Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, նրանցից շատերին հետաքրքրում է տարբեր նշանների համատեղելիության հարցը: NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ խնդրելով պատմել, թե ինչպես է կենդանակերպի որեւէ նշանին պատկանելությունն ազդում մարդկանց հարաբերությունների վրա:
«Շատ հաճախ, ապրելով ծնողների, եղբայրների եւ քույրերի հետ, մենք չենք մտածում այն մասին, թե ինչ պատճառով կարող են մեր միջեւ մեծ խնդիրներ առաջանալ: Իսկ եթե սկսում ենք մտածել, ապա դրանց առաջացումը, որպես կանոն, պայմանավորում ենք ազգակցական կապերով: Սակայն ընտանիքի անդամների կամ ընկերների միջեւ կոնֆլիկտի առկայությունը կամ բացակայությունը կախված է նաեւ նրանց կենդանակերպի նշանից:
Ընդունված է կենդանակերպի նշանները բաժանել ըստ բնության տարերքների. կրակ, օդ, ջուր, հող:
Կրակ – Աղեղնավոր, Առյուծ եւ Խոյ: Եթե այս նշանները միեւնույն տանն ապրեն, շատ շուտով խնդիրներ կառաջանան. վիրավորանք, վեճեր եւ նույնիսկ ծեծկռտուք: Այս նշանների ներկայացուցիչները շատ բռնկուն են եւ երբեմն չեն կարողանում իրենց վերահսկել: Այդ պատճառով էլ այս նշաններից որեւէ մեկի ներքո ծնվածները, իմանալով իրենց թերությունների մասին, պետք է ավելի զուսպ եւ մեծահոգի լինեն շրջապատի մարդկանց հետ:
Օդ – Ջրհոս, Կշեռք եւ Երկվորյակ: Օդի նշանի ներքո ծնվածների ընկերակցությունը միշտ շատ աղմկոտ է: Հենց այս նշանների ներկայացուցիչներն են հրաշալի կերպով ընդհանուր լեզու գտնում եւ կարող են հեշտությամբ ապրել մեկ հարկի տակ: Նրանք նոր գաղափարների կրողներ են, սակայն սիրում են երբեմն խառնաշփոթ ստեղծել:
Ջուր – Խեցգետին, Կարիճ եւ Ձուկ: Նման ընկերակցությունը համարվում է ամենից անհետաքրքիրն ու կարճաժամկետը, քանի որ ջրի նշանները վաղ թե ուշ հոգնում են միմյանցից: Նման ընտանիքում պետք է հայտվի կրակի ներկայացուցիչ, որը մյուսներին աշխուժություն կհաղորդի:
Հող – Ցուլ, Կույս եւ Այծեղջյուր: Ընտանեկան նշաններ են: Նրանցից յուրաքանչյուրը միշտ սեփական փոքրիկ «պահեստն» ունի, որտեղ պահվում են նրանց թանկարժեք իրերն ու դրամը: Եթե նման մարդիկ ձեր տանը գերակշռում են, ապա հստակ կարելի է ասել, որ միշտ ապահովված կապրեք»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ