Մեզանից յուրաքանչյուրն ինքնագնահատականը բարձրացնելու սեփական միջոցներն ունի: Ոմանք նոր զգեստներ են գնում, ուրիշներն էլ գեղեցկության սրահ են հաճախում, իսկ մյուսներն էլ՝ գեղեցիկ անծանոթների սիրահետում: Բայց կա մի քանի ունիվերսալ մեթոդ, որոնք հստակորեն օգնում են հաղթահարել դեպրեսիան եւ բարձրացնում են կյանքի հանդեպ հետաքրքրությունն ու սերն ինքդ քո հանդեպ:
1. Ինքներդ ձեզ միշտ հիշեցրեք սեփական հաջողությունների մասին: Մենք արդեն բազմիցս հիշեցրել ենք, թե ինչ օգտակար է հաջողության օրացույց պահելը եւ ամեն օր դրանում սեփական առավելությունները գրանցելը: Հետո սեփական ձեռքբերումների ցուցակը նայելիս անհնար է չժպտալ եւ չգովել ինքդ քեզ:
2. Միշտ կարելի է ինքդ քեզնով հպարտանալու բազմաթիվ առիթներ գտնել: Պաշտոնը բարձրացրել են կամ հաջողվել է մեկ կգ-ով նիհարել: Միթե դա առիթ չէ նոր շրթներկ գնելով ինքդ քեզ խրախուսելու: Հաջողությանն ընդառաջ ամեն քայլի համար ինքներդ ձեզ փոքրիկ նվերներ արեք, այդ դեպքում հաճելի կլինի նման քայլեր կատարելը:
3. Մի մոռացեք գովել ձեզ: Բարձրաձայն եւ ամբողջ անկեղծությամբ` միաժամանակ ժպտալով:
4. Ինքներդ ձեզ համար լավագույն ընկերուհի դարձեք: Դա բոլորովին չի նշանակում, թե անհրաժեշտ է դադարեցնել շփումն իսկական ընկերների հետ եւ ներփակվել ձեր մեջ: Ուղղակի ինքներդ ձեզ վերաբերվեք ճիշտ այնպես, ինչպես ուզում եք, որ ուրիշները վերաբերվեն ձեզ` սիրով, հարգանքով, ըմբռնումով:
5. Շաբաթը մեկ անգամ ձեզ համար դրական տրամադրությունների օր կազմակերպեք: Ժպտացեք անցորդներին, սիրահետեք, ինքներդ ձեզ համար պաղպաղակ կամ քաղցր բամբակ գնեք, անցեք խանութներով` փորձելով գեղեցիկ ամեն ինչ:
6. Երբեք ինքներդ ձեզ մի քննադատեք հուզական գրգռման վիճակում: Նստեք, խորը շունչ քաշեք մի քանի անգամ, մինչեւ քսանը հաշվեք եւ հետո միայն սկսեք վերլուծել իրավիճակը:
7. Անընդհատ զբաղվեք ինքնակատարելագործմամբ: Միայն ինքներդ ձեզ ամեն օր ավելի լավը դարձնելով կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի եւ փոխվել սեփական եւ շրջապատի աչքերում:
8. Ինքնագնահատականը բարձրացնելու ձեր միջոցները փնտրեք: Եվ մի փորձեք «հեծանիվ հորինել», չէ որ ամենահանճարեղ բաները միշտ մակերեւույթին են։ Սպորտը, լրացուցիչ կրթությունը, շոփինգը, ձեռագործը, խոհարարական գլուխգործոցների ստեղծումը. ցուցակն անվերջ է:
Աղբյուրը` la-viva.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը10:37, 27 ապրիլի
Սելենա Գոմեսին տխրեցնում են իր սերնդակիցների գեղեցկության չափանիշները09:00, 27 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 27-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով