«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մարիա Շարապովան ակնարկել է մոտալուտ հարսանիքի մասին  արքայազն Հարիի ընկերոջ հետ

12:19, 29 հունվարի

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան հետեւորդներին ակնարկել է արքայազն Հարիի ընկերոջ՝ բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլկսի հետ հնարավոր ամուսնության մասին։ Instagram-ի Stories բաժնում մարզիկը լուսանկար է հրապարակել, որում երեւում է խոշոր ադամանդով զարդարված մատանին։ Մարիա Շարապովան ոչ մի կերպ չի մեկնաբանել մատին ոսկերչական իրի հայտնվելը։

Թենիսիստուհին առաջին անգամ հանրությանն ընկերոջը ներկայացրել է 2019թ.-ի ապրիլի վերջին։  Մարզիկը համացանցում համատեղ լուսանկար էր հրապարակել Ալեքսանդր Գիլսկի հետ։ Միլիոնատերը ծնվել է 1979թ.-ին Լոնդոնում։ Ռուսական մշակույթի հանդեպ սերը նրան փոխանցվել է մորից, որը երկար ժամանակ աշխատել է Օքսֆորդում՝ ռուսաց լեզվի եւ Արեւելյան Եվրոպայի ամբիոնում։

Ալեքսանդրը ռուսերեն սովորել է Բրիստոլի համալսարանում։ Նա նաեւ ազատ խոսում է ֆրանսերենով ու իսպաներենով։ Նախորդ տարի արքայազն Հարիի ընկերը Մարիա Շարապովայի հետ այցելել է Պետերբուրգ։ Թենիսիստուհին սիրելիին Մարինյան թատրոն է տարել ու Էրմիտաժ։

Ռուս մարզիկի հետ սիրավեպի մասին տեղեկություններն առաջին անգամ հայտնվեցին հունվարի վերջին։ Բրիտանական «The Daily Mail»-ը հայտնել էր, որ զույգին նկատել են Լոս Անջելեսի օդանավակայանում։ Նրանք միասին տաքսի են նստել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շարապովան Ռիզ Ուիզերսփունի եւ Ջենիֆեր Էնիսթոնի հետ նկարահանվել է սերիալում. նա դեր է կատարել «Առավոտյան շոու»-ի էպիզոդներից մեկում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ 5-tv.ru, Instagram, Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել