Դիմահարդարումն ունակ է կերպարանափոխել ցանկացած կնոջ: Բայց, ցավոք, ոչ միշտ դեպի լավը: Դիմահարդարման սխալները կարող են իսկական փորձանք դառնալ. ձեր տարիքին ավելացնել 10-15 տարի, ձեզ ծիծաղելի տեսք տալ, փչացնել նախապես մտածված կերպարը: NEWS.am STYLE-ը դիմահարդար Անի Առուստամյանի հետ համատեղ նոր խորագիր է սկսում՝ դիմահարդարման սխալների եւ դրանցից խուսափելու միջոցների մասին:
Եվ այսպես՝ ամենատարածված սխալը, որ թույլ են տալիս աղջիկները. տոնային կրեմը սխալ քսելը:
«Դեմքի համար տոնային կրեմ ընտրելը բավական դժվար է: Այն օգտագործելու որոշակի փորձ եւ դեմքին քսելու որոշակի հմտություն է անհրաժեշտ: Բացի այդ, պետք է հաշվի առնել մաշկի երանգների սեզոնային փոփոխությունները: Եթե սխալ տոնային միջոց ընտրեք, ձեր դեմքի գույնը կարող է անբնական լինել:
Տոնային կրեմ քսելու ամենից նկատելի սխալները.
• Դեմքի եւ մարմնի այլ մասերի՝ պարանոցի, կրծքի, ականջների միջեւ գունային կտրուկ սահմանը: Հարկավոր է այդ հատվածներում տոնային կրեմը խնամքով հավասարեցնել:
• Տոնային միջոցն անհավասար քսելը: Արդյունքում անհավասար գծեր են ստացվում:
• Տոնային կրեմը չոր դեմքին քսելը: Ցանկացած դիմահարդարում սկսվում է հիմքային միջոց քսելով: Դա կարող է լինել որեւէ հատուկ միջոց կամ ձեր դեմքի սովորական կրեմը: Եթե տոնային կրեմը քսեք նախապես չխոնավեցրած դեմքին, այն անբնական տեսք կունենա:
• Դիմափոշու շատ հաստ շերտը: Եթե այն չարաշահեք, ձեր դեմքն այլուրով պատված բուլկիի տեսք կունենա:
Հարկավոր է մանրակրկիտ ընտրել տոնային կրեմի երանգը: Մի ծուլացեք գնելուց առաջ այն փորձել ցերեկային եւ արհեստական երեկոյան լույսի տակ: Եթե վերադարձել եք արձակուրդից եւ գեղեցիկ արեւահարություն ունեք, մի գործածեք այն տոնային կրեմը, որ օգտագործում եք սովորաբար: Դրա երանգը պետք է առավելագույնս մոտ լինի ձեր մաշկի բնական երանգին: Չէ՞ որ տոնային կրեմ քսելու նպատակը ոչ թե դեմքի գույնը փոխելն է, այլ այն հարթեցնելը: Եթե ձեր դեմքին վառ արտահայտված թերություններ կան, մի փորձեք դրանք թաքցնել տոնային կրեմի օգնությամբ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 9 մայիսի
Սալվադոր Դալին եւ նրա լեգենդար բեղերը21:23, 9 մայիսի
Բուրջ Խալիֆան աշխարհի ամենաբարձրահասակի տիտղոսը կզիջի Սաուդյան Արաբիայի Ջիդդա աշտարակին20:16, 9 մայիսի
Շառլ Ազնավուրի սիրավեպերը․ շանսոնյեի հարյուրամյակին19:05, 9 մայիսի
«Վայ քու… կամ փարթամ կակտուսը». ֆիլմի պրեմիերան ու «կանաչ» գորգը (ֆոտո)18:31, 9 մայիսի
Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է17:38, 9 մայիսի
Հայտնի երաժիշտ եւ մշակութային քննադատ Միխայիլ Կազինիկն առաջին անգամ համերգներով հանդես է գալիս Երեւանում16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը