«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Կանացիության չորս գաղտնիք

21:12, 22 ապրիլի

1. Զգացմունքներ

Կանայք վեց անգամ ավելի զգացմունքային են, քան տղամարդիկ. այդպիսին է նրանց ստեղծել բնությունը: Իսկ եթե մեզ ինչ-որ բան տրված է, ապա դա մի բանի համար պետք է: Սրանում է գաղտնիքը: Անհրաժեշտ է մեր բոլոր զգացմունքները հասկանալ եւ արտահայտել: Ընդ որում՝ չարժե զգացմունքները բաժանել լավի եւ վատի: Դրանք բոլորն անհրաժեշտ են լիարժեք կյանքի համար, դրանցից յուրաքանչյուրն օգնում է տղամարդուն հասկանալ՝ ինչ է ապրում կինը եւ ինչ է ցանկանում:

2. Թուլացում

Լարված կինը վանում է: Ընդ որում՝ ոչ միայն տղամարդկանց: Նա, կարծես, չի վստահում ոչ ոքի, ամեն ինչ պահում է վերահսկողության տակ, ամեն ինչ փորձում է պլանավորել: Այդպիսի կնոջը դժվար է պաշտպանել, նրան պետք չէ հոգ տանել, նա ինքն ամեն ինչ կանի: Եվ դժվար չէ կռահել, ինչպիսի տղամարդ կլինի նրա կողքին: Այնպես որ, ձգտեք թուլանալ՝ յոգա, լողավազան, մեդիտացիա... Միշտ կարող եք ձերը գտնել:

3. Բավականություն

Ամենը, ինչ անում է կինը, պետք է անի բավականությամբ: Դրանով նա ձգում է դեպի իրեն: Հաճույքով պատրաստված կերակուրը ավելի լավ կընդունվի, քան այն, որը ստիպված եք պատրաստել։ Տղամարդկանց համար կարեւոր է հասկանալ, որ կինը բավականություն է ստանում իր կողքին գտնվելիս: Քչերը կուզենան դավաճանել նման կնոջը: Այն ամենը, ինչ կյանքում բավականություն է պատճառում, բազմապատկվելու սովորություն ունի: Հավատացեք:

4. Ստեղծագործություն

Երեւակայությունն օգնում է լինել տարբեր, հետաքրքիր, յուրօրինակ: Սովորությունները հանգեցնում են մեխանիկական վիճակի, ձանձրույթը ներթափանցում է կյանք, հետաքրքրությունն անհետանում է: Ստեղծագործությունը հոգով է լցնում այն ամենն, ինչ անում է կինը: Գրավչության այս 4 գաղտնիքները կարող են օգնել ցանկացած կնոջ ավելի ցանկալի եւ հետաքրքիր դառնալ բոլորի համար, այդ թվում՝ ինքն իր համար, քանի որ սեփական անձի նկատմամբ սերն ամենակարեւոր գաղտնի բաղադրիչն է:

 

Աղբյուրը՝  Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել