«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ջիգարխանյանի անվան մրցանակ», կամ ինչու են Արմեն Բորիսովիչի առողջական վիճակի մասին տեղեկություններն այդքան հակասական

12:14, 31 մարտի

Մոսկվայում ծրագրվում է հանձնել «Ջիգարխանյանի անվան մրցանակը», որը կհանձնվի երիտասարդ դերասաններին։ Միջոցառումը նշանակված է այս տարվա սեպտեմբերի վերջին եւ տեղի կունենա համանուն փառատոնի շրջանակներում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Արթուր Սողոմոնյանը՝ Արմեն Բորիսովիչի ընկերը։

Առհասարակ Արմեն Ջիգարխանյանի վիճակի վերաբերյալ տեղեկատվությունները հակասական են։ Նրա ընկերը՝ Մարկ Ռուդինշտեյնը, «Սոբեսեդնիկ»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Ջիագրխանյանը «վատ է հասկանում՝ ինչ է կատարվում իր շուրջը, կորցնում է բանականությունը»։ Նրա մեկ այլ ընկեր՝ Արթուր Սողոմոնյանը, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պնդում է, որ Արմեն Բորիսովիչը «լի է էներգիայով եւ ստեղծագործական մտահղացումներով, տնային կարանտինից հետո սպասում է իր ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոն վերադարձին նոր ծրագրերով»։

«Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա տանն է, հետեւում է կարանտինին, մինչ այդ ցանկանում էր թատրոն գնալ (Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ Մոսկվայի դրամատիկական թատրոն), բայց հետո որոշեցինք, որ ավելի լավ է՝ չանել դա, իսկ հետո նաեւ թատրոնը ժամանակովարպես փակեցին, այդ պատճառով նա ստիպված էր հանգստանալ, նրա տարիքում շատ վտանգավոր է ինչ-որ տեղ գնալ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։

Մի խոսքով՝ եթե մրցանակաբաշխության եւ փառատոնի դեպքում ամեն ինչ պարզ է, մեծ արտիստի առողջական վիճակի վերաբերյալ ոչինչ հասկանալի չէ։ Ինչո՞ւ… Այս հարցի պատասխանը դեռեւս առկա չէ, եւ լրատվամիջոցներում առաջին անգամ չեն հայտնվում Արմեն Բորիսովիչի ընկերների՝ միմյանց բացառող հայտարարությունները. մեկ նրան հոսպիտալացրել են, մեկ՝ ոչ, մեկ նրա ինքնազգացողությունը վատ է, մեկ՝ հակառակը, շատ լավ։ Իսկ ո՞ւմ հավատան երկրպագուները։ Եվ հնարավո՞ր է, Ջիգարխանյանի շրջապատը պետք է միավորվի եւ հանրությանը տեղեկացնի առավել համոզիչ, համաձայնեցված մեկնաբանություններով։

Լուսանկարը՝ Դմիտրի Սերեբրյակով/ՏԱՍՍ


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել