1. Դուք չեք կարող չստուգել ձեր էջը
Իսկ եթե հաղորդագրությո՞ւն է եկել: Հետաքրքիր գրառում կա պատին, որին պետք է շտապ լա՞յք դնել: Ընկերը նոր լուսանկա՞ր է տեղադրել: Իրականում դուք այդպես չեք մտածում: Դուք ուղղակի ստուգում եք էջը, որովհետեւ չեք կարող չստուգել:
Հետազոտողների կողմից հարցված սոցցանցերի օգտատերերի 80 տոկոսը խոստովանել է, որ չի կարող օրը գոնե մի անգամ չստուգել էջը: Իսկ հարցվածների մեկ երրորդը դրանով զբաղվում է ցավալի կանոնավորությամբ եւ սարսափում է այն մտքից, որ ինչ-որ բան կարող է պատահել իրենց հաշվին (մեզ թվում է, թե անհամեմատ ավելի մեծ բան): Հոգեբանական կախվածությունը ավելի փոքր չէ, քան ծխողինը` ծխախոտից: Այն նույնիսկ անվանում է ստացել ամերիկացի հոգեբանների մոտ «Facebook Addiction Disorder» (որը մոտավորապես նշանակում է «ֆեյսբուքից կախվածության խանգարում»):
2. Սոցցանցերը մեզ ստիպում են խանդել
Նույնիսկ երբ պատճառ էլ չկա: Հարցումների արդյունքում, մարդկանց մեծամասնությունը չի զլանում սոցցանցերում հետեւել իրենց զուգընկերներին: Մանավանդ որ դա անելն այնքան հեշտ ու հարմարավետ է: Մի քանի սեղմում, եւ սոցցանցն ինքը քեզ կներկայացնի պոտենցիալ բոլոր մրցակիցների/մրցակցուհիների ցուցակը. բոլորին, ում լայքեր են դրվել, բոլոր ընկերներին եւ հնարավոր ընկերներին: Կարող եք շատ գրավիչ հետաքննություն անցկացնել:
Ստոպ. իսկ դուք վստա՞հ եք, որ չեք փնտրում այն, ինչ չկա: Հարցվածների 35 տոկոսը խոստովանել է, որ սոցցանցերի առաջացրած խանդն արդյունքում անհիմն է եղել: Եվս մի տխուր նորություն. ֆեյսբուքն է պատճառ դարձել ԱՄՆ-ում ամեն 5 ամուսնալուծությունից 1-ի համար, իսկ Մեծ Բրիտանիայում` 3-ից 1-ի. այդ թվերը վախեցնող են:
3. Սոցցանցերը մեզ օգնում են աշխատել
Մինչ գործատուների մեծամասնությունը արգելափակում է աշխատանքային համակարգիչներից մուտքը սոցցանցեր, որպեսզի աշխատակիցները չշեղվեն աշխատանքից, հոգեբանները խորհուրդ են տալիս նման բան չանել: Այն մարդիկ, որոնք աշխատավայրում Ֆեյսբուք կամ Թվիթեր են օգտագործում, 9 տոկոսով ավելի արդյունավետ են աշխատում, քան մնացածը: Սոցցանց մտնելու կարճ ընդմիջումները ուղեղին հնարավորություն են տալիս շեղվել եւ հանգստանալ: Բայց միայն` կարճերը:
4. Սոցցանցերը կարող են մեզ դժբախտ դարձնել…
Մարդկանց մեծամասնությունը սոցցանցերն օգտագործում է իր կյանքի դրական կողմերի մասին պատմելու համար: Օրինակ` արձակուրդից լուսանկար տեղադրել, գլուխ գովել ինչ-որ իրի գնումով, տեղադրել կատվի մասին ծիծաղաշարժ տեսանյութ: Բայց եթե ձեր գործերը վատ են, սոցցանցերը ընկերոջից վայրկենապես թշնամու են վերածվում: Նախանձ, տխրություն, խնդիրներից բողոքելու անհնարինություն դատապարտվելու վախի պատճառով. այդ բոլոր զգացմունքներն ընդամենը վատացնում են ճնշված տրամադրությունը եւ կարող են ձեզ դեպրեսիայի հանգեցնել: Հետազոտությունները ցույց են տվել, որ երկարաժամկետ հեռանկարում սոցցանցերով չափից ավելի տարվելը ձեզ վերածում է նախանձի եւ նվնվանի, նույնիսկ եթե այդ որակները բնորոշ չեն ձեր էությանը:
5. …բայց կարող են նաեւ` երջանիկ դարձնել:
Կարող եք գլուխ գովել: Նոր սանրվածքով, նոր մեքենայով, նոր ընկերուհով/ընկերոջով: Կարող եք պատմել ձեր անձնական հաղթանակների եւ ձեռքբերումների մասին եւ հավանության արժանանալ: Վերջապես, դուք կարող եք հռհռալ ծիծաղելի կոմիքսի վրա, որ ինչ-որ մեկը դրել է պատին եւ բարձրացնել ձեր տրամդրությունը: Այդ ամենը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը եւ կյանքին դրական հույզեր կավելացնի: Միայն թե զգույշ եղեք: Սոցցանց մի մտեք, երբ վշտացած եք եւ չարացած. այն խոշորացույցի նման է. լավն ավելի է լավացնում, իսկ վատն ավելի է վատացնում:
6. Դուք կորցնում եք ընկերներին
Այս փաստը նախորդների ամբողջությունն է: Նախանձը, ջղայնությունը, մեծ ակնկալիքները, խանդը. սոցցանցերը ձեզ չափից շատ հնարավորություններ են տալիս` դրսեւորելու ձեր էության վատագույն կողմերը: Դուք լայքեր եւ գովաբանություններ եք սպասում, իսկ ձեզ անտեսել են: Դուք ընկերոջն ինչ-որ բան եք գրել, որը կարեւոր է անձամբ ձեզ համար, իսկ նա չի պատասխանել կամ, զբաղված լինելով, անուշադրության է մատնել: Վիրավորական է:
Չարժե սոցցանցից սպասել, որ այն կփոխարինի լիարժեք շփմանը: Ինչ-որ բան անհանգստացնո՞ւմ է ձեզ: Հանդիպում նշանակեք սրճարանում եւ խոսեք այդ մասին: Ձեզ անպայման կլսեն եւ գուցե աջակցեն: Ամեն դեպքում ընկերոջից առավելագույն ուշադրություն ստանալու անհամեմատ ավելի շատ շանսեր կունենաք, քան եթե դուք, նրան շեղելով ուսումից կամ աշխատանքից, հանկարծ որոշեք ձեր սիրտը բացել:
7. Սոցցանցերը ձեզ ստիպում են ձեզ գեր կամ վատ վիճակում զգալ
Ֆեյսբուքի օգտատերերի 75 տոկոսը դժգոհ է իր արտաքին տեսքից: Նրանց 51 տոկոսը դրա պատճառ է համարում իր լուսանկարներն այլ լուսանկարների հետ համեմատելը:
Աղբյուրը` Klubber
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը