Վրիժառուների թիմի ողջ մնացած անդամները եւ նրանց դաշնակիցները պետք է նոր ծրագիր մշակեն, որը կօգնի դիմակայել հզոր տիտան Թանոսի կործանարար գործողություններին: Մեծածավալ ու ողբերգական ճակատամարտից հետո նրանք չեն կարող սխալ թույլ տալ:
«Վրիժառուները. Խաղի ավարտը» Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի 22-րդ ֆիլմն է: Ռեժիսորներն են Էնթոնի եւ Ջո Ռուսոները, իսկ գլխավոր դերերը կատարում են Ռոբերտ Դաունի կրտսերը, Քրիս Էվանսը, Մարկ Ռուֆալոն, Քրիս Հեմսվորթը, Սքարլեթ Յոհանսոնը եւ Ջերեմի Ռեները:
Գիշերվա ժամը 3-ն է, ես դուրս եմ եկել «Վրիժառուների» պրեմիերայից, դեմքս ողողել է ժպիտը, թափառում եմ գիշերային Երեւանով եւ վերլուծում տեսածս: Միայն թե ժպիտս տխուր է, քանի որ ավարտվեց դարաշրջանը. այո, կինոտիեզերքն, անկասկած, կշարունակվի, բայց արդեն ուրիշ կլինի:
11 տարի է անցել այն ժամանակից, երբ Տոնի Սթարքը ամբողջ աշխարհին ավետեց, որ ինքը Երկաթե Մարդն է՝ դրանով սկզբնավորելով կինեմատոգրաֆի ամբողջ ընթացքում ամենաընդարձակ կինոֆրանշիզային:
Ֆիլմը գործնականում սկսվում է «Անսահմանության պատերազմի» ավարտից: Մեր հերոսները շփոթահար են, նրանք տոտալ ֆիասկո եւ պարտության դառնությունն են ապրել: Դերասանները որքան լավ են մեզ ցուցադրում այդ զգացումների ամբողջ գամման, յուրաքանչյուրը յուրովի:
Ֆիլմը լեփ-լեցուն է անկեղծությամբ, ինչպես նաեւ հաճելի հղումներով ինչպես բուն կինոտիեզերքին, այնպես էլ սկզբնաղբյուր կոմիքսներին:
Ամբողջ խորոնոմետրաժի ընթացքում մեզ տալիս են շատ հարցերի պատասխանները, ավարտվում են հերոսների սյուժետային պատմությունները, որոնց սկզբը դրվել էր շատ տարիներ առաջ:
Հերոսների տեսակետից կինոնկարը գրեթե կատարյալ է հավասարակշռված, որոնցից բոլորի էկրանային ժամանակը հավասար է, չկա այն զգացումը, որ ինչ-որ մեկը վերմակն իր վրա է քաշում: Պահպանվում է նաեւ դրամայի, հումորի, էքշնի եւ էպիկականի հաշվեկշիռը: Այսպես ասած՝ ամեն ինչ չափի մեջ է: Էպիկականի առումով վերջին ճակատամարտից առաջ (բուն ճակատամարտն ուղղակի շքեղագույն է) մի տեսարան կա, որը ստիպում է, որ ամբողջ մարմինդ սարսռա:
Դերասանական խաղի մասին անգամ չեմ խոսի, այն պարզապես NO COMMENT կարգից է:
Կան մի երկու դրամատիկ տեսարաններ, որոնցից կոկորդումդ գուղձ է գնդվում. այնքան լավն են, որ պարզապես անհնար է այդ պահերը չզգալ:
Անչափ ուրախացրեց, որ հեղինակները վերջապես Բազեի աչքին իրական կարեւոր դերակատարում տվեցին եւ նույնիսկ ոչ մեկ դերակատարում:
Ավարտվեց Անսահմանության սագայի դարաշրջանը, եւ մենք հույսով նայում ենք անիմանալիին՝ փորձելով տեսնել, թե մեզ համար էլի ինչ է պատրաստել Քեւին Ֆայգին («Մարվել Սթուդիոսի» ղեկավարը, կինոտիեզերքի բոլոր ֆիլմերի գլխավոր պրոդյուսերը):
Ես արդեն 28 տարեկան եմ, շուտով կդառնամ 29, բայց այնքան ուրախ եմ, որ ամեն անգամ Մարվելի ֆիլմերը դիտելու համար կինոթատրոն գալով՝ ինձ 14-ամյա տղա եմ զգում, որը վայրի հիացմունքով է էկրանին նայում:
Անչափ շնորհակալ եմ նման հնարավորության համար:
P.S.
Սիրելի ընթերցողներ, ցանկանում եմ լումա ունենալ կինոդիտման մշակույթի մեջ. շատ եմ խնդրում մի՛ սփոյլերեք: Հիշեք, դրանով դուք սպանում եք ֆիլմի դիտումից ստանալիք հաճույքը: Չէ՞ որ, հավանաբար, ինքներդ էլ ձեզ համար դա կցանկանայիք:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը