Օսկար 2020-ի մրցանակակիրներն ու կարմիր գորգի լավագույն եւ վատագույն կերպարները

Շատ հուշեր ու սեր. ինչպե՞ս է անցել Քրիստինե Պեպելյանի մենահամերգն ու ինչպե՞ս է որդին՝ Արեգը, օգնել նրան իր էներգետիկայով

Իրինա Թովմասյանի՝ անակնկալներով լի 38-ամյակն ու 80-ականների dress code-ը

5 փաստ սեւ զգեստների մասին. Գայանե Մանուկյան

Հայկ Մարությանը ներկա է գտնվել Մկրտիչ Արզումանյանի «Save Միլիոն» ներկայացմանը

Ինչո՞ւ Հայկ Պետրոսյանը հանդես չի գա ներկայացումներով, եւ ի՞նչ շարժառիթ է ստեղծել արտիստի առաջին սերը

Գարիկ Մարտիրոսյանը խաղում է կարաոկե «ռուլետկա»

«Խնդրում եմ Աստծուց, որ առողջ լինենք ու երջանիկ լինեն իմ բալիկները». Օլյա Հակոբյանը որդիների հետ՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

Համեղ թխվածք ձեր ամանորյա սեղանին․ առաջարկում է Սիլվի Բարկովան

Ինչպե՞ս խուսափել Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2020թ․-ը․ տարվա թրենդներն ու հակաթրենդները

Սիլվի Բարկովան՝ Ամանորը Հայաստանում անցկացնելու եւ ամուսնուն սպասելու մասին

«Գրեմմի»-ի 10-ակի դափնեկիր Take 6 խմբի անդամները ժամանեցին Հայաստան

Արամեի մենահամերգն ու հայտնի հյուրերը

«Մահանալու ժամանակ չկա». պաշտոնական թրեյլերը

Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին 2020 թվականին. Գուրգեն Հովհաննիսյան

Հրապարակվել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թիզերը

Ի՞նչ է կատարվել «Women’s Club»-ի հետնաբեմում եւ ինչեր են մնացել կադրից դուրս

«Նկարազարդված դուռ, որի հետեւում երջանկությունն է». Երեւանում տեղի ունեցավ նկարիչ Անուշ Առաքելյանի ցուցահանդեսը

14:14, 11 դեկտեմբերի

Դեկտեմբերի 3-10-ը «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» արտ-պատկերասրահում տեղի ունեցավ նկարիչ Անուշ Առաքելյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը գեղանկարչությունը գնահատողների համար դարձավ իրադարձություն:

Անուշ Առաքելյանը, որը երրորդ սերնդի նկարիչ է, մշտապես ստեղծագործական որոնումների մեջ է. աշխարհում իմաստների, կապերի ու խորհրդանիշների եւ դրանք կտավին փոխանցելու ձեւերի որոնումների: Այս որոնումն արտացոլված է ներկայացված նկարներում, որոնք ցուցադրում են նկարչի էվոլյուցիան, նրա ստեղծագործության թեմաների բազմակերպությունը եւ միաժամանակ իրար նման օբյեկտներին մոտեցումների բազմակերպությունը, որոնք պատկերվել են միանգամայն տարբեր եղանակներով:

Իրեն չսահմանափակելով ժանրի կամ ուղղության շրջանակով՝ նա ամեն անգամ ընտրում է նկարի մտահղացմանը առավել համապատասխանող մոտեցում: Դու ձեւերի հստակությունից անցում ես կատարում լուսագրությանը, դեկորատիվ զարդանկարի հետեւում հայտնաբերում ես մտահղացման խստությունը ու կերպարի հստակությունը եւ կարող ես դուրս նայել նկարազարդված պատուհանից՝ հայտնաբերելու համար, որ դրա հետեւում գտնվող քանդակը տեղափոխվել է պատուհանագոգի վրա՝ դառնալով ներքին, այլ ոչ արտաքին տարածքի մասը, եւ անցնել նկարազարդված դռնով, որի հետեւում երջանկությունն է:

Ցուցահանդեսում տեղ է հատկացվել նաեւ հրեշտակներին, որոնք Առաքելյանի նախորդ շրջանի ստեղծագործության նշանակալի թեման էին, որ լրացվել են Թերեզա Միրզոյանի մեկ քանդակով, որը ցուցադրված էր այս նույն պատկերասրահում կազմակերպված նրանց վերջին համատեղ ցուցահանդեսում: Հրեշտակներն անցնում են հայացքիդ առջեւից՝ անհասանելի վեհապանծ եւ լի երկրային կարեկցանքով, հակադրություն կազմելով նաեւ միմյանց՝ նրանք իրենց լուսափայլով է՛լ ավելի են ստվերում զոհաբերության միագույն մռայլ անդունդը կամ վերջին շրջանի նկարների երկատվածության ողբերգությունը:

Առաքելյանի նկարների վերջին շարքն ակնհայտորեն կապված է նրա նախորդ նկարների հետ եւ միաժամանակ ոչ մի բանի նման չէ: Սուրճի գավաթից աճելով՝ այն ստեղծված է ընդամենը 2 հակադիր գույների օգտագործմամբ, որոնց միջոցով նկարչին հաջողվել է փոխանցել մեծաթիվ խորհրդանիշներ եւ կերպարներ, որոնք միահյուսվում են միմյանց, մեկը մյուսին աննկատելի են դառնում ու առանձնանում: Սեւ ֆոնին սպիտակ պատկերները եւ սպիտակին՝ սեւը, որոնց ընթերցման տեխնիկան, թվում է, մեր մեջ գենետիկորեն է դրվում, լրացնում ու պարզաբանում են, մեկը մյուսին ծածկում ու դուրս մղում, միմյանց հետ բազմաչափ խորհրդանշական կապի մեջ են հայտնվում եւ ամեն անգամ վերստին աշխարհում եւ հենց մեր մեջ ինչ-որ բան են բացահայտում:

Անուշ Առաքելյանի զարմանալի պատկերավոր տեսլականը եւ կապեր ու իմաստներ որոնելու նրա ունակությունն արտացոլվում է ոչ միայն գեղանկարչության մեջ, այլեւ բառերում: Ցուցահանդեսում տեղի ունեցավ նաեւ նկարչի «Նվեր: Հեքիաթներ եւ պատմություններ» հեքիաթների եւ պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Այս պատմությունները, ինչպես եւ Առաքելյանի նկարները, լեցուն են կյանքով ու գույներով, կախարդությամբ եւ անտեսանելի թելերով, որոնք կապում են մարդկանց եւ իրադարձությունները:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության