Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

Backstage. Մեգին շուտով կթողարկի ամառային, ռիթմիկ նոր տեսահոլովակ

Backstage. «Աշխատում ենք ամեն ձեւով իրականացնել իրենց երազանքը». Արուս Տիգրանյան

Անդրանիկ Հարությունյանը` արկածային մանկության մասին եւ ոչ միայն

Backstage. Ինչպես են ընթանում «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները

Դիանա Տոռեսը` ծնողների կորստի, սիրահարվածության եւ ատամնաբույժի մասնագիտությամբ չաշխատելու մասին

Ինչպես է անցել Լիլիթ Բասյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի որդու 6-ամյակը. ծնողների անակնկալն ու խնջույքը

«Գրիշան իմ երազած ավտոմեքենան է նվիրել». Շողեր Թովմասյանը 28-ամյակի անակնկալների եւ խնջույքի մասին

Հասմիկ Կարապետյանը` խենթ հուշերի, կյանքի դժվար շրջանի ու Շանթի հետ իրենց առաջին հանդիպման մասին

Լիա Զախարյանը` մանկության, հոր բացակայության և ամուսնանալու ցանկության մասին

«Հիվանդանոցում քույրիկիս վերջին ցանկություններից էր, որ իր գրած երգը ես երգեմ». Marga

Անի Երանյանը՝ «Լինում է, չի լինում»-ի մանրամասների մասին

Նաիրա Մովսիսյանը՝ կրկին մայրանալու ցանկության, հայրիկի բացի եւ իր կողակցի մասին

«Լաց լինելու ու բարդույթավորվելու փոխարեն սովորեցի իմ անձը պաշտպանել». Իրինա Այվազյանը՝ NEWS.am STYLE-ի «արեւային» ֆոտոշարքում

Էմմա Մկրտչյանը` մանկության վառ հուշերի, Երեւանում բնակվելու եւ իր սիրտը կոտրելու մասին

«Մայոր Գրոմ». Ռուսական օրիգինալ կոմիքս՝ հայկական շեշտադրմամբ

22:05, 3 հուլիսի

Սկսենք նրանից, որ մեր ժամանակներում կոմիքսն արդեն վաղուց առանձին ժանր է դարձել, այլ ոչ թե ենթաժանր է: Ուստի սխալ է կարծել, որ այդ ժանրով կարող են ստեղծագործել միայն Հոլիվուդյան ստուդիաները՝ իբր, գիտեք ինչ, կոմիքսները, արվեստի զուտ ամերիկյան գալար են:
Սա պարզեցինք, առաջ գնանք:

«Մայոր Գրոմը» կինոկոմիքսի ժանրում ռուսների ամենեւին առաջին փորձը չէ. հեռավոր 2009 թվականին թողարկվեց «Սեւ Կայծակ» կինոնկարը, որը կատարյալ ձախողում ունեցավ՝ ինչպես դրամական հասույթի, այնպես էլ քննադատների եւ հանդիսատեսի գնահատականի առումով: Տապալվեց նաեւ 2017 թվականի «Պաշտպանները» կինոնկարը, որին հաջողվեց ծախսերը ծածկել եւ 2 մլն դոլար վաստակել միայն չինական վարձույթի հաշվին:

Այսպիսով, ո՞րն է նշված ֆիլմերի խնդիրը (դե, բացի սցենարի փուչ լինելը եւ անտաղանդ բեմադրությունը):

Սկզբնաղբյուրի բացակայության մեջ է բոլոր աղետների արմատը: Ամերիկյան կինոկոմիքսները հենվում են հզոր սկզբնաղբյուրի վրա, որն արդեն գրեթե 100 տարեկան է, եւ բրենդի վրա, որը ծնել է այդ սկզբնաղբյուրը:

Դուք ձեր կյանքի ընթացքում կարող եք Սուպերմենի կամ Բեթմենի մասին եւ ոչ մի կոմիքս չկարդալ, չդիտել նրանց մասնակցությամբ եւ ոչ մի ֆիլմ, բայց նրանց խորհրդանիշներն ու կերպարները այնքան հանրաճանաչ են, որ դուք, ցանկանում եք դա թե ոչ, այս հերոսների մասին թեկուզ ինչ-որ տեղեկություն ունեք:


Եվ ահա, սկզբնաղբյուրի հենց այս հիմքի վրա է հենվում նաեւ «Մայոր Գրոմ. Ժանտախտի Դոկտոր» ֆիլմի նկարահանող խումբը:


2011 թվականին Ռուսաստանում հիմնադրվեց Bubble Comics ընկերությունը, որը ստեղծեց լրագրող Արտեմ Գաբրիելյանովը (մեդիա մագնատ, LifeNews համացանցային պարբերականի եւ հեռուստաալիքի սեփականատեր Արամ Գաբիելյանովի որդին):

Ինչպես արդեն կռահեցիք, Մայոր Գրոմը Bubble Comics-ի հերոսներից մեկն է, որը Ռուսաստանում մեծ հանրաճանաչություն ունի:

Bubble Comics-ը որոշեց գնալ MARVEL-ի ճանապարհով. նրանք հիմնադրեցին դուստր ընկերություն եւ սկսեցին իրենց կինոտիեզերքի մշակումը, որի առաջին ծիծեռնակը պետք է լինի Մայոր Գրոմը:
Ստեղծողները իրենց հերոսի էկրանավորմանը տանող երկար ճանապարհ են անցել. այսպես՝ սկզբում նկարահանեցին կարճամետրաժ ֆիլմ եւ 2017 թվականի փետրվարի 21-ին տեղադրեցին Youtubе-ում:

Հանդիսատեսն այն չափազանց ջերմ ընդունեց, կարճամետրաժ ֆիլմը ստեղծողներին բազա տվեց, որով նրանք կարողացան անդամակցել տարբեր միջազգային կոնվենցիաների:


Այնուհետեւ նրանք անցան լիամետրաժին եւ 2017 թվականի նոյեմբերի 5-ին հանդիսատեսին ներկայացրին, այսպես կոչված, first look-ը (առաջին հայացք) այն բանին, թե ինչպիսին է լինելու ֆիլմը, խնդրում եմ՝ չշփոթել թրեյլերի հետ:

Իսկ 2020 թվականի մայիսի 27-ին ստեղծողները մեզ ներկայացրին «Մայոր Գրոմ. Ժանտախտի Դոկտոր» ապագա կինոնկարի առաջին պաշտոնական թրեյլերը, ֆիլմի ներկայացումը նախատեսված է 2021 թվականին:

Թրեյլերը անչափ լավն է, վիզուալացումն ուղղակի հոյակապ է, ապագա կինոնկարի ընդհանուր ոճավորումը կատարված է ժանրի բոլոր օրենքների համաձայն:

Թրեյլերն ամեն ինչ գրագետ է անում, մեզ հաղորդակից է դարձնում գործին, տալիս գլխավոր հերոսի բնավորության ընկալում, չի սփոյլերում (ժամանակից շուտ հայտնած կարեւոր սյուժետային տեղեկատվություն), ինտրիգ է ստեղծում եւ ընտրության առջեւ կանգնեցնում՝ շեշտելով իրավիճակի միանշանակ չլինելը:

Դատելով ըստ թրեյլերի՝ կինոնկարը մեծ ներուժ ունի, որ դիտումից հետո հանդիսատեսը քննարկելու բան կունենա: Թեկուզ միայն թեման. ո՞րն է գլխավոր՝ օրե՞նքը, թե՞ արդարությունը, կարող է բանավեճերի լավ հիմք դառնալ: Գլխավորն այն է, որ ռեժիսուրան, դերասանական խաղը, դե նաեւ, բնականաբար, սցենարը չհիասթափեցնեն:

Վերջում ոչ մի կերպ չեմ կարող շրջանցել թրեյլերի սաունդթրեքը: Վիկտոր Ցոյի (Ցոյը ՈՂՋ է) «Փոփոխություն» երգի քովերն ուղղակի կատարելապես համապատասխանում է թրեյլերին՝ ինչպես իր իմաստով, այնպես էլ արանժիրովկայով:

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության