«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երբեք մի հետեւիր ամբոխին, գնա այնտեղ, որտեղ դատարկություն է». Առնոլդ Շվարցենեգերը նշում է ծննդյան 73-ամյակը

19:05, 30 հուլիսի

Այսօր՝ հուլիսի 30-ին, ծնվել է դերասան, բոդիբիլդինգի մարզիկ ու քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը: Հոլիվուդյան «Տերմինատորը» նշում է 73-րդ տարեդարձը:

Երկար տարիներ լինելով կինոյի աշխարհում՝ Շվարցենեգերն իր հերոսներով ստեղծել է ուժեղ ու խիզախ տղամարդու կերպար, որին 80-90-ական թ-երին փորձում էին նմանակել շատերը: Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Տերմինատոր», «Մնա քաղցած», «Բարբարոս Կոնանը», «Կործանարար Կոնանը», «Կոմանդոս», «Առանց փոխզիջումների», «Գիշատիչը», «Կարմիր տապ», «Երկվորյակները» եւ այլն:

Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետն է: Այս պաշտոնում նա առաջին անգամ ընտրվել է 2003 թ-ին, այնուհետեւ՝ նաեւ 2006-ին: Նրա ղեկավարման օրոք, ի դեպ, Կալիֆորնիան ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայանում դերասանից մի քանի մեջբերում, որոնք կարող են ոգեշնչել շատերին:

«Պետք է հիշել մի բան՝ բոլորն էլ խղճում են թույլերին: Նախանձը պետք է կարողանաս վաստակել»:

«Ուժը չի գալիս հաղթանակի հետ, այն ձեւավորվում է պայքարի միջոցով: Ուժն այն է, երբ դու անցնում ես դժվարությունների միջով, բայց որոշում ես չհանձնվել»:

«Ի՞նչ իմաստ կա գտնվել այս երկրագնդի վրա, եթե պետք է նման լինես մեկ ուրիշին»:

«Փողը չի երջանկացնում մարդուն: Հիմա ես ունեմ 50 միլիոն դոլար, բայց նույնքան երջանիկ եմ, որքան՝ երբ  ունեի 48 միլիոն»:

«Եթե ես տեսնում եմ մի բան ու հավատում եմ դրան, ուրեմն՝ ես դա կարող եմ ձեռք բերել»:

«Միշտ ձգտիր հաջողության, ձգտիր լինել տեսանելի ու լսելի, իսկ երբ հասնես քեզ համար ցանկալի հաջողությանը, չմոռանաս նաեւ օգնել մյուսներին»:

«Որքան շատ գիտելիք ես կուտակում, այնքան ավելի շատ կարող ես հույսդ դնել սեփական բնազդիդ վրա»:

«Երբ ունես լավ զարգացած մարմին, երբ ինքնավստահ ես, նկատում ես, որ մարդիկ ցանկանում են գալ քո ուղղությամբ, լինել քո կողքին, ինչ-որ բաներ անել քեզ համար»:

«Երբեք մի հետեւիր ամբոխին, գնա այնտեղ, որտեղ դատարկություն է»:

«Եթե չես գտնում ժամանակ, եթե չես անում աշխատանքդ, ուրեմն չես էլ գտնի արդյունք»:

Մեջբերումները` Goodreader.com-ից

Լուսանկարները՝ Առնոլդ Շվարցենեգերի ֆեյսբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել