Դերասան Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հստակեցրել է արտիստի առողջության հետ կապված տեղեկությունները։
«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում նա ասել է, որ Ջիգարխանյանը վիրահատության չի ենթարկվել, եւ դերասանին դուրս կգրեն հանգստյան օրերին կամ օգոստոսի 19-ին։ «Պրոֆիլակտիկայի համար նրան կաթիլային են միացնում։ Ոչ մի վիրահատություն չի եղել։ Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ ծրագրում է թատրոն գալ»,- հայտարարել է նա։ Սողոմոնյանը տարակուսած է, թե ով ու ինչու է այդպիսի կեղտոտ տեղեկություններ տարածում։ Նա հավաստիացնում է, որ դերասանն իրեն հրաշալի է զգում։ «Նա լավ տրամադրություն ունի եւ անհամբերությամբ սպասում է՝ երբ դուրս կգրեն։ Երկուշաբթի օրը Արմեն Բորիսովիչը նորմալ կլինի։ Դա վերջին ժամկետն է»,- ընդգծել է Արթուրը։
Օգոստոսի 14-ին հայտնի է դարձել, որ Ջիգարխանյանը հայտնվել է հիվանդանոցնում, իսկ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Արմեն Ջիգարխանյանը վիրահատվել է։
Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ուկրաինացի դաշնակահար Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից սկանդալային բաժանումից հետո, որը ոչ միայն լրջորեն ազդել է տարեց դերասանի նյարդերի վրա, այլեւ յուրացրել նրա ֆիննանսական միջոցներն ու բնակարանը։ Այժմ Ցիմբալյուկը նոր սիրեկան ունի՝ երգիչ Պրոխոր Շալյապինը, որը սիրում է տարիքով մեծ կանանց։
Այժմ նա գթաշարժ մեկնաբանություններ է անում նրա մասին, իբրեւ Ջիգարխաննյանի նկատմամբ լավ հոգ չեն տանում եւսաստիկ վշտանում, թե նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէ։
«Ես վստահ եմ, որ եթե մենք հանդիպեինք, Արմեն Բորիսովիչն ինձ չէր ճանաչի։ Ավելի ճիշտ, չէր կարողանա նշել իմ ազգանունը, անունն ու հայրանունը։ Ընդ որում, ոչ միայն իմը. հիշողության հետ կապված խնդիրներն առաջացել են դեռ իմ շրջանում, թեւ այդ ժամանակ մենք կարողանում էինք դա թաքցնել։ Չգւտեմ՝ ինչ են նրա հետ անում այդպես կոչված ընկերները, սակայն նա կտրուկ թուլացել է, ընդ որում, ուղեղում, ինչպես ես հասկանում եմ, ցավոք, տեղի են ունենում արդեն անդառնալի փոփոխություններ»,- Dni.ru-ի հետ զրույցում ասել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են