«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»․ անհավատալի, հետաքրքիր, դիտարժան՝ պարզապես գերազանց ֆիլմ. Անկեղծ ասած, դժվար է բառերով նկարագրել, թե որքան հիանալի էր դա։ Բացարձակապես տարբեր զգացմունքների եւ էմոցիաների սպեկտրը: Ես անհանգստանում էի, կարեկցում, ատում, լարված նստած էի ֆիլմի գրեթե կեսը։
Սա ֆիլմ է ընտանիքի, մարդկայնության, նպատակասլացության, վերելքների ու վայրէջքների մասին։ Նման ֆիլմեր էկրաններին տեսնում ենք ոչ հաճախ։
Սցենար
Սա մանրամասն մշակված պատմություն է՝ աներեւակայելի վառ կերպարների մասնակցությամբ:
Սյուժեն հիմնված է իրական պատմության վրա։ Իրադարձությունները զարգանում են կոնստրուկտոր Քերոլ Շելբինի շուրջ։ Նրան պատվիրում են հավաքել ամենաարագ ավտոմեքենան, որը Ֆրանսիայում կայանալիք մրցարշավի ժամանակ առաջ կանցնի Ferrari-ին, այն էլ՝ Ford-ի հիմքի վրա: Նա սկսում է աշխատել իր թիմակից ավտոարշավորդ Քեն Մայլզի հետ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ։
Այս ֆիլմը ոչ այնքան մրցարշավի, ընկերությունների միջեւ փոխհարաբերությունների ու մրցակցության մասին է, որքան նպատակասլացության, մարդկայնության եւ անարդարության:
Դերասաններ
Ֆիլմում բացահայտվում է յուրաքանչյուր կերպար, որը ցուցադրվում է այն համատեքստում, որում մենք պետք է այն ընդունենք: Ոչ մի գրամ ավելորդ ինֆորմացիա։ Բայց, իհարկե, ողջ ուշադրությունը կենտրոնացված է հիմնական կերպարների վրա։
Մեթ Դեյմոնը կերտել է Քերոլ Շելբիին եւ ցույց է տվել նրա բազմակողմանիությունը։ Նրա կարիերայում եւս մեկ կարեւոր դեր։
Քերոլ Շելբին կոնստուկտոր է։ Զուսպ ու վստահ, ընդ որում՝ ոչ միայն ինքը, այլ նաեւ ուրիշների հանդեպ։ Շելբին պարբերաբար ստեղծում է զվարճալի իրավիճակներ, որոնք ժամանակ առ ժամանակ լիցքավորում էին մթնոլորտը, որը տեղին էր:
Քրիստիան Բեյլը (ֆիլմում՝ Քեն Մայլզ) ֆիլմի աստղն է։ Նրա այս աշխատանքը նման չէ նախորդներին։ Հանդիսատեսը միանշանակ հավատում է հերոսի հետ կատարվածին։ Իսկ հեգնական երկխոսություններն ու միմիկան միանգամայն զարմանալի են։
Ռեժիսուրա
Ջեյմս Մենգոլդը հիանալի կերպով հաղթահարել է իր առջեւ դրված խնդիրը, նա կարողացել է շատ գրավիչ կերպարների հետ հետաքրքիր պատմություն ցույց տալ:
Վիզուալ առումով Մենգոլդը նույնպես չի հիասթափեցրել, մրցարշավի առաջին տեսարանը հիանալի է։ Ցավալի է, որ հոլիվուդում նրա տաղանդը թերագնահատում են։
Արդյունքը
«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»-ն հիանալի ֆիլմ է։ Գրավիչ, հետաքրքիր, հուզիչ եւ ասելիքով։ Սցենարն անզուգական է, դերասանները՝ գերազանց, ռեժիսուրան՝ բարձունքին․․․
Հ․Գ․
Խորհուրդ ենք տալիս բոլորին։
Հաճելի դիտում,
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում