Դեկտեմբերի 20-ից ամբողջ աշխարհի կինոթատրոնները կգրոհի DC Universe-ի (կոմիքսներ արտադրողների մեջ խոշորագույններից եւ առավել հայտնիներից մեկը) հերթական ֆիլմը՝ «Ակվամենը»։
Պրեմիերային ներկա եմ եղել, անկեղծ կլինեմ՝ հոռետեսորեն էի տրամադրված՝ հիշելով DC-ի ձախողումները։ «Ակվամենի» թրեյլերը հույս չներշնչեց․ ավելի շատ հիշեցնում էր Մարվելից Թորի կլոնին․․․Այս ամենը լավատեսություն չէր ներշնչում։ Եվ ահա նստած եմ դահլիճում ինչպես հարկն է՝ պոպկորնով եւ կոլայով, լույսերը մարեցին եւ սկսվեց․․․
Ֆիլմի արդեն 5-րդ րոպեին ինձ բռնացնում եմ այն մտքի վրա, որ ֆիլմը, կարծես լավն է։ Ատլանայի թագուհու կերպարում Նիկոլ Քիդմանը առաջին իսկ րոպեներից իր կողմն է գրավում ամբողջ ուշադրությունը։ Նա հրաշալի է բոլոր տեսարաններում․ ռոմանտիկա, դրամա, էքշն՝ ամեն տեղ հոյակապ է։ Քիդմանը ֆիլմում 15 րոպե է երեւում, սակայն այդ ընթացքում կարողանում է հասնել նրան, որ սիրահարվեն իրեն մինչեւ ականջների ծայրը:
Ֆիլմում ժամանակ չի ծախսված երկար ներածության եւ միատոն հոգնեցուցիչ բացատրության վրա։ Այն կատաղի տեմպով մեզ տանում է տեսարանից տեսարան, մի տեղից մյուսը՝ կարողանալով միավորել ֆլեշբեքն ու ներկան։ Իսկ ամենագլխավորը, որ տեղի ունեցողը շատ պարզ է ու հասկանալի․ չկա այնպիսի զգացողություն, թե ինչ-որ բան բաց ես թողել։
Առաջին հերթին, ցանկանում եմ նշել ստորջրյա աշխարհի ուղղակի հոյակապ վիզուալիզացիան։ Նման գեղեցկություն ես նույնիսկ «Ավատարում» չէի տեսել։ Նայում ես ու մտածում՝ Աստված իմ, որքան քիչ բան գիտենք ստորջրյա աշխարհի մասին, այս գեղեցկության մասին։ Ընդ որում, ֆիլմում այն ե՛ւ բնական է, ե՛ւ համակարգչային․ այն Ատլանտիդան մեզ ներկայացնում է ֆուտուրիստական մեգապոլիսի տեսքով, որն իր մեջ միավորում է անցյալի հզորությունը եւ հեռավոր ապագան։
Կերպարները շատ ուրախացրին, առաջին հերթին, DC-ի հարգելի երկրպագուներ, շնորհավորում եմ, այժմ դուք մոտիվացիայով լավ անհաշտ հակառակորդներ ունեք (որը շատ հազվադեպ երեւույթ է կինոաշխարհում՝ Լեքս Լյութորը, օրինակ)։ Հակառակորդները երկուսն են։ Օրմ թագավորը՝ Ակվամենի խորթ եղբայրը, որը մարմնավորել է Պատրիկ Ուիլսոնը, բավականին լավն է։ Ես նրան չարագործ չէի անվանի, նա հավակնություններ ունեցող կառավարիչ է, որը նաեւ մտածում է իր ժողովրդի ապագայի մասին, իսկ նրա ատելությունը եղբոր նկատմամբ հասկանալի է․ չէ՞ որ այնպես էր ստացվել, որ նրա պատճառով էին սպանել իրենց ընդհանուր մորը։
Երկրորդ հակառակորդը Սեւ Մանտան է, որին կերպարանավորել է Յահյա Աբդուլ Մատին 2-րդը։ Նա ունի բոլոր պատճառները Ակվամենին ատելու համար․ հենց նրա պատճառով է մահացել իր հայրը, չնայած նա հոր հետ փողոցում ծաղկավաճառությամբ չէր զբաղվում, այլ ծովահենությամբ։
Շատ ուրախացրեց Դոլֆ Լունդգրենը Ներեի արքայի դերում, զարմանալի է, բայց նրան շատ էր սազում արքայական մեծությունը։
Էմբեր Հերդը Մերայի դերում, իհարկե, հրաշալի էր եւ նրա օգնությամբ հեղինակները շատ գեղեցիկ եւ հզոր կերպով ցույց են տվել ջրի մոգությունը։ Միակ բանը, որ լարում է, այն էր, որ նրա կերպարը փոքր-ինչ շաբլոնային էր՝ անկախ, ուժեղ կին։ Հատկապես նրա աչքի ընկնող խաղը չեմ կարող որեւէ կերպ կոչել…
Եվ մենք սահուն մոտեցանք ֆիլմի աստղին՝ Ակվամենին (Արթուր Կարրի)։ Ջեյսոն Մոմոան՝ բոլորի կողմից սիրված Կհալ Դրոգոն «Գահերի խաղից» այստեղ ոչ միայն խաղում է, նա ամբողջ ոգով զվարճանում է, որին օգնում է նրա խարիզման ու բրուտալ տեսքը։ Գլխավորը, որ դուք էլ նրա հետ սրտանց զվարճանում եք։ Մոմոան փայլուն կերպով կարողացել է ցույց տալ իր կերպարի աճը բարոյական տեսանկյունից, որը, համաձայնեք, մեր օրերում հազվադեպ է հանդիպում։
Կցանկանայի նաեւ նշել բարի, բազմակողմանի էքշնը ֆիլմում, տղաների համար, վստահ եմ, շատ ուրախ կլինի։ Գիտեք՝ ես մի քանի մինուս կարող էի նշել այսքան պլյուսներից հետո, բայց, անկեղծ ասած, չեմ ցանկանում։ Միայն կնշեմ շատ շաբլոնային ուղեկցող երաժշտությունը․․․
Իսկ ընդհանրապես խորհուրդ եմ տալիս գնալ եւ նայել ընկերների, ընտանիքի հետ, գնահատեք ուրախ, պայծառ, գեղեցիկ ֆիլմը, իսկ DC-ի երկրպագունեը պետք է շնորհակալ լինեն ռեժիսոր Ջեյմս Վանին, որ նա հույս եւ երկրորդ շունչ հաղորդեց կինոաշխարհին։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ