Պահարան. Որտեղ ինչ կրել. Dress code-ի տեսակներն ու տարբերությունները

Ռոբերտ Բագրատյան․ «Մանկական ձայնը»՝ The Show Must Go On

«Ալադին» նոր ֆիլմի թրեյլերը

Սրբուկը ներկայացրեց եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

Պահարան. Unisex հագուստ

«Ինչպիսի երեխա, ֆանտաստիկ է». Սաշա Խարազյանը փայլել է «Մանկական ձայնը» շոուի ժամանակ

POPcorn blog. Հետաքրքրիր փաստ մարտի 8-ի մասին

«Երկու ուրվական». Project LA-ի նոր երգը՝ Վահան Տերյանի խոսքերով

Լույս է տեսել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թրեյլերը

Պահարան.Նորաձեւ պրինտեր` գարնանն ընդառաջ

Համացանցում հայտնվել է Ռոբերտ Դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ ֆիլմի թիզերը

POPcorn blog. Ջուսը հարցազրույց է վերցնում Ջուսից

«Գիտեմ, որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է». «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին ժամանեց Երևան

Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին

Օգտատերերին շոկի է ենթարկել եթերում «արգանդի պարը»

Exclusive. հայտնի հաղորդավար Արման Մարգարյանը` իրեն բերման ենթարկելու մասին

Պահարան. ամենանորաձեւ գործվածքների տեսակներն ու առանձնահատկությունները

«Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր «Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն

Խորհուրդ ենք տալիս դիտել․ «Վերջին Մագիկյանը»

20:33, 25 նոյեմբերի

Սիրելի ընթերցողներ, այս բաժնում մենք հիմնականում խորհուրդ ենք տալիս ամերիկյան սերիալներ՝այն պարզ պատճառով, որ դրանք սովորաբար շատ բարձր որակի են: Բայց այս անգամ մենք ուշադրություն կդարձնենք ռուսական կամ ավելի ճիշտ՝ միջազգային սերիալի վրա:

Ինչ է տեղի ունենում, երբ ռուսները, հայերը եւ վրացիները հայտնվում են նույն կադրում:

Դե, կինոյի պատմությունը գիտի այդպիսի առնվազն մեկ օրինակ՝ խորհրդային կինոմոտոգրաֆի գլուխգործոցներից «Միմինո»- ն:

NEWS.am STYLE-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կոմեդիայի (սիթքոմ) ժանրի սերիալը՝ «Վերջին Մագիկյանը», որը ցուցադրվում էր СТС ալիքով՝ 2013 թ. սեպտեմբերի 16-ից մինչեւ 2015 թ. հոկտեմբերի 7-ը: Սերիալը բաղկացած է 5 եթերաշրջանից:

Սերիալը պտտվում է հայ-ռուսական ընտանիքի շուրջ․ ընտանիքի գլուխը՝ Կարեն Մագիկյանը, ունի երեք դուստր, եւ ոչ մի որդի, որ կշարունակեր ցեղը:

Տնային, պարզ, բարի, ուրախ․ ահա այն էմոցիաները, որոնք փոխանցում է սերիալը: Մենք բոլորս էլ երբեմն ուզում ենք պարզապես դիտել թեթեւ մի պատմություն, եւ այդ տրամադրության մեջ «Վերջին Մագիկյանը» կատարյալ ընտրություն է:

Ընտանեկան իրավիճակներ, որոնք ներկայացված են ազգային ակցենտով, աշխույժ կերպարներ՝ մի քիչ (լավ իմաստով) կարծրատիպային երանգով, ընտանեկան «խաղաղ» վեճեր ու ժպիտներ: Ահա թե ինչ եք ստանում՝ դիտելով այս սերիալը:

Ինչու ես սերիալն անվանեցի միջազգային․ հիմա բացատրեմ

Սերիալի պրոդյուսերն է Վյաչեսլավ Ալեքսանդրիչ Մուրուգովը, ռեժիսորն է Ռեւազ Դավիդովի Գիգինիշվիլին, իսկ գլխավոր դերակատարն է Թոխատյան Հրանտը: Այս կազմին գումարենք նաեւ կեպարները․ գլխավոր հերոսին արդեն նշեցինք, նրա կինը՝ Նատալյա Մոհիկյան (Աննա Արդովա), իսկ ամենամոտ ընկերն է Դավիթ Ռաֆայա Սահեցվիլիի (Տիմիկո Չիչինադզե): Կարծում եմ այքանը բավական է։

Հերոսներից ուզում եմ հատկապես առանձնացնել այս երեքին եւ Կարենի կրտսեր դստերը:

Ամբողջ սերիալը կենտրոնացված է Կարեն Մագիկյանի շուրջ՝ խարիզմատիկ, երբեմն հպարտ, երբեմն անփույթ, եւ գրեթե միշտ վստահ, որ հայերից է սկիզբ առել ամեն լավ բան աշխարհի երեսին: Միեւնույն ժամանակ, նա սիրող ամուսին է եւ հայր, լավ բարեկամ է, հետեւում է հայկական ավադույթներին, հավատում է իր ազգի մշակույթի ու պատմության բացառիկությանը, կարող է հանդուրժել նաեւ նոր աշխարհի ինովացիոն զարգացումները:

Նատալյա Վասիլեւնա Մագիկյան․ անհնար է չսիրահարվել այս կնոջը, ազնիվ լինեմ՝ ինձ համար նա իդեալական կնոջ կերպար է: Լինելով միջազգային ընտանիքի մայր ու կին՝ նա հմտորեն կարողանումէ կառավարել իր տան բոլոր էմոցիոնալ շարժերը, սատարել ամուսնուն, ճիշտ խորհուրդներ տալ դուստրերին, չանտեսել նաեւ իր արտաքինը ․․․, պարզապես ռուսական ասացվածքի մարմնավորում՝ «коня на скаку остановит, в горящую избу войдёт»:

Դավիթ Ռեւազի Սահելաշվիլի․ ամենամոտ ընկերոջ կերպարը շատ նուրբ է ներկայացված։ Դավիթին ու Կարենին միավորում է ընդհանուր բախտը․  նրանք ապրում են հայրենիքից հեռու, եւ երկուսն էլ «այստեղ հյուր են»: Բայց եթե Կարենը փորձում է պահպանել իր ժողովրդի ավանդույթները, ապա Դավիթը լիովին վայելում է հյուրընկալ երկրի առաջարկած բարիքները: Բայց որպես ընկեր՝ նա իդեալական է․ երբ պետք է կօգնի եւ կաջակցի, պետք եղած ժամանկին էլ՝ խելքի կբերի:

Մագիկյանների ընտանիքում ցանկանում եմ առանձնացնել Կարենի կրտսեր դստեր կերպարը։ Անուշ Կարենի Մագիկյան (Լուիզա-Գաբրիելա Բրովինա)․ ընտանիքի ամենափոքր անդամը։ Նա մի փոքր շանտաժիստ է, որը ինֆորմացիա է հավաքում եւ վաճառում նրան, ով ավելի շատ կվճարի։ Փոքրիկ սատանիկ, որին ուզես չուզես, համակրում ես:

Դե իհարկե չի կարելի չհիշատակել սերիալի՝ Սոսո Պավլիաշվլիի երաժշտության մասին, որը համեմված է աղգային կոլորիտով եւ հոգով։

Բարի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ