Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսել՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:
Եվ այսպես, եւս մեկ տարածված սխալ, որ թույլ են տալիս աղջիկները, կոնսիլերի օգտագործումն է: Նրանց համար, ովքեր չգիտեն փոխառված այս բառի նշանակությունը, բացատրենք. դա մաշկի թերությունները թաքցնող, շտկող միջոց է: Կոնսիլերը թաքցնում է դեմքի մանր թերությունները, պիգմենտային բծերը, կարմրությունը, աչքերի տակ առաջացած շրջանակները, փոքրիկ կնճիռները: Կոսմետիկ այս միջոցը չի կարող վերացնել մաշկի այդ խնդիրների պատճառները, սակայն կօգնի տպավորություն ստեղծել, որ մաշկը հարթ է ու հավասար:
«Ժամանակակից կոնսիլերները թողարկվում են տարբեր ձեւերով, եւ նորաձեւության սիրահարները մեծ հաճույքով օգտագործում են դրանք: Բայց հաճախ կոնսիլերները դիմահարդարման սխալների պատճառ են դառնում: Ամենատարածված սխալներն են ոչ ճիշտ երանգի ընտրությունն ու մի քանի շերտով քսելը:
Դիմահարդարները խորհուրդ են տալիս ընտրել մաշկի բնական գույնից կես երանգ ավելի բացը: Ցանկալի է նաեւ մի քանի կոնսիլեր ունենալ: Մեկը՝ աչքերի տակ առաջացած մուգ շրջանակները թաքցնելու, երկրորդը՝ դեմքի մյուս հատվածներում թերությունները թաքցնելու համար: Աչքերի տակի մուգ շրջանակները լավագույնս թաքցնում է կանաչավուն կամ դեղնավուն երանգով կոնսիլերը: Մարմնագույն միջոցը ցանկալի արդյունք չի տա»,- նշում է Անի Առուստամյանը:
Մասնագետը նաեւ հավելում է, որ անպայման անհրաժեշտ է խանութում փորձնական կոնսիլեր պահանջել, տեսնել, թե որքանով է այդ երանգը ներդաշնակում ձեր մաշկի գույնին, արդյո՞ք բնական է դիտվում եւ այլն: Պետք չէ մոռանալ, որ փաթեթավորման վրա նշված գույնը շատ հաճախ չի համապատասխանում արտադրանքի իրական երանգին:
Հիշեցնենք, որ վերջերս NEWS.am STYLE-ը պատմել էր եւս մեկ սխալի՝ տոնային կրեմը սխալ քսելու մասին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ