Այսպիսով, ներկայացնում ենք երեք դիմակ՝ ժելատինով պատրաստված։
Սնուցող դիմակ
Այս միջոցը հատկապես կարող են օգտագործել չոր մաշկ ունեցող կանայք։ Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է մեկ թեյի գդալ ժելատինը լցնել 6-8 թեյի գդալ սառը կաթի մեջ (կարելի է նաեւ ջուր օգտագործել), եւ 20 րոպե անց ստացված լուծույթը տաքացնել մինչեւ ժելատինը կտարրալուծվի։ Այնուհետեւ հարկավոր է ավելացնել մեկ թեյի գդալ կարագ։ Կարագը հալվելուց հետո, կարելի է անջատել կրակը։ Մի քանի րոպե անց, երբ լուծույթը մաշկի համար հաճելի ջերմաստիճան կստանա, դիմակը պետք է քսել դեմքին՝ թողնելով մոտ 20 րոպե։ Վերջում դիմակը անհրաժեշտ է հեռացնել բամբակի օգնությամբ, որը պետք է ընկղմել տաքացրած կաթի մեջ։ Այս գործողությունից հետո արդեն կարելի է լվացվել։
Սպիտակեցնող դիմակ
Այս դիմակը ոչ միայն սպիտակեցնող, այլեւ մաշկը ձգող ազդեցություն ունի եւ կարելի է կիրառել մաշկի բոլոր տեսակների պարագայում։ Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է վարունգը մանր կտրատել եւ առանձին տարայի մեջ հյութը քամել։ Այնուհետեւ պետք է վարունգի «խյուսի» մեջ երկու թեյի գդալ կանաչ թեյ, նույնքան երիցուկի թուրմ եւ մեկ թեյի գդալ ժելատին լցնել։ Բոլոր բաղադրիչները լավ խառնելուց եւ ստացված զանգվածը փոքր-ինչ տաքացնելուց հետո հարկավոր է ավելացնել վարունգի եւ հալվեի (ալոէ) հյութը։ Դիմակը պատրաստ է։ 20 րոպե թողնելուց հետո այն արդեն կարելի է լվանալ։
Դիմակ՝ կնճիռների դեմ
Այս դիմակը չորս ճաշի գդալ գլիցերինի, երկու թեյի գդալ ժելատինի եւ երկու թեյի գդալ բնական մեղրի խառնուրդն է։ Ստացված զանգվածը հարկավոր է տաքացնել մարմանդ կրակի վրա, խառնել եւ թողնել, որ սառչի։ Դիմակն արդեն պատրաստ է, կարելի է քսել մաշկին։ 20 րոպե անց դիմակը պետք է լվանալ, սի վերջում սնուցող կրեմ քսել։
Աղբյուրը՝ .naturalmask.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում