Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Ինչո՞ւ Հայկ Պետրոսյանը հանդես չի գա ներկայացումներով, եւ ի՞նչ շարժառիթ է ստեղծել արտիստի առաջին սերը

Գարիկ Մարտիրոսյանը խաղում է կարաոկե «ռուլետկա»

«Խնդրում եմ Աստծուց, որ առողջ լինենք ու երջանիկ լինեն իմ բալիկները». Օլյա Հակոբյանը որդիների հետ՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

Համեղ թխվածք ձեր ամանորյա սեղանին․ առաջարկում է Սիլվի Բարկովան

Ինչպե՞ս խուսափել Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2020թ․-ը․ տարվա թրենդներն ու հակաթրենդները

Սիլվի Բարկովան՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու եւ ամուսնուն սպասելու մասին

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

Արամեի մենահամերգն ու հայտնի հյուրերը

«Մահանալու ժամանակ չկա». պաշտոնական թրեյլերը

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020 թվականին. Գուրգեն Հովհաննիսյան

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

Ի՞նչ է կատարվել «Women’s Club»-ի հետնաբեմում եւ ինչեր են մնացել կադրից դուրս

Ո՞վ է արժանացել «Միսս Երեւան 2019» տիտղոսին և ի՞նչ նվեր է ստացել հաղթողը

Նոր հեռուստասերիալ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի, Սոֆյա Պողոսյանի, Սամվել Թոփալյանի եւ Լուիզա Ղամբարյանի մասնակցությամբ

Եվրոպայի ամենաէլեգանտ կնոջ՝ Մոնակոյի հմայիչ իշխանուհի Շարլինի ոճը

Էմոցիոնալ «Սիրո կինո». Միհրան Ծառուկյանի առաջին մենահամերգի հետաքրքիր դրվագները

Թթխմորով դիմակներ դեմքի համար

19:19, 8 դեկտեմբերի

Կանացի սարսափելի երազն աչքերի տակ ընկած պարկերն ու շրջանակներն են, սեւ կետերը, վերջերս առաջացած կնճիռները, թեփոտումը, յուղոտությունը եւ այլն։

Եթե յուրաքանչյուր «ախտանիշի» համար կրեմներ ընտրեք, դիմակներ եւ այլ միջոցներ, ոչ միայն շատ ժամանակ կվատնեք, այլեւ բավական մեծ գումար։ Իսկ ինչո՞ւ չօգտվել ձեռքի տակ եղած միջոցներից, քանի որ տնային պայմաններում պատրաստված դեմքի դիմակները ոչ միայն օգտակար են, այլեւ հաճելի։

Որքան էլ տարօրինակ է, բայց թթխմորն իսկական գտածո է, որը հնարավորություն է տալիս «ազնվացնել» դեմքի մաշկը։ В խմբի վիտամինների հզորությունը, որոնք առկա են մեզ այնքան ծանոթ մթերքի մեջ, մեր դեմքի յուրաքանչյուր հատվածն ապահովում է սնուցող նյութերով։ Արդյունքը դեմքի առողջ գույնն ու հաճելի արտաքինն են:

Եվ այսպես, ինչպիսի՞ն է թթխմորով դիմակը դեմքի համար։ Կախված պատրաստման համար հավելումներից, որոնք օգտագործվում են պատրաստման համար, թթխմորը կարող է օգնության գալ ցանկացած խնդրի դեմ պայքարում։

Վիտամիններով թթխմորային դիմակ դեմքի համար

Այս միջոցի բաղադրատոմսն իսկապես ունիվերսալ է, քանի որ ճիշտ ընտրված բաղադրիչները կարող են մաշկին առողջ երանգ հաղորդել, դանդաղեցնել ծերացման գործընթացը, ապահովել ճարպագեղձերի կանոնավոր աշխատանքը։

Այսպիսի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է թթխմորը խառնել հետեւյալ բաղադրիչներից մեկի հետ եւ ստանալ թթվասերի խտության զանգված՝ կիտրոնի հյութի, ելակի, լոռամրգի, թուրինջի կամ հաղարջի հետ։ Ազատ ժամանակից ընդամենը 20 րոպե հատկացրեք եւ արդյունքը երկար չի սպասեցնի։

Թթխմորով դիմակ չոր մաշկի համար

Թթխմոր եւ բուսայուղ. ահա չոր մաշկի խնդրի լուծումը։ Առաջարկում ենք երկու բաղադրատոմս.

1. Մեկ ճ/գ սերուցք (թթվասեր), մեկ թ/գ մեղր եւ մեկ թ/գ ձիթապտղի յուղ եւ, իհարկե, գլխավոր բաղադրիչը՝ 20 գրամ թթխմոր։ Ստացվում է խիտ զանգված, որն անհրաժեշտ է քսել դեմքին, թողնել 20 րոպե, իսկ լվանալուց հետո դեմքը լորենու թուրմով ցողել։

2. Թթվասերն ու թթխմորը նույն բաղադրությամբ, ինչ նախորդ բաղադրատոմսում էր, խառնել, ավելացնել В, А կամ Е վիտամիններ։ Քսելուց առաջ տաքացնել եւ ավելացնել վարդի կամ ցանկացած այլ հոտավետ յուղ։

Թթխմորով դիմակ յուղոտ մաշկի համար

Յուղոտ մաշկի համար դիմակների մի քանի տարբերակներ կան, որոնք կօգնեն ազատվել տհաճ փայլից։

1. Անհրաժեշտ է. 30 գրամ չոր թթխմոր, 1 ճ/գ կաթ, մնացած բաղադրիչները կարող եք ինքնուրույն ընտրել. կիտրոնի հյութ, 3%-անոց ջրածնի պերօքսիդ, հալվեի հյութ, թթու կաղամբի հյութ, սպիտակուց, դեղատնային երիցուկի թուրմ։ Դիմակը պահել 15 րոպե (եթե տհաճ զգացողություններ ունեք՝ 7-10 րոպե), լվանալ սառը ջրով։

2. Բաղադրիչներ. 20-30 գրամ թթխմոր, 1 ճ/գ ջուր կամ կաթ, 0.5 թ/գ շաքարավազ, 2 ճ/գ ալյուր։ Այս ամենը խառնել եւ 3 ժամ թողնել մութ վայրում։ Քսել դեմքին, թողնել 20 րոպե եւ արդյունքը պատրաստ է։

Աղբյուրը՝ krasotavnytri.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ