Թիմուր Բատրուդինովը ռուսական շոու-բիզնեսի ամենացանկալի փեսացուներից մեկն է, որը դեռեւս ընտանիք չի կազմել։ Cosmopolitan-ին տված հարցազրույցում արտիստը պատմել է, թե ինչու չի շտապում ամուսնանալ եւ ինչ չի ների ապագա կնոջը։
Բատրուդինովի խոսքով՝ արդեն վաղուց դադարել է զայրանալ ամուսնացած ընկերների կատակների պատճառով. խոսքը Comedy Club-ի անդամների մասին է, որոնք մշտապես կատակում են նրա մասին։
«Նախկինում տղաների լավ ամուրի շրջապատ կար, մենք մշտապես գնում էինք Ամերիկա, Բալի, զբաղվում սերֆինգով, ուրախանում»,- հիշել է Բատրուդինովը՝ նշելով, որ այժմ ամուրիների թիմը փլուզվել է. ամուսնացած չէ միայն ինքը։
«Բայց ընտանիք ցանկանում եմ ունենալ ոչ թե այն պատճառով, որ բոլորն ունեն, ես՝ ոչ։ Պարզապես ես չափազանց շատ եմ սիրում կանանց՝ ամուսնության ընթացքում նրանց դժբախտացնելու համար։ Այդ պատճառով ես նրանց երջանկացնում եմ առանց ամուսնության»,- պարզաբանել է կատակերգուն։
Այժմ Թիմուրը պատրաստվում է «Պլան Բ» շոուին, որին կմասնակցի Օլգա Բուզովայի հետ։ ТНТ-ի նոր նախագծի համաձայն՝ նրանք պետք է ընտրեն իրենց երկրորդ կեսին։ Իսկ եթե որեւէ մեկին չհաջողվի, Բուզովան եւ Բատրուդինովը ստիպված կլինեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություն գնալ։ Հումորստը խոստովանել է, որ պատրաստ է այդպիսի ելքի։
Ընդ որում, նա նշել է, որ ապագա ամուսնության ընթացքում չի հանդուժի ոտնձգություն «անձնական տարածքի» նկատմամբ, ինչպես նաեւ խանդի տեսարաններ... «Հույս ունեմ՝ ապագա կինս կկարողանա համակերպվել նրա հետ ,որ ես կարող եմ ինչ-որ մեկի հետ հայտնվել միջոցառմանը, լուսանկարկվել, ապա դրա պատճառով լուրեր կտարածվեն»,- ընդգծել է շոումնեը, որն, ի դեպ, խոտովանում է, որ բացարձակ հանգիստ կլինի, եթե իր ընտրյալը ինչ-որ մեկի հետ ներկայանա հանրությանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում