1. Նա դրդում է ձեզ հասնել ձեր նպատակներին, բայց չի միջամտում: Նա վստահ է, որ դուք կարող եք ընդունել ճիշտ որոշումներ: Նա ձեր աջակիցն է, ոչ թե մարզիչը:
2. Նա չի փորձում ձեզ ստիպել խանդել: Նա վստահ է ինքն իր վրա, գիտի իր արժեքը եւ որ դուք գիտեք այդ մասին: Նա խաղեր խաղալու անհրաժեշտություն չունի՝ ցույց տալու համար, որ արժանի է ձեզ:
3. Նա արքայադստեր բարդույթ չունի: Նա պահանջում է, որ դուք նրան հարգանքով վերաբերվեք ոչ միայն նրա համար, որ նա ձեր սիրելին է կամ որ կին է: Նա ակնկալում է, որ դուք հարգանքով կվերաբերվեք ձեր ընտանիքին եւ ընկերներին, եւ նման վերաբերմունք է սպասում նաեւ իր նկատմամբ:
4. Նա ունի իր կյանքի մի մասը, որտեղ դուք չկաք. ընկերներ, հոբբի, կարիերա, ինչ ասես: Նա բավականաչափ անկախ է եւ վստահ, որ կարիք չունի ձեր ներկայությանն ամեն տեղ:
5. Դուք անգամ չեք մտածում՝ արժե նրան հրավիրել ինչ-որ միջոցառման. ընկերների հետ հանդիպում, կորպորատիվ, ծնողների մոտ: Նա գիտի՝ ինչպես իրեն պահել տարբեր իրավիճակներում: Նա բավականաչափ հասուն է՝ լավ տպավորություն թողնելու համար ձեր գործընկերների վրա, եւ բավականաչափ իմաստուն ՝ ընկերների հետ ժամանակ անցակացնել կարողանալու համար:
6. Նա հետեւում է իրեն: Դա չի նշանակում, որ նա իդեալական է, բայց նա միշտ ձգտում է կատարելության: Դուք կարիք չունեք նրան ասելու, որ նա ինչ-որ խնդիր պետք է լուծի: Նա ինքնաբավ է, ինքն է հասկանում՝ ինչպես լուծել խնդիրները: Նրան պետք է զուգընկեր, ոչ թե հայրիկ:
7. Նա միշտ ներկայանում է որպես անհատ, ոչ թե որպես ձեր ընկերուհի: Ձեր կարգավիճակը ոչ մի բան չի նշանակում, բացի նրանից, որ դուք միասին եք:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը