Զույգի հարաբերություններում երեք հիմնական պահանջմունք գոյություն ունի.
1. Անվտանգություն: Հարաբերություններում անվտանգությունն առաջին հերթին պաշտպանվածության զգացումն է, վստահություն, որ զուգընկերը կողքիդ կլինի ոչ միայն ուրախության, այլեւ դժվար ժամանակներում: Զուգընկերների համար կարեւոր է հարաբերություններում կայունության, սպառնալիքներին միասին դիմակայելու կարողության զգացում ունենալը:
Կնոջ համար հիմնական սպառնալիքը հարաբերություններում մրցակցությունն է, ընդ որում ոչ միայն այլ կանանց հետ, այլեւ զուգընկերոջ ընկերների, ծնողների: Նրա մեջ գործի է դրվում ինքնապաշտպանության բնազդով պայմանավորված վախը, չէ որ ընդամենը 100 տարի առաջ կնոջ եւ նրա երեխայի գոյատեւման համար առանց տղամարդու մնալը էական սպառնալիք էր: Տղամարդու համար հարաբերությունների մեջ հիմնական սպառնալիքը կնոջ աչքերում սնանկ, ոչ պիտանի լինելն է: Տղամարդու համար կարեւոր է զգալ կնոջ աջակցությունը, հավանությունը, շնորհակալությունը: Եթե կինն անընդհատ սղոցում ու արժեզրկում է զուգընկերոջը, նա կորցնում է կնոջ հանդեպ հետաքրքրությունը, իսկ դրա հետ նաեւ` սերը:
2. «Էներգետիկ սնուցում»: Կինն այնքան ուժեղ չէ, որքան տղամարդը: Տղամարդիկ ֆիզիկապես ավելի ուժեղ են, հուզական առումով ավելի կայուն, ի վիճակի են կենտրոնանալ խնդիրների վրա, ավելի արդյունավետ են բարդ եւ ռիսկային իրավիճակներում: Տղամարդիկ իրենց էներգիան քաղում են արտաքին աշխարհից, նրանք էներգետիկ վերելք են ապրում` իրականացնելով բարդ նախագծեր, հասնելով իրենց նպատակներին: Իր կենսական` հիմնականում երկարաժամկետ եւ ամենօրյա (երեխաներ ծննդաբերելը եւ դաստիարակելը, տնտեսությունը վարելը) խնդիրներն իրականացնելու համար կինը զգում է ավելի շատ էներգիայի կարիք, քան ունի: Այդ էներգիան նա ստանում է հարաբերություններից: Կնոջ համար կարեւոր է զգալ, որ արժեքավոր է տղամարդու համար, որ տղամարդը նկատի տանը նրա ամենօրյա աշխատանքի արդյունքը, թե ինչ լավ է հոգ տանում երեխաներին, ինչ ջերմ մթնոլորտ է ստեղծում հարաբերություններում: Եթե տղամարդը կարողանում է հասկացնել, թե ճշգրիտ ինչի համար է սիրում կնոջը, եթե նա կնոջ էներգիան եւ ինքնագնահատականը սնուցում է ուշադրությամբ, հաճոյախոսություններով, հոգատարությամբ, կինը միշտ լի կլինի էներգիայով, որը նա ի վիճակի է վերափոխելու սիրո: Տղամարդուց էներգիա ստանալով` կինը վերադարձնում է այն ջերմության, քնքշանքի, հոգատարության եւ աջակցության տեսքով: Խելացի տղամարդիկ գիտեն. ավելի հեշտ է կնոջը շոյել, քան արդուկել վերնաշապիկը: Կնոջը «չափից ավելի սիրելը» անհնար է, դա առասպել է: Որքան ավելի շատ էներգիա է տալիս տղամարդը կնոջը, այնքան ավելի ջանքեր է գործադրում կինն իր մտերիմներին հոգ տանելու համար: Եվ մի քիչ իրեն է պահում՝ ինքնաիրացման համար, որպեսզի շարունակի հետաքրքիր լինել եւ ուրախացնել իր տղամարդուն:
3. Զուգընկերոջ հետ հուզական կապը: Այդ պահանջմունքն ավելի կանացի է: Տղամարդիկ հաճախ հուզական անկեղծությունը թուլության նշան են համարում եւ ջանում են ավելորդ անգամ չցուցադրել իրենց հույզերը: Տղամարդկային դաժան մրցակցության բնագավառում դա իրոք այդպես է, բայց կնոջ հետ հարաբերություններում հույզերի փոխանակությունը մտերմության հիմքն է: Ավելին, կնոջ ֆիզիկական հակումն ուղղակիորեն կախված է նրանից, թե որքանով է զգում զուգընկերոջ հուզական անկեղծությունը: Բացի այդ, տղամարդիկ համարում են, որ կնոջն իրենց հույզերին մասնակից դարձնելն էներգիայի ծախս է: Նա աշխատավայրում այնքան է հոգնում, որ շփվելու ոչ ուժ, ոչ էլ ցանկություն է մնում: Տղամարդիկ թերագնահատում են էներգիայով լիցքավորվելու այդ ուղին: Հարցն այն է, որ հույզերի ոլորտում կինն ավելի ուժեղ է, այդ պատճառով տղամարդը հենց այդտեղ կարող է օգնություն եւ աջակցություն ստանալ: Կնոջ հետ մտերմիկ զրույցը կարող է օգնել ի հայտ բերել բացասական կամ հակասական զգացմունքներն ու հուզական արգելքները, ցրել կասկածները, տղամարդը կարող է օգտվել կնոջ բնական խորաթափանցությունից եւ ինտուիցիայից որոշում կայացնելու համար, հատկապես` գործընկերների հետ հարաբերությունների ոլորտում: Եթե զուգընկերները բավարարվածություն չեն զգում այդ երեք ոլորտներում, նրանք իրարից բավականաչափ աջակցություն եւ էներգիա չեն ստանում ճիշտ գործելու համար: Կինը մշտապես դժգոհ, նյարդային է դառնում, դադարում է հետեւել իրեն, «սղոցում» ու հանդիմանում է իր տղամարդուն: Հարցն այն է, որ այդպիսով նա փորձում է հասնել զուգընկերոջ գիտակցությանը, նրան տեղեկացնել, որ իրենց հարաբերություններում ինչ-որ բան սխալ է:
Հաճախ կինն ինքը չի հասկանում, թե ճշգրիտ ինչը, այդ պատճառով կառուցողական բանակցությունների փոխարեն տրվում է հույզերին եւ սկանդալ է սարքում: Տղամարդը, փաստարկները չլսելով, չի հասկանում, թե կինը ճշգրիտ ինչ է ուզում իրենից, որոշում է, որ «էլի ցնդել է», եւ փոխանակ որոշի եւ գործի, մեկուսանում է մարտի դաշտից: Խնդիրները բազմապատկվում են, հարաբերությունները կարող են ավերվել:
Աղբյուրը` Shkolazhizni.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը