Այդ բազմատարբերակ ցածր ածխաջրային սննդակարգը հանձնարարված համադրություններում ցանկացած մթերքի ճկուն ընտրություն է առաջարկում: Միաժամանակ ենթադրվում է, որ սննդի մեջ կկրճատվեն ածխաջրերը, նախ եւ առաջ` օսլան (հացը, ձավարեղենը, խմորե արտադրանքները եւ կարտոֆիլը) եւ շաքարը (եւ դրանք պարունակող բոլոր մթերքները): Դա կայունացնում է ինսուլինի մակարդակը` դրանով խթանելով ճարպի այրման գործընթացը եւ արագացնելով նյութափոխանակությունը: Տվյալ սննդակարգը ժողովրդականություն է վայելում հոլիվուդյան աստղերի եւ այլ հայտնի անձանց շրջանում:
Սննդակարգը նախատեսված է մեկ շաբաթի համար, որի ընթացքում հնարավոր է մինչեւ 5 կգ նիհարել։ Անպայման շատ ջուր խմեք (օրական 2,5-3 լ հեղուկ): Խորհուրդ է տրվում հետեւել այս կանոններին.
1. Նախաճաշը պետք է ընդունել արթնանալուց հետո ոչ ուշ, քան 2 ժամ անց:
2. Սննդի 4 ընդունում պետք է լինի. նախաճաշ (ժամը 6-9-ը), ճաշ (ժամը 10-13-ը), հետճաշիկ (ժամը 14-16-ը) եւ ընթրիք (ժամը 17-20):
Ամեն օրվա ճաշացանկը կազմվում է ինքնուրույն` ելնելով հետեւյալ սխեմայից. Նախաճաշ. 1 բաժին սպիտակուցներ (ցուցակ 1) եւ մեկ բաժին միրգ կամ բանջարեղեն (ցուցակ 2):
Ճաշ. Մեկ բաժին սպիտակուց, մեկ բաժին բանջարեղեն/միրգ եւ մեկ բաժին ածխաջրեր (ցուցակ 3):
Հետճաշիկ. Մեկ բաժին սպիտակուց, մեկ բաժին բանջարեղեն/մրգեր եւ մեկ բաժին ածխաջրեր:
Ընթրիք. մեկ բաժին սպիտակուցներ եւ մեկ բաժին բանջարեղեն կամ մրգեր:
Ցուցակ 1. Սպիտակուցներ: Հավի երկու ձու ցանկացած վիճակում:
- 100 գ կաթնաշոռ` ոչ ավելի, քան 2 տոկոս յուղայնությամբ:
- 120 մլ յուղազուրկ կաթ կամ 120 մլ յուղազուրկ յոգուրտ + կես մասնաբաժին ցանկացած տեսակի սպիտակուցային մթերք այդ ցուցակից:
- 110 գ ոչ ճարպոտ խոզապուխտ կամ էլ ցանկացած ոչ ճարպոտ միս:
- 170 գ թյունաձուկ կամ այլ ոչ ճարպոտ ձուկ, ծովամթերք:
- 2 ճաշի գդալ ընկույզի պաշտետ:
- 60 գ ոչ յուղոտ պանիր:
- 100 գ խաշած սոյա կամ տոֆու պանիր:
- 30 գ ցանկացած ընկույզ:
Ցուցակ 2. Մրգեր/Բանջարեղեն:
- Մի բաժակ ցանկացած միրգ` մանր կտրատված, կամ երկու միջին չափի միրգ կամ երկու կտոր սեխ:
- 2-3 բաժակ բանջարեղենով աղցան ցանկացած հում բանջարեղենից կամ էլ մի քանի ամբողջական հում բանջարեղեն:
- 300 գ շոգեխաշած ցանկացած բանջարեղեն (բացառությամբ սիսեռի եւ եգիպտացորենի):
- 150 գ եգիպտացորեն կամ կանաչ ոլոռ:
- 60 գ չիր:
Ցուցակ 3. Ածխաջրեր:
- Մի կտոր հաց:
-Մի փոքրիկ յուղաբլիթ:
- Կես օղակաբլիթ:
- 3-4 ճաշի գդալ խաշած բրինձ, հնդկաձավար կամ մակարոնային արտադրանք տոմատի սոուսով:
- 3-4 ճաշի գդալ խաշած կարտոֆիլ, կարտոֆիլային պյուրե, ոլոռ, ոսպ կամ եգիպտացորեն:
- Միջին չափի եգիպտացորենի մեկ կողր:
- 15 գ քրեքեր կամ չիփսեր յուղի ցածր պարունակությամբ:
- Մի բաժակ ադի-բուդի առանց հավելումների:
Այս սննդակարգի համար մրգերի եւ հատապտուղների լավագույն հավաքածուն է թուրինջ (նարինջ, մանդարին), տանձ, ծիրանաչիր, կիտրոնի շերտիկ, ելակ, բալ կամ գիլաս:
Աղբյուրը` Dieta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը