«Հիշիր». վերջին խոսքն է, որը լսում է Սիմբան հոր՝ Մուֆասայի ուրվականից։ Cinema Star կինոթատրոնում նստած, որտեղ կայացավ «Առյուծ արքան» ֆիլմի պրեմիերան, ես հիշեցի այս տեսարանը գլուխգործոց մուլտֆիլմից։ Եվ եթե անկեղծ, ապա վախենում էի հիասթափվել նոր կինոնկարից։ Էլ չեմ ասում այն մասին, որ անհանգստանում էի, որ հանկարծ հիասթափությունս չտարածվի մուլտֆիլմի վրա։ Բայց Disney-ը Disney է մնում, եւ այն հերթական անգամ բարձունքում է։
Եթե կա մեկը, որ չգիտի, ասեմ. ֆիլմը պատմում է Սիմբա անունով խիզախ կորյունի մասին։ Մանկությունից ծանոթ հերոսները մեծանում են, սիրահարվում, ճանաչում իրենց եւ շրջակա միջավայրը, սխալներ գործում եւ ճիշտ ընտրություն կատարում։
Ֆիլմը շատ գրավիչ է պատկերների առումով՝ աֆրիկյան սավանայի գեղեցիկ համայնապատկերներ, Փրայդի ընդարձակ հողեր, շնագայլերի գաղտնի տիրույթներ, ավազե անապատի օվկիանոս, Թիմոնի եւ Պումբայի դրախտային անկյուն։
Այս բոլոր վայրերն այնքան գեղեցիկ ու վառ են ցուցադրված, որ ուզում ես փախչել տոթ քաղաքից, զգալ ազատության ու բնության հետ միայնակ մնալու հաճույքը։
Ֆիլմը նկարահանվել է ֆոտոռեալիստորեն։ Այնքան, որ չես տարբերում համակարգչային առյուծն իսկականից։
Եվ այս ամբողջ գեղեցկությունը մեզ հիասքանչ ցուցադրում է օպերատորական աշխատանքը։
Երկրորդ, բայց ոչ պակաս պլյուսը կինոնկարի սաունդթրեքներն են (ի դեպ, դա նաեւ բնօրինակի արժանիքն է)։
Կերպարները բոլորը գրեթե նույնն են, ինչ եւ մուլտֆիլմում, միայն թե ավելի իրատեսական են։ Ասեմ, որ հատկապես հավանել եմ Սպիին, որը, իր իրատեսական լինելու պատճառով, թեեւ կորցրել է խարիզմայի մի զգալի մասը, բայց եւ փոխարենն ստացել է ավելի խոր մոտիվացիա եւ խառնվածք։ Նա խորամանկ է, խելացի եւ հավակնոտ։ Նրա սառնարյուն ընթացքը դեպի առաջադրված նպատակը իսկապես հիացմունք է առաջացնում։ Սյուժեի միջոցով եւ երկու-երեք նախադասությամբ մեզ համար բացահայտել են Սպիի անցյալը, ինչը չկա բնագրում։
Կինոթատրոնում նստած, որտեղ ամեն տարիքի մարդիկ կային՝ թոշակառուներից մինչեւ փոքրիկներ, հանկարծ հասկացա, որ այդ երեխաների ծնողներն իմ հասակակիցներն են։ Քսանհինգ տարի առաջ նրանք եւ ես նույնպիսի տարված աչուկներով դիտել ենք մուլտֆիլմը։ Իսկ հիմա ֆիլմը դիտում են արդեն նրանց երեխաները... Ահա՛ եւ սերունդների հաջորդականությունն արվեստի մեծ ուժի միջոցով։
Hakuna Matata եւ հաճելի կինոդիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը