Չքննադատել։ Բոլորովին, ոչ մի ձեւ եւ երբեք ու ոչ մի դեպքում։ Դիտողությունները չեն ոգեշնչում։ Դրանք կտրում են թեւերը, ճնշում նախաձեռնողականությունը, մարում էներգիայի եւ ցանկության կրակը։ Դիտողություն անելով՝ Դուք բռնում եք ծնողի դիրքորոշում, իսկ այդ դիրքորոշումը սկզբունքորեն չի կարող ոգեւորել։ Քանի որ քննադատող ծնողը միշտ այդպես է վարվում անհնազանդ երեխայի հետ։ Եթե Դուք չեք ուզում Ձեր տղամարդուն վերածել համառ եւ անօգնական երեխայի, մի՛ քննադատեք։ Ստեղծագործել եւ ցանկանալ մարդ կարող է իր բնական մանկական «Ես»–ի վիճակում։ Բնական երեխան անկանխատեսելի, մտքերով եւ արարքներով չսահմանափակված արարած է։ Քննադատությունը սեղմում է մտածելակերպը եւ արգելակում զարգացումը։ Անգամ կառուցողականը։ Եվ առհասարակ դիտողություն անելը Ձեր խնդիրը չէ, թող ամեն մեկը հարաբերությունների համակարգում զբաղվի իր գործով։ Շեֆը մատնանշում է սխալները, կինը՝ ոգեշնչում։ Դուք չեք ուզում չէ՞, որ հակառակը լինի։
Չմեկնաբանել։ Ո՞րն է նախորդից տարբերությունը։ Եղե՞լ է, որ ամուսինը փորձում է սարքել վարդակը եւ ձեզ խնդրում է պահել լապտերը կամ գործիքները, եւ Դուք, հետաքրքրությունից դրդված, սկսում եք հարցեր տալ կամ առաջարկներ հնչեցնել։ Մի՛ արեք այդպես, երբեք։ Նման մեկնաբանությունները քննադատությունից տարբերվում են միայն մատուցման ձեւով, բայց իրականում կասկածում եք նրա տաղանդի, ունակությունների եւ հմտությունների մեջ։
Չբղավել։ Դա անգամ չի էլ քննարկվում, դա աքսիոմ է, որն ուղղակի պետք է ընդունել։ Ոչ թե ուղղակի չբղավել ուրիշների ներկայությամբ, այլ առհասարակ չբղավել։ Այն ամենն, ինչ Դուք ուզում եք ասել, կարելի է ասել հանգիստ, այդպես լսելի դառնալու շանսերն ավելի մեծ են։ Դե էլ չասած, որ բղավելիս դուք զայրացած ուսուցչուհու եք նման, որն, անխոս, սխրանքների չի ոգեշնչում։
Չվերահսկել։ Այդ խնդիրը շատ կանանց համար ամենաբարդն է։ Ձեր թվացյալ անմեղ հարցը, թե. «Որտե՞ղ ես», իրականում ստուգում է։ Եվ անգամ քողարկված չէ։ Ես հավատում եմ, որ Դուք չեք վերահսկում ամուսնուն, եւ բոլորովին էլ դա նկատի չունեիք, ուղղակի Դուք կարծում էիք, որ նա աշխատավայրում է, այնինչ ճանապարհին լսվող աղմուկը Ձեզ ստիպեց հարցնել, թե որտեղ է նա։ Հավատում եմ, քանի որ ես ինքս էլ եմ ինձ այդպես խաբում։ Իսկ իրականում դա վերահսկողություն է։ Ինչու՞ է ինձ համար այդքան կարեւոր իմանալ, թե որտեղ է իմ ամուսինը, եթե նա ասել է, որ աշխատավայրում է։ Միգուցե նա գործով ինչ–որ տեղ է գնում։ Արդյոք վերահսկողության տակ անվստահություն չի թաքնված։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են