Քիմ Քարդաշյանի քույրը՝ մոդել Քենդալ Ջեններն անախորժ պատմության մեջ է հայտնվել ու ավագ քույրերը նրան հաստատ կհանդիմանեն Քարդաշյան- Ջեններ գերդաստանի անվան շուրջ բացասական իմիջ ստեղծելու համար ։
22-ամյա հեռուստաաստղը որոշել է սուշի համտեսել Լոս Անջելեսի արվարձանում գտնվող ճապոնական ռեստորանում։
Մոդելը ռեստորան էր եկել իր Ferrari-ով, որի գինը ոչ ավել, ոչ պակաս՝ 250 հազար դոլար է։
Բայց ըստ երևույթին ռեստորանը շատ հաճախորդներ ունի, ու ամբողջ կայանատեղին զբաղված էր, իսկ Քենդալն էլ որոշել է, որ իրեն թույլատրված է կայանել այն մասում, որը նախատեսված է հաշմանդամների մեքենաների համար։ Դե իսկ նման դեպքերի համար գոյություն ունեն պապարացիները, որոնք էլ այդ ամենը ֆիքսել են։
Այս դեպքում խոսքն անգամ այն մասին չէ, որ Քենդալը ստիպված է լինելու 250 հազար դոլար տուգանք վճարել, մոտ ժամանակներս նա ստիպված կլինի նաև որևէ բացատրություն տալ։ Սովորաբար երբ Քենդալը սկանդալի մեջ է հայտնվում, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել նա «իրան շլանգի տեղ ա դնում» ու երբեք ոչինչ չի մեկնաբանում, բայց այս դեպքում աղջիկը ստիպված կլինի լարել այն, ինչը կոչվում է ուղեղ, որը նա տեսականորեն պետք է ունենա, ու որևէ բացատրություն տալ։
Ի դեպ, պապարացիների խոսքով՝ Քենդալը տեսնելով , որ նրանք լուսանկարում են իր մեքենան, միանգամից մոտեցել է մեքենային ու հեռացրել այն կայանատեղիից։
Աղբյուրը` Daily Mail
Լուսանկարները՝ FiaPictures
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով