Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Կտեսնվենք ԽՍՀՄ-ո՜ւմ. «Հիմա մարդկանց հնարավոր է զարմացնել միայն անցյալով». Հայկ Բիանջյան

19:14, 15 հունվարի

Փորձագետներից շատերի կարծիքով՝ ԽՍՀՄ-ի կարոտախտի թրենդը ավելի ու ավելի արդիական է դառնում:

Խորհրդային տարիները մարդկանց շրջանում ինչի՞ հետ են ասոցացվում: Ոմանք վկայակոչում են տնտեսական կայունությունը, վստահությունը, ընկերությունը եւ զբաղվածությունը... Մեկ ուրիշն էլ հիշում է լճացումը, գրաքննությունը, դեֆիցիտը եւ փակ սահմանները: NEWS.am STYLE-ը զրուցել է այդ ժամանակաշրջանի իրերի հավաքորդի, լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ: Հայկը 2005 թվականից հետեւում է, թե ինչպես են քանդվում պատմական շենքերը՝ ավերելով Հայաստանի մայրաքաղաքի խորհրդային ժամանակաշրջանի մասին հիշողությունը: Բայց դրան ոչ թե ուղղակի է հետեւում, այլ իր մարտական ընկեր օբյեկտիվի՝ ֆոտոխցիկի միջոցով:

Հայկը երկար ժամանակ կազմակերպել է իր լուսանկարների ցուցահանդեսները՝ ավագ սերնդին հնարավորություն ընձեռելով հիշել հին ժամանակները, իսկ ներկայիս սերնդին՝ պատկերացնել իրենց հարազատների եւ մերձավորների կյանքը: «90-ական թվականներին համացանցի երեւան գալով աշխարհը գլխիվայր շրջվեց… Հիմա արդեն հարեւանի տանը չես նստի ամբողջ գյուղում միակ հեռուստացույցի էկրանի առջեւ»,- կարոտով ասում է Հայկը: Նա գրեթե 2-3 տարի թեւաթափ չի եղել եւ ներդրողների է փնտրել իր երազանքի իրականացման համար՝ Երեւանում ինտերակտիվ Խորհրդային թանգարանի ստեղծում:

Հայկը հավատում է, որ թանգարանը կօգնի երկրի հյուրերին եւ բնակիչներին տեղափոխվել աշխատանքի եւ հավասարության դարաշրջան: «Ի դեպ, ես ներդրողին գտա Հայաստանում»,- նշեց Հայկն՝ ինձ ուղեկցելով դեպի սեփական նախագծի գծագիրը:

Մեղմ ասած՝ նախագիծն ինձ ցնցեց: Հողի այդ վիթխարի կտորն ամփոփում է տառացիորեն ամեն ինչ՝ իսկական խորհրդային հյուրանոց, գործարան, ճաշարան, ռեստորան, կարուսելներով կանաչ հրապարակ, այգի՝ հագեցած խորհրդային խաղային ավտոմատներով, մանկական խմբակներ եւ ամենատարբեր խանութներ՝ Սովետների երկրի ոգով լցված:

Հայկը երազում է ոչ թե խորհրդային առօրյայի ուղղակի ներկայացման մասին, այլ մարդկանց հնարավորություն տալու կրկին կամ առաջին անգամ տեղափոխվել ԽՍՀՄ:

«Սա տուրիստական նախագիծ է: Այստեղ ոչ մի քաղաքականություն չկա: Սա մեր մանկությունն է, մեր մշակույթը»,- նշում է Հայկը: «Այս թանգարանում չի լինի «Ձեռք չտա՛լ…» կանոնը: Դե, գրեթե չի լինի»,- ժպտալով հավելեց Հայկը: «Ահա ԽՍՀՄ-ի ամանորյա մթնոլորտի հարմարակեցությունը,- հավելեց լուսանկարիչը՝ ինձ ուղեկցելով սեղանի մոտ, որը ծածկված էր իսկական խորհրդային հնաոճ իրերով:

- Այս տորշերը բերել եմ տատիս տանից, իսկ այս ռադիոն պապիկիս ռադիոն է՝ իսկական ճապոնական: Նման բան նախկինում դժվար էր հայթայթել»:

Նրա մոտ հուշատախտակի վրա ինչ ասես փակցված չէ՝ լուսանկարներ, դպրոցական վինետկաներ, պատվոգրեր եւ օրագրեր, որոնք հիշեցնում են այդ տարիների կրթության ամբողջ խստությունը:

«Աղջիկներն այդ ժամանակ շատ էին սիրում ներկել իրենց սեւ-սպիտակ լուսանկարները: Հիմա նման անհրաժեշտություն այլեւս չկա»,- նշեց Հայկը:

Այս հաճելի կարոտախտային նոտայով մենք տեղափոխվեցինք իսկական խորհրդային ավտոարդյունաբերության ավտոտնակ: Հայկի խոսքով՝ նման ավտոմեքենայի ձեռքբերումը միայն գործի կեսն է, քանի որ ամենահետաքրքիրը հետո է սկսվում, երբ խորհրդային մեքենաշինության հսկաների համար պատասխանատու Հակոբը փնտրում է անհրաժեշտ ավտոմասերը, թարմացնում ներկը… Մի խոսքով՝ այն ամենը, ինչն անում է իսկական, մտահոգ տղամարդը: «Ավտոմեքենայի գնումը մեզ համար ավելի էժան է, քան դրա վերականգնումը: Ընդհանուր առմամբ, այդպիսի մեկ մեքենայի վրա մինչեւ 8 հազար դոլար է ծախսվում: Իսկ բուն վերականգնումը տեւում է մոտ 2-3 ամիս»,- ասում է Հայկը:

Հայկի խոսքով՝ նման ավտոմեքենայի վարձակալումը մեծ թվով ապահովված մարդկանց ճաշակով է: Քանի որ «21-րդ դարում մարդկանց հնարավոր է զարմացնել միայն անցյալով…»:

Ի դեպ, նրանց համար, ովքեր ժամանակին զբոսնել են այգիներում հանուն հերթական անգամ խորհրդային ավտոմատները «թրատելու», Հայկի մոտ մի ամբողջ դահլիճ կա՝ բավականին հետաքրքիր, իսկ գլխավորը՝ ռարիտետային ցուցադրանմուշներով՝ ներառյալ նույնիսկ սեղանի հոկեյ: Այլ խոսքով՝ մեծ երջանկություն եւ ընդամենը 15 կոպեկով:

«Այս ավտոմատները ձեռք ենք բերել 2 տարի առաջ: Խորհրդային տարիներին դրանք արժեին 2 հազար 500-ից մինչեւ 5 հազար ռուբլի: Այդ ժամանակ դա մի ավտոմեքենայի գին էր: Հիմա չափից ավելի շատ ժամանակ, ուժ եւ փող են պահանջում ներկելը եւ անհրաժեշտ մասերի պատվերը»,- շարունակում է Հայկը:

Նա անթաքույց հիացմունքով է ցույց տալիս հերթական ձեռքբերումը. «Զգա, թե կրակելուց ինչպիսի հետհարված է: Կարծես ձեռքիդ իսկական հրացան է: Այդ ժամանակ երեխաները պետք է վաղ մանկությունից պատրաստ լինեին զինվոր, նավաստի դառնալուն…»:

«Այս խորհրդային խաղալիքը դեռ պետք է վերականգնվի,- նշում է Մկրտիչը, որի պարտականությունն է խորհրդային տեխնիկայի հրաշքներին հետեւելն ու պահպանելը: Վերականգնման համար շատ ժամանակ է պահանջվում: Երբեմն՝ ամիս, իսկ երբեմն էլ՝ նույնիսկ տարի»:

Տղաների կողմից ինձ համար հատուկ էքսկուրսիա անցկացնելուց հետո Հայկը նշեց, որ թանգարանի բացումը նախատեսվում է այս տարվա արդեն գարնանը, սակայն նա, այնուամենայնիվ, որոշեց գաղտնի պահել վայրը, որտեղ թանգարանը կառուցվելու է: «Սա նախագիծ է՝ մի փոքր ավելին, քան սովորական թանգարանը: Սա ներկայում անցյալի հետ կապն է: Սա ցանկություն է ցույց տալու, թե ինչպես են ապրել մեր հայրերը, մայրերը, պապիկները եւ տատիկները, մարդիկ ինչով են զբաղվել, երբ համացանց չկար,- նշում է հավաքորդը: - Ամենտարբեր մեսենջերները մեզ կլանել են իրենց ցանցի մեջ: Ես կույտերով նամակներ եմ գտել, հարսանյաց, հուղարկավորության հրավիրատոմսեր: Դա պահպանում եմ…»:

Հայկի խոսքով՝ մշակույթի մի ամբողջ կտրվածք կորցնելու սպառնալիք կա: «Եթե մենք այս իրերը ձեռք չբերեինք, ապա այս ամենը վաղուց նետված կլիներ աղբավայրեր,- ասաց Հայկը: - Երեւանում իրականում չի մնացել ոչ մի փողոց կամ կրպակ, որ կհիշեցներ խորհրդային դարաշրջանի մասին...»:

Դե, Երեւանի փողոցներում, ճիշտ է, չի մնացել, բայց Հայկի աչքերում կայծը, երբ ինձ ցույց էր տալիս իր թանկարժեք հավաքածուն, նրա դեմքից կճառագի մշտապես եւ ավելի վառ կդառնա, երբ նա, վերջապես, կկտրի ժապավենը եւ մեզ կտեղափոխի ԽՍՀՄ:

 Լիանա Խուդոյան

 

 

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել