Լավատեսությունը երբեմն որոշ իրավիճակներում փրկություն է, որը օգնում է ձեզ հավաքել ձեր ուժերն ու էներգիան եւ շարունակել պայքարել տխրության եւ վատատեսության դեմ։ Իսկ ինչու՞ չպետք է հիասթափվել ու թեւաթափ լինել։
1. Կյանքի իրական պատկերը տեսնելու համար
Ժամանակն է կյանքին նայել նաեւ հիասթափության տեսանկյունից, քանի որ հենց այս պահին է մարդու մոտ ուժերը հավաքելու եւ պայքարելու ցանկություն առաջանում։ Երբ մեզ մերժում են եւ ասում «ոչ», մեր աչքերը բացվում են եւ սկսում ենք ավելի սթափ մտածել։ Հիասթափությունն ասես խթան լինի, որը կյանքին նոր շունչ է տալիս։
2. Հարազատների սիրելու համար
Մենք ամեն ինչ կարող ենք։ Անհնարին ոչինչ չկա։ Մեզանից ամեն մեկը հաղթող է, եւ մենք երջանիկ ապրելու համար ենք լույս աշխարհ եկել։Միթե մենք իրավունք ունենք թեւաթափ լինել, երբ մեր կողքին կան հարազատներ, ովքեր մեր սիրո եւ ջերմության կարիքն ունեն։ Նրանք հենց այն մարդիկ են, ովքեր սեր եւ երջանկություն են պատճառել մեզ։ Երբ դուք միայնակ եք ու հիասթափված, պարզապես պետք է հիշել այս մարդկանց գոյության մասին։ Հավատացեք, աշխարհում վառ ու պայծառ երեւույթներն ավելի շատ են։
3. Վաղվա հաջողակ օրվա համար
Դու երբեք չես իմանա, թե ինչ կլինի վաղը, եթե ռիսկի չդիմես կամ չփորձես։ Այո, ինչ որ մեկը կարողացել է «բանանի կեղեւը գցել ոտքիդ տակ», դու ընկել ես։ Իսկ հետո՞։ Ոտքի կանգնելու, նոր լուծում փնտրելու եւ քո հնարավորությունները ցուցադրելու ժամանակն է։
Խնդիրներ ունե՞ք. լուծեք դրանք։ Չեք կարող լուծել, շարունակեք ապրել եւ հավատալ, որ վաղը հենց ձեզ համար է դուռ բացվելու։
Աղբյուրը՝ Clubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը