Պահարան. Որտեղ ինչ կրել. Dress code-ի տեսակներն ու տարբերությունները

Ռոբերտ Բագրատյան․ «Մանկական ձայնը»՝ The Show Must Go On

«Ալադին» նոր ֆիլմի թրեյլերը

Սրբուկը ներկայացրեց եվրատեսիլյան երգի տեսահոլովակը

Պահարան. Unisex հագուստ

«Ինչպիսի երեխա, ֆանտաստիկ է». Սաշա Խարազյանը փայլել է «Մանկական ձայնը» շոուի ժամանակ

POPcorn blog. Հետաքրքրիր փաստ մարտի 8-ի մասին

«Երկու ուրվական». Project LA-ի նոր երգը՝ Վահան Տերյանի խոսքերով

Լույս է տեսել «Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի թրեյլերը

Պահարան.Նորաձեւ պրինտեր` գարնանն ընդառաջ

Համացանցում հայտնվել է Ռոբերտ Դե Նիրոյի եւ Ալ Պաչինոյի մասնակցությամբ ֆիլմի թիզերը

POPcorn blog. Ջուսը հարցազրույց է վերցնում Ջուսից

«Գիտեմ, որ սա Շառլ Ազնավուրի հայրենիքն է». «Տաքսի» ֆիլմի աստղ Սամի Նասերին ժամանեց Երևան

Լոլիտան՝ թմրադեղերից կախվածության եւ ոչ սթափ վիճակում ելույթների մասին

Օգտատերերին շոկի է ենթարկել եթերում «արգանդի պարը»

Exclusive. հայտնի հաղորդավար Արման Մարգարյանը` իրեն բերման ենթարկելու մասին

Պահարան. ամենանորաձեւ գործվածքների տեսակներն ու առանձնահատկությունները

«Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր «Այո, ես Նատալյա Արայիկովնա եմ»․ Նատալյա Եփրիկյանը՝ իր մասին եւ ոչ միայն

Exclusive. «Հայ տղամարդիկ շատ հմայիչ են». աշխարհահռչակ երգչուհի Չայնա Մոսեսը՝ Հայաստանի եւ երեւանյան համերգի մասին

14:04, 9 հունվարի

Նա հենց ինքը՝ էներգիան է: Բավական է մեկ անգամ ներկա լինել նրա համերգին` վերը նշվածը զգալու համար: Խոսքն աշխարհահռչակ ջազ երգչուհի, հաղորդավարուհի Չայնա Մոսեսի մասին է, որն իր էներգիան 2018-ի նոյեմբերին հասցրեց նաեւ Հայաստան՝ ելույթ ունենալով երեւանյան հանդիսատեսի համար: Ամերիկացի երգչուհին իր անկեղծությամբ վարակեց հայ երաժշտասերներին՝ պատմելով իր իսկ կյանքի պտմությունը, բայց՝ երաժշտության լեզվով:

NEWS.am STYLE-ը՝ դեռեւս տպավորված նախորդ տարվա ամենահիշարժան համերգներից մեկով, կապ է հաստատել աշխարհահռչակ կատարողի հետ եւ պարզել՝ արդյոք նա նույնքա՞ն տպավորիչ է հիշում իր երեւանյան այցն ու համերգը, ինչպես մենք՝ բոլորս, ովքեր ներկա էինք համերգին:

Չայնա, ամիսներ առաջ մենք ներկա էինք Ձեր երեւանյան համերգին եւ մինչ օրս զգում ենք այն էներգիան, որը փոխանցել եք բեմից: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:

Երաժշտությունը շատ հզոր ուժ է, իսկ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, որոնք ինձ հետ նվագում էին բեմում, մեծ էներգետիկ դաշտ ունեն: Իմ մարմինն անմիջապես կլանում է այդ էներգիան, իսկ հենց այն իմ միջով անցնում է, կրկնակի ավելի շատ փոխանցվում է հանդիսատեսին: Իսկ հետո հանդիսատեսն է ինձ ավելի մեծ էներգիա փոխանցում: Դա է հենց սերը, որը գալիս է երաժշտությունից:

Իմ աշխատանքը մարդկանց երջանկացնելն է, եւ ես դա շատ լուրջ եմ ընդունում: Ես երաժիշտ եմ եւ գիտեմ, որ իմ գործիքը ձայնն է, որը պարգեւ է, եւ ես այն չեմ կարող անիմաստ օգտագործել:

Հանդիսատեսն, իսկապես, վայելեց Ձեր ամեն մի կատարումը: Իսկ Դո՞ւք… Ի՞նչ տպավորություններ ունեիք համերգից հետո:

Ես, նույնպես… Չկարողացա քնել այդ գիշեր: Այնքան շատ էներգիա էի ստացել…Չէի սպասում նման բան: Առհասարակ, ես ոչինչ փորձում եմ չսպասել:

Որքա՞ն ժամանակ մնացիք Երեւանում: Ինչպե՞ս անցկացրիք Ձեր ժամանակը:

Ընդամենը երկու օր եմ Երեւանում եղել: Դժբախտաբար, չկարողացա տեսնել ամբողջ քաղաքը, բայց հասցրեցի փորձել հայկական կոնյակ եւ ավելի շատ բաներ իմանալ ձեր երկրի մշակույթի մասին: Նաեւ հայկական կերակուրներ ճաշակեցի մի քանի վայրերում: Մշակույթը լավագույնս հասկանալու համար պետք է սկսել տվյալ երկրի երաժշտությունից եւ խոհանոցից:

Կարո՞ղ եք նշել՝ ի՞նչը հատկապես Ձեզ գերեց Հայաստանում, եւ ի՞նչն այնքան էլ դուր չեկավ:

Դե, երկար չեմ մնացել, որպեսզի տպավորություն կազմեմ: Բոլոր նրանք, ում հանդիպել եմ, գեղեցիկ էին եւ բարեհամբույր: Բայց մի բան հասկացա՝ շատ մարդիկ չէին պասում Երեւանի փողոցներում տեսնել սեւ կնոջ, դա երբեմն զավեշտալի իրավիճակների տեղիք էր տալիս:

Հայ երաժիշտների հետ հասցրեցի՞ք մտերմանալ:

Այո, Արտյոմ Մանուկյանի հետ, օրինակ, ծանոթացել եմ 7 տարի առաջ: Նրան եւ Տիգրան Համասյանին հանդիպել եմ Լոս Անջելեսում: Հույս ունեմ, որ մի օր միասին նոր գործ կունենանք, քանի որ կարծում եմ՝ նա յուրահատուկ կապ ունի երաժշտության հետ: Նաեւ պետք է առանձնացնեմ Հայաստանի պետական ջազային նվագախմբի տաղանդավոր երաժիշտներին, հիմա նրանք իմ ստեղծագործական խումբն են դարձել (ծիծաղում է): Մաեստրո Արմեն Հյուսնունցը հրաշալի աշխատանք է կատարել: Նաեւ հաճախ եմ ելույթներ ունենում ֆրանսիահայ դաշնակահար Անդրե Մանուկյանի հետ:

Չայնա, Ձեր մայրը՝ Դիդի Բրիջուոթերը, երկու տարի առաջ ելույթ ունեցել է Հայաստանում: Մինչ Ձեր երեւանյան այցը, նա ինչ-որ բաներ պատմե՞լ էր մեր երկրի մասին:

Նա միայն ասել է, որ հրաշալի ժամանակ է ունեցել Երեւանում, եւ որ ջազ-փառատոնի կազմակերպիչները շատ բարի էին: Նա շատ բան չի մանրամասնել, քանի որ միշտ թողել է, որ ես ինքս իմ սեփական պատկերացումները կազմեմ:

Իսկ ինչպիսի՞ն էիք պատկերացնում Երեւանը: Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:

Ոչ մի սպասելիք չունեի, բայց հիացած էի մարդկանց բարությամբ եւ գեղեցկությամբ: Ուզում եմ վերադառնալ եւ քաղաքից դուրս շատ վայրեր տեսնել ու ավելի շատ բան իմանալ Հայաստանի մշակույթի մասին:

Կարո՞ղ եք հիշել՝ ո՞րն է եղել ամենակարեւոր խորհուրդը, որը ստացել եք Ձեր մայրիկից:

Վստահել սեփական բնազդիս, հարգել այն երաժիշտներին, որոնք ելույթ են ունենում ինձ հետ եւ չվախենալ լինել անկախ արտիստ:

Բեմում սովորաբար Ձեր իսկ կյանքի պատմությունն եք պատմում: Կյանքում ի՞նչն է Ձեզ ավելի ոգեշնչում՝ երջանկությո՞ւնը, սե՞րը, թե՞ հիասթափությունը:

Համաձայն եք, չէ՞, որ արվեստն արտացոլում է մեր կյանքը: Իմ պատմությունները ոգեշնչված են հենց իմ կյանքից: Ձայնը շատ անձնական գործիք է, իսկ իմ երաժշտությունը շատ խորը կապ ունի հոգուս հետ: Ես իմ կյանքի պատմությունը տարածում եմ՝ հուսալով, որ իմ փորձը, միգուցե, մեկ ուրիշի համար դաս լինի: Գիտե՞ք, կարծում եմ՝ մենք ավելի շատ նման ենք, քան տարբեր:

Սովորաբար, այլ երկրից վերադառնալուց մեզ հետ տվյալ երկրից որեւէ խորհրդանիշ ենք տանում: Ի՞նչ եք Ձեզ հետ տարել Հայաստանից:

Գեղեցիկ շալեր եմ տարել՝ հայկական այբուբենով: Դրանք ինձ նվիրել են փառատոնին ներկա կանայք: Իհարկե, նաեւ հայկական կոնյակ եմ տարել:

Ե՞րբ Ձեզ սպասենք Հայաստանում հաջորդ անգամ:

2019-ին: Բայց, չգիտեմ՝ կոնկրետ երբ: Հայ տղամարդիկ շատ հմայիչ են (ծիծաղում է):

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English


  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության