Comedy club-ի անդամ, Գարիկ Բուլդոգ Խառլամովի զուգընկեր, համակրելի Տիմուր Բատրուդինովը նշել է ծննդյան 42-ամյակը։
Բատրուդինովն Instagram-ում շնորհավորանքներ է ստացել ընկերներից ու գործընկերներից։ Առաջիններից մեկը նրան շնորհավորել է Օլգա Բուզովան, որին Տիմուրի հետ սիրավեպ էին վերագրում։ Պարզվեց՝ դրանք միայն ասեկոսեներ են։ Ավաղ…
Ինչո՞ւ ավաղ։ Քանի որ Բարտուդինովի, կամ ինչպես նրան նաեւ անվանում են Բատրայի շատ երկրպագուներ, ցանկանում էին տեսնել նրա ու Օլգայի միությունը։ Նրանք իրենց երջանկությունը որոնել են նույնիսկ «Պլան Բ» («План Б») ծրագրի շրջանակներում, սակայն այդպես էլ չեն գտել։ Ավելի ճիշտ, Բուզովան, կարծես թե, սիրավեպ ունի հայ բլոգեր Դավիթ Մանուկյանի հետ, իսկ Բատրուդինովի դեպքում դեռ նորություն չկա…
«Մենք այնքան երկար տարիներ ենք ընկերություն անում, այնքան բանի միջով ենք անցել ու վերապրել, բայց միշտ աջակցում ենք միմյանց, եւ ես երջանիկ եմ, որ կարողացել ենք այսքան ջերմ հարաբերություններ պահպանել։ Խնդրում եմ, երջանիկ եղիր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ, իմ ընկեր, մի զանգի հեռավորության վրա»,- գրել է Բուզովան։
Տիմուրը նրան պատասխանել է. «Օլյուսիկ, ես ու դու կապված ենք ինչ-որ անհավանական մենթալ կապով։ Տարիները մեզ արդեն ստուգել են»։
View this post on Instagram
Բատրուդինովը ծննդյան օրը նշել է Փարիզում։ Հանպատրաստից տոնի ընթացքում արված տեսանյութն Instagram-ում հրապարակել է շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։ «Այս րոպեներին Փարիզում մեծ թափով անցկացվում է «Է» եւ «Օ» տառերի հոբելյանը»,- այսպես է նա մակագրել հրապարակումը։ Իսկ թե ինչու, տեսեք ինքներդ…
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram, Men's Health
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով