Լեոնարդո դի Կապրիոն տաղանդավոր էր նաեւ նախքան «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումը։ Դա ապացուցում է ֆիլմը, որը News.am Style-ն այսօր ներկայացնում է ձեր ուշադրությանը։ «Բասկետբոլիստի օրագիրը» դրաման հանդիսատեսին է ներկայացվել 1995թ․-ին։
Ֆիլմի ռեժիսորը Սքոթ Կելվերտն է, գլխավոր դերերակատարը՝ երիտասարդ ու տաղանդավոր Լեոնարդո դի Կապրիոն։ Ֆիլմի հիմքում պոետ, գրող, երաժիշտ Ջիմ Քերոլի ինքնակեսանգրականն է․ հեղիանակը եւս մասնակցել է սցենարի ստեղծմանը։
Ջիմի կյանքում ամեն ինչ լավ է՝ նա գեղեցիկ է, համարվում է դպրոցի աստղը, բազմաթիվ ընկերներ ունի։ Մի խոսքով՝ կյանքը ժպտում է նրան։ Բայց կա մի բացասական բան՝ Ջիմը թմրամիջոցներ է օգտագործում․․․
Ֆիլմը ցույց է տալիս հրաշալի երիտասարդների կործանումն ամբողջ խորությամբ։ Նրանք կրակի հետ են խաղում հանուն ուրախության, հետո դեգրադացիայի ենթարկվում։ Այն պահին, երբ գլխավոր հերոսը հասկանում է, որ ամեն ինչ կործանվում է, արդեն շատ ուշ էր։ Բայց երբեք չի կարելի հուսահատվել եւ ոչինչ չձեռնարկել։
Ֆիլմը լուրջ քարոզչություն է ըննդեմ թմրամիջոցների։ Այն պատում է թե թմրամիջոց օգտագործողների, թե նրանց մտերիմների ու հարզատների կյանքի կործանման մասին։ «Բասկետբոլիստի օրագիրը» նախատեսված չէ ընտանեկան դիտման համար, քանի տեսարանները բնական են ու դաժան։
Լեոն փայլուն է խաղում․ 21 տարեկան հասակում նա լուրջ վարպետություն է ցուցադրում, ինչի համար Օսկարի է արժանի։ Հնարավոր չէ անտեսել երիտասարդ Մարկ Ուոլբերգի խաղը, ով մարմնավորում է Ջիմի լավագույն ընկերոջը՝ Միկիին։ Ջիմն ընթացքում հասկանում է, որ հարկավոր է լքել արատավոր շրջապատը, իսկ Միկին նրա հակադրությունն է․ թմրամիջոցները դարձել են նրա կյանքը, հանուն որի նա պատրաստ է ամեն բանի։
Ֆիլմի ուղերձը հզոր է։ Հավատացնում եմ՝ դիտելուց հետո շատ բան կհասկանաք եւ կվերաիմաստավորեք, հատկապես վերջին տեսարաններից մեկից հետո։ Թե որ տեսարանի մասին է խոսքը, չեմ ասի։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով11:28, 17 մայիսի
«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (VIDEO)10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ