայացքը՝ ավելի արտահայտիչ եւ բաց: Ի՞նչ չափանիշներով ընտրել «կախարդական փայտիկը»: Այս մասին NEWS.am STYLE-ի ընթերցողներին կպատմի կոսմետոլոգ Մարինե Հովսեփյանը:
«Ձեր ընտրած սեւաներկը պետք է համապատասխանի որակի որոշակի չափանիշներին: Գոյություն ունեն մի քանի կանոններ, որոնք թույլ են տալիս ինքնուրույն որոշել դուր եկած ապրանքի որակը:
1. Ուշադրություն դարձրեք փաթեթավորմանը: Դրա վրա պետք է նշված լինեն սեւաներկի տեսակը, երկիրն ու արտադրողը, ինչպես նաեւ արտադրման ժամկետն ու բաղադրությունը:
2. Ավելի լավ է ցուցափեղկից սեւաներկ չգնել, քանի որ հայտնի չէ, թե ձեզանից առաջ քանի հոգի է այն բացել:
3. Սեւաներկը հանեք տուփից եւ համոզվեք, որ գույնն իսկապես համընկնում է նրա հետ, ինչ գրված է փաթեթավորման վրա:
4. Ուշադրություն դարձրեք հոտին: Լավ սեւաներկը հոտ չունի կամ հազիվ նկատելի քաղցրավուն հոտ է զգացվում:
5. Սեւաներկի բաղադրությունը պետք է հիշեցնի կրեմի բաղադրությունը: Կան շատ հեղուկ կամ թանձր սեւաներկեր, ինչը նշանակում է, որ պահպանման կանոններին չեն հետեւել:
6. Որպեսզի վերջնականապես համոզվեք ապրանքի որակի հարցում, վրձինը թեթեւակիորեն քսեք ձեռքի ափին. եթե գիծը հավասար է, գնդիկներ չեն առաջանում, ուրեմն կարող եք հանգիստ օգտագործել այն»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ