«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Շահի անձնական լուսանկարիչը, որը նկարում էր այն, ինչը թույլ չէր տրվում մյուսներին. իրանահայ լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգիի աշխատանքները՝ Երեւանի Կապույտ մզկիթում (ֆոտո/վիդեո)

15:02, 31 օգոստոսի

Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի՝ Armenian Photo Fest-ի շրջանակում այսօր՝ օգոստոսի 31-ին, Երեւանի Կապույտ մզկիթում կայացավ ասուլիս եւ ցուցահանդես՝ նվիրված Իրանում մեծ համբավ ունեցող հայ լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգիի աշխատանքներին:

Սեւրուգին Իրանում մեծ ճանաչում ձեռք բերելով Իրանի Ղաջարական եւ Փահլավի արքաների դարաշրջանում՝ հայտնվել է Մուզաֆար ալ-Դին Միրզայի արքունիքում եւ արժանացել «Խանի» տիտղոսին:

Իվեթ Թաջարյանը, որը երկար տարիներ ուսումնասիրել է իրանահայ լուսանկարչի կենսագրությունն ու աշխատանքները, նկատեց, որ Սեւրուգին Իրանում արժանացել է այնպիսի համբավի եւ ճանաչման, որին ձգտում են շատ մեծ լուսանկարիչներ.

«Նա եղել է շահի անձնական լուսանկարիչը եւ իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեւիցե որեւէ պարսիկ լուսանկարիչ չէր եղել: Անտուանի լուսանկարները նաեւ արժեւորվում են նրանով, որ նա առաջինն էր, որ Իրանում սկսեց ստեղծագործել գեղարվեստորեն: Մինչ Անտուանն, առհասարակ, աշխարհում շատ քիչ լուսանկարիչներ կային, որ գեղագիտորեն էին մոտենում պատմական փաստին, նրանք պարզապես լուսանկարում էին իրադարձությունը: Նա այնքան հավատարիմ անձ է եղել շահին, որ ոչ միայն  նրա անցուդարձն ու խրախճանքներն է լուսանկարել, այլեւ նրան թույլ է տրվել լուսանկարել անգամ այն իրադարձությունները, որոնք, միգուցե, իրենց քաղաքականությանը չէին համապատասխանում»:

Ասուլիսին ներկա ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին էլ իր հերթին ողջունեց Կապույտ մզկիթում նման մշակութային իրադարձության կայացմանը՝ շեշտելով, որ դա եւս մեծ քայլ է հայ-իրանական մշակութային հարաբերություններում.

«Չնայած Կապույտ մզկիթը վաղուց դարձել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը՝ դրա ներուժն իրականում ավելի մեծ է. այն պատմամշակութային կենտրոն է, որը մեծ գործունեություն է ծավալում: Այս միջոցվառմամբ եւս մեկ անգամ ցանկանում էինք ցուցադրել այդ ներուժը: Սեւրուգին մեծ համբավ ունի Իրանում, եւ նրա լուսանկարները կարող եք տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում: Այսօր ցուցադրվող նրա  աշխատանքների կողքին կարող եք նաեւ տեսնել Իրանում գտնվող հայկական եկեղեցիների, մշակույթի կենտրոնների լուսանկարներն՝ իրենց մեկնաբանություններով: Եվ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ հոգատարությամբ են  Իրանում վերաբերվում հայկական կոթողներին»:

Հայկական լուսանկարչական միջազգային փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այն մեկնարկել է օգոստոսի 24-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը:

Թովմասյան բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել