Զրուցակից կարմիր զգեստով- ուշադրության պակաս
Պատրաստվեք շարունակ լսելու: Շռայլեք հաճոյախոսություններ: Ձեր ծրագրով նա կհետաքրքրվի այն դեպքում, եթե դա հնարավորություն է ցուցադրելու իրեն:
Զրուցակից կապույտ զգեստով- որոշման փնտրտուքի մեջ
Պրոֆեսիոնալների սիրելի գույնը: Կապույտի մեղմ ալիքը հանդարտեցնում է միտքը եւ օգնում է կենտրոնանալ: Այնպես որ համարձակորեն քննարկեք թվեր, սխեմաներ, խոսեք կարճ եւ հստակ, ներկայացրեք փաստեր:
Դեղին զգեստով զրուցակիցը սիրում է շփումը
Հանդիպելով արեւային գույնի սիրահարի` համարձակորեն ապավինեք ընկերական շփմանը: Խոսեք ստեղծագործական գաղափարների մասին: Բայց եթե նա դեղինը համադրել է սեւին, զգուշացեք, նրա տրամադրությունը խիստ փոփոխական է:
Կանաչ զգեստով զրուցակիցը ձգտում է ներդաշնակության
Եթե մարդը սիրում է հագնել կանաչ զգեստ, դա հուշում է հանգստությանը հակված լինելու մասին: Զվարճալի միջոցառումներով նրան չես հրապուրի, իսկ տրամադրող միջավայրում խաղաղ երեկո անցկացնելու միտքը նրան դուր կգա: Նման մարդու հետ բանակցելիս զսպեք բուռն հույզերը, խոսեք հանդարտ եւ անշտապ:
Զրուցակից՝ մանուշակագույն զգեստով- կյանքի իմաստի փնտրտուքի մեջ
Մանուշակագույնը նախընտրողները հոգեւոր, բովանդակալից, ինքնաբավ մարդիկ են: Նրանք սիրում են փորփրել սեփական ներաշխարհը: Նման մարդկանց հետ հետաքրքիր է քննարկել հոգեւոր զարգացման եւ կյանքի իմաստի փնտրտուքի մասին թեմաներ: Նրանք նաեւ հաճույքով ժամանակ կանցկացնեն՝ զրուցելով էկոլոգիայի, սննդի եւ շրջակա միջավայրի մասին:
Զրուցակից՝ նարնջագույն զգեստով – զվարճանքի եւ հաճույքի ձգտում
Համարձակորեն արծարծեք ֆիզիկական հարմարության թեմաներ` սնունդ, խմիչք, տուն եւ այլն: Բայց եթե զրուցակիցը նարնջագույնը համադրել է սեւին, նրան մտահոգում են անախորժությունները:
Զրուցակից՝ վարդագույն զգեստով - քնքշանքի եւ սերնդի շարունակության ձգտում
Նման մարդիկ ռոմանտիկ են եւ ամպերում թեւածող: Վարդագույնը նախընտրող աղջկան պետք չեն փաստեր եւ թվեր, այլ միայն գրավիչ պատմություններ:
Սեւազգեստ զրուցակից-տիրելու ձգտում
Զրույցի ընթացքում կարեւոր է ստեղծել հնազանդության պատրանք: Անպայման հիշեցրեք, որ առանց նրա ամեն ինչ անտեղի է եւ անհնարին: Չի սիրում պատմություններ ուրիշների տպավորիչ դեպքերի եւ ճամփորդությունների մասին. «Մի ծանրաբեռնեք ձեր ուրախությամբ»: Նրանք պատրաստ չեն ընդունելու նորը եւ ստեղծագործականը:
Զրուցակից՝ դարչնագույն զգեստով - նախապատվություն կայունությանը
Նրան հետաքրքրում են հաստատուն, հուսալի եւ հավատարիմ մարդիկ: Ծրագիր առաջարկելիս խոսեք ռիսկերի բացակայության, տեւական եւ կայուն հարաբերությունների մասին:
Սպիտակազգեստ զրուցակից - առանձնահատուկ լինելու ձգտում
Պատրաստ են քննարկել փոփոխությունների մասին, պատրաստ են սովորել: Միայն թե պետք չէ ձեռքերով դիպչել նրանց, իզուր չէ, որ նրանք հագել են սպիտակ զգեստ եւ իրենց կյանքի տվյալ փուլում տրամադիր չեն «գրկախառնությունների» գրեթե անծանոթ մարդկանց հետ:
Զրուցակից մոխրագույն զգեստով- մեկուսացում
Եթե զգեստապահարանում գերակշռում են մոխրագույնի «50 երանգները», ապա տվյալ փուլում մարդն ապրում է թեթեւ դեպրեսիա, «քնկոտ ռեժիմի մեջ» է, ունի էբերգիայի պակաս: Մոխրագույնի կայուն օգտագործումը վկայում է անվստահության եւ բացահայտվելու տագնապի մասին: Մի տվեք ավելորդ հարցեր:
Աղբյուրը` Kleo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են