«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Աստղագուշակի խորհուրդները. կենդանակերպի նշանների համատեղելիությունը

20:07, 7 հունիսի

Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, նրանցից շատերին հետաքրքրում է տարբեր նշանների համատեղելիության հարցը: NEWS.am STYLE-ը դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին՝ խնդրելով պատմել, թե ինչպես է կենդանակերպի որեւէ նշանին պատկանելությունն ազդում մարդկանց հարաբերությունների վրա:

«Շատ հաճախ, ապրելով ծնողների, եղբայրների եւ քույրերի հետ, մենք չենք մտածում այն մասին, թե ինչ պատճառով կարող են մեր միջեւ մեծ խնդիրներ առաջանալ: Իսկ եթե սկսում ենք մտածել, ապա դրանց առաջացումը, որպես կանոն, պայմանավորում ենք ազգակցական կապերով: Սակայն ընտանիքի անդամների կամ ընկերների միջեւ կոնֆլիկտի առկայությունը կամ բացակայությունը կախված է նաեւ նրանց կենդանակերպի նշանից:

Ընդունված է կենդանակերպի նշանները բաժանել ըստ բնության տարերքների. կրակ, օդ, ջուր, հող:

Կրակ – Աղեղնավոր, Առյուծ եւ Խոյ: Եթե այս նշանները միեւնույն տանն ապրեն, շատ շուտով խնդիրներ կառաջանան. վիրավորանք, վեճեր եւ նույնիսկ ծեծկռտուք: Այս նշանների ներկայացուցիչները շատ բռնկուն են եւ երբեմն չեն կարողանում իրենց վերահսկել: Այդ պատճառով էլ այս նշաններից որեւէ մեկի ներքո ծնվածները, իմանալով իրենց թերությունների մասին, պետք է ավելի զուսպ եւ մեծահոգի լինեն շրջապատի մարդկանց հետ:

Օդ – Ջրհոս, Կշեռք եւ Երկվորյակ: Օդի նշանի ներքո ծնվածների ընկերակցությունը միշտ շատ աղմկոտ է: Հենց այս նշանների ներկայացուցիչներն են հրաշալի կերպով ընդհանուր լեզու գտնում եւ կարող են հեշտությամբ ապրել մեկ հարկի տակ: Նրանք նոր գաղափարների կրողներ են, սակայն սիրում են երբեմն խառնաշփոթ ստեղծել:

Ջուր – Խեցգետին, Կարիճ եւ Ձուկ: Նման ընկերակցությունը համարվում է ամենից անհետաքրքիրն ու կարճաժամկետը, քանի որ ջրի նշանները վաղ թե ուշ հոգնում են միմյանցից: Նման ընտանիքում պետք է հայտվի կրակի ներկայացուցիչ, որը մյուսներին աշխուժություն կհաղորդի:

Հող – Ցուլ, Կույս եւ Այծեղջյուր: Ընտանեկան նշաններ են: Նրանցից յուրաքանչյուրը միշտ սեփական փոքրիկ «պահեստն» ունի, որտեղ պահվում են նրանց թանկարժեք իրերն ու դրամը: Եթե նման մարդիկ ձեր տանը գերակշռում են, ապա հստակ կարելի է ասել, որ միշտ ապահովված կապրեք»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել