Արտիստոկրատ արտաքին, նուրբ մարմին եւ սուր հայացք՝ այս հատկանիշներով օժտված բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին, այսօր՝ մարտի 26-ին, նշում է ծննդյան 34-ամյակը:
Նայթլին շատ վաղուց է եղել կինոարդյունաբերության մեջ, սակայն ֆիլմում նրա դեբյուտը եղավ 1995 թ-ին, երբ նա նկարահանվեց «Աստղային պատերազմների» էպիզոդներից մեկում` մարմնավորելով երկրորդական պլանի մի հերոսուհու` Սաբիին: Սակայն իրական ճանաչում Քիրային բերեց «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմը:
Ի դեպ, Նայթլին ֆուտբոլի երկրպագու է: Արդեն երկար տարիներ է՝ դերասանուհին երկրպագում է անգլիական West Ham United ակումբին:
Քիրայի համար իսկական հաջողություն էր նաեւ «Կաիբյան ծովի ծովահանները» ֆիլմում Էլիզաբեթ Սվոնի դերը:
Առհասարակ, դերասանուհու մոտ լավ է ստացվում կերտել դրամատիկ դերեր: Նա նկարահանվել է նաեւ «Հպարտությունն ու նախապաշարմունքները», «Մետաքս», «Վտանգավոր մեթոդ», «Աննա Կարենինա» եւ այլ դրամաներում:
2008 թ-ին Forbes ամսագիրը նրան ճանաչեց աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող դերասանուհի: Այդպիսով, Քիրան դարձավ առաջին ոչ ամերիկացի դերասանուհին, որն այդ ցուցակում այդքան բարձր հորիզոնականում հայտնվեց:
Մինչ Հոլիվուդը դերասանուհու համար նոր դերեր է նախապատրաստում, NEWS.am STYLE-ը վերհիշել է նրա հետաքրքիր մտքերից մի քանիսը:
«Չեմ կարծում՝ ջերմությունը կարելի է կեղծել: Կարող ես կեղծել կիրքը, խանդը, բարկությունը… դա շատ հեշտ է: Բայց ջերմությո՞ւնը: Չէ, չեմ կարծում, թե կարող ես ձեւացնել»:
«Իմ դաստիարակությունն ինձ վերածել է այսպիսի մարդու: Ես իմաստում ծնողներ ունեմ»:
«Ես որոշել եմ իմ կյանքն ապրել լավագույն ձեւով, իսկ դա նշանակում է, որ ինձ հնարավորինս ոչ հանրային պետք է պահեմ»:
«Ես պատրաստում եմ: Լոնդոնում սիրում եմ առեւտուր անել եւ պատրաստել համեղ եւ առողջարար ուտեստներ»:
«Մայրս ասում է, որ ես 45 տարեկան եմ ծնվել: Եվ, իսկապես, 6 տարեկանում ես արդեն մտածում էի ինքնուրույն գումար վաստակելու մասին»:
«Սիրում եմ դիտել այնպիսի ֆիլմեր, որոնց հերոսների մասին ոչինչ չգիտեմ»:
«Կարծում եմ՝ բոլոր աղջիկներն էլ փնտրում են իրենց պարոն Դարսիին»:
«Չեմ կարծում, թե ինձ առայժմ կարող եմ դերասանուհի համարել: Դեռ հմտությունս այդքան մեծ չէ»:
«Ուրախալի է, որ մարդիկ տարբեր կերպ են մտածում: Հենց դա է կերպարները դարձնում հետաքրքիր»:
«»Սիրունը» ամենավատ բառն է»:
Լուսանկարները՝ Facebook-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը