Հայկական առաջին լուսանկարչական միջազգային փառատոնի՝ Armenian Photo Fest-ի շրջանակում այսօր՝ օգոստոսի 31-ին, Երեւանի Կապույտ մզկիթում կայացավ ասուլիս եւ ցուցահանդես՝ նվիրված Իրանում մեծ համբավ ունեցող հայ լուսանկարիչ Անտուան խան Սեւրուգիի աշխատանքներին:
Սեւրուգին Իրանում մեծ ճանաչում ձեռք բերելով Իրանի Ղաջարական եւ Փահլավի արքաների դարաշրջանում՝ հայտնվել է Մուզաֆար ալ-Դին Միրզայի արքունիքում եւ արժանացել «Խանի» տիտղոսին:
Իվեթ Թաջարյանը, որը երկար տարիներ ուսումնասիրել է իրանահայ լուսանկարչի կենսագրությունն ու աշխատանքները, նկատեց, որ Սեւրուգին Իրանում արժանացել է այնպիսի համբավի եւ ճանաչման, որին ձգտում են շատ մեծ լուսանկարիչներ.
«Նա եղել է շահի անձնական լուսանկարիչը եւ իրավունք է ունեցել մուտք գործել այնպիսի վայրեր, որտեղ երբեւիցե որեւէ պարսիկ լուսանկարիչ չէր եղել: Անտուանի լուսանկարները նաեւ արժեւորվում են նրանով, որ նա առաջինն էր, որ Իրանում սկսեց ստեղծագործել գեղարվեստորեն: Մինչ Անտուանն, առհասարակ, աշխարհում շատ քիչ լուսանկարիչներ կային, որ գեղագիտորեն էին մոտենում պատմական փաստին, նրանք պարզապես լուսանկարում էին իրադարձությունը: Նա այնքան հավատարիմ անձ է եղել շահին, որ ոչ միայն նրա անցուդարձն ու խրախճանքներն է լուսանկարել, այլեւ նրան թույլ է տրվել լուսանկարել անգամ այն իրադարձությունները, որոնք, միգուցե, իրենց քաղաքականությանը չէին համապատասխանում»:
Ասուլիսին ներկա ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին էլ իր հերթին ողջունեց Կապույտ մզկիթում նման մշակութային իրադարձության կայացմանը՝ շեշտելով, որ դա եւս մեծ քայլ է հայ-իրանական մշակութային հարաբերություններում.
«Չնայած Կապույտ մզկիթը վաղուց դարձել է զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը՝ դրա ներուժն իրականում ավելի մեծ է. այն պատմամշակութային կենտրոն է, որը մեծ գործունեություն է ծավալում: Այս միջոցվառմամբ եւս մեկ անգամ ցանկանում էինք ցուցադրել այդ ներուժը: Սեւրուգին մեծ համբավ ունի Իրանում, եւ նրա լուսանկարները կարող եք տեսնել Եվրոպայի շատ թանգարաններում: Այսօր ցուցադրվող նրա աշխատանքների կողքին կարող եք նաեւ տեսնել Իրանում գտնվող հայկական եկեղեցիների, մշակույթի կենտրոնների լուսանկարներն՝ իրենց մեկնաբանություններով: Եվ դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ հոգատարությամբ են Իրանում վերաբերվում հայկական կոթողներին»:
Հայկական լուսանկարչական միջազգային փառատոնն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Այն մեկնարկել է օգոստոսի 24-ին եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Թովմասյան բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը փառատոնի հիմնական գործընկերներից են:
all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը