1. Կյանքն աղբ է. այդպիսին էլ կա
Ձեր մտքերն իսկական մարտի դաշտ են, մի վայր, որտեղ գլոբալ հակամարտություններ են առաջանում: Ձեր գլխում եղած վատատեսական կանխատեսումների մի մասը երբեք չի իրականանա, իսկ դուք դրանով թունավորում եք ձեր կյանքը: Եթե դուք չեք ցանկանում կորցնել ձեր կյանքի ուրախությունն ու հանգիստը, պարզապես հրամայեք ներքին հոռետես ձայնին լռել:
Դադարեցրեք ձեր ներքին պայքարը. դուք չեք կարող ձեր կյանքից հեռացնել կոֆլիկտն ու պայքարը, բայց կարող եք դրանք դուրս բերել ձեր գլխից:
2. Նրանք ճիշտ են, ես ոչինչ չարժեմ
Ուշադրություն մի դարձրեք ձեր շուրջը եղած բացասականին եւ թույլ մի տվեք, որ ուրիշի կարծիքը թունավորի ձեր մտքերը: Նայեք մարդկանց, ովքեր քննադատում են ձեզ կամ մեղադրում են ինչ-որ բանում: Ձեզ դո՞ւր է գալիս՝ ինչպես են նրանք ապրում, իրենց պահում: Նրանք երջանի՞կ են: Եթե ոչ, պարզապես մոռացեք նրանց կարծիքի մասին: Նրանք նախընտրում են թունավորել իրենց եւ ուրիշների կյանքը, եւ դուք պարտավոր չեք մասնակցել դրան: Երբ ինչ-որ մեկը փորձում է ձեզ բացասականով «կերակրել», անմիջապես դուրս հանեք այն ձեր մտքից՝ հենց որ խոսքը կմարի օդում:
3. Ոչինչ չի փոխվի, ամեն ինչ էլ այդպես խղճուկ կմնա կյանքում
Այդպիսի մտքից վհատություն է սկսվում, այնպես որ՝ ձեզ մի բեռնեք անհուսալի ֆատալիզմով: Դուք ինքներդ եք ընտրում՝ ինչպիսին կլինի ձեր կյանքը, բայց ընտրություն կատարելով՝ հիշեք, որ դրա համար ժամանակ կպահանջվի, փոփոխությունների վրա կարող է մեկ տարի գնալ: Շատ ավելի կարեւոր է որոշել՝ ուր եք ձգտում եւ ինչ եք ուզում տեսնել արդյունքում, քան ցանկանալ արագ ստանալ այն: Կյանքը կազմված է ձեռքբերումների շարքից, եւ դուք միշտ լինելու եք ձեր իդեալի ճանապարհին: Կյանքում ոչ մի ստատիկ բան չկա՝ ամեն ինչ շարժվում է, զարգանում, փոխվում, եւ միայն ձեզնից է կախված, թե որ ուղղությամբ դա տեղի կունենա:
4. Կյանքը պետք է թեթեւ լինի
Այս կյանքում ամեն ինչ կա՝ ուրախություն եւ խաղաղություն, փորձություններ եւ խոչընդոտներ: Եթե դուք մշտապես խուսափում եք խոչընդոտներից եւ առճակատումներից ու չեք կարողանում պայքարել սեփական ցանկության համար, ձեր կյանքը հազիվ թե հիշեցնի ձեզ այն, ինչ ցանկանում եք տեսնել: Ծնողները կարող են երես տալ երեխային, ով ցանկանում է ամեն ինչ հիմա եւ միանգամից ունենալ, բայց կյանքը խիստ դաստիարակ է: Այնպես որ, դադարեք խռովել խնդիրներից ու սկսեք ինչ-որ բան անել:
5. Մեղավորը ուրիշն է, ոչ թե ես
Մենք հաճույքով հիշում ենք մեր ձեռքբերումների մասին, իսկ ձախողումների մեջ մեղադրում ուրիշներին, օրինակ՝ կառավարությանը, աշխատակիցներին կամ հանգամանքներին:
Պետք է հասկանալ, որ սխալներն անխուսափելի են, քանի որ չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Ուստի պետք է կարողանալ ընդունել սեփական ձախողումներն ու դրանց համար պատասխանատվություն կրել: Սխալների միջոցով մարդիկ գիտելիքներ ու փորձ են ձեռք բերում, ուստի պետք չէ ոչ մեկի մեղադրել սեփական ձախողումների համար։ Արդարացիորեն գնահատեք ձեր մեղքը, համապատասխան դաս քաղեք, իսկ ձախողման մասին մոռացեք:
6. Ես չեմ վերահսկում իմ զգացմունքները
Դա ձեզ այդպես թվում է, քանի որ դուք երբեք չեք փորձել: Օրվա ընթացքում նյարդացնող շատ բաների եք հանդիպում, օրինակ՝ երկար հերթ դրամարկղի մոտ: Այս ամենը տհաճ է, բայց միայն դուք եք ընտրում՝ ինչպես դրան արձագանքել: Դուք կարող եք վերահսկել ձեր զգացմունքները եւ թույլ չտալ հունից դուրս գալ մանրուքներից:
7. Ինչպես երեւում է, այնպես էլ կա
Հապճեպ որոշումներ չարժե կայացնել. շատ հաճախ առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում: Դա վերաբերում է եւ կյանքի իրադարձություններին, եւ հազիվ ծանոթ մարդկանց նկատմամբ վերաբերմունքին: Երբեմն միայն մի քանի տարվա սառը հարաբերություններից հետո են մարդիկ հասկանում, թե ինչպես են սխալվել միմյանց հարցում: Այնպես որ, մի շտապեք գնահատականների հարցում եւ, ընդհանրապես, ձգտեք հրաժարվել պիտակավորելուց. դրանք ձեզ զրկում են լայն մտահորիզոնից:
8. Սկսել զրոյից՝ նշանակում է պարտվել
Եթե դուք մեկ անգամ պարտություն եք կրել, մի փորձեք գործը նույնությամբ կրկնել՝ հուսալով, որ այս անգամ ձեզ բախտը կժպտա: Եթե դուք չեք փոխել միջոցները, չեք շտկել ոչ մի սխալ, ապա ամեն ինչ կկրկնվի: Մի խփվեք պատերին, դա ոչ թե ուժի մասին է վկայում, այլ՝ խելքի պակասի: Հանձնվելու եւ շտկումներով նորից սկսելու միջեւ հսկայական տարբերություն կա:
9. Չափազանց ուշ է, ես բաց եմ թողել իմ շանսը
Ափսոսանքը միայն նրանց մասին է, ովքեր հանձնվում են: Ամբողջ կյանքն անցնում է ճանաչման ու պայքարի վրա, եւ քանի դեռ դուք ողջ եք, ոչինչ ուշ չէ: Երջանիկ լինելու հնարավորությունը տրվում է ցանկացած պահի, եւ այն բաց չթողնելու համար շրջվեք անցյալից ու գիտակցեք ներկան:
Աղբյուրը՝ Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են