Մի քանի տարի առաջ արգելված եւ ամոթալի երեւույթ էր համարվում այն փաստը, որ երիտասարդ տղան կարող է սիրավեպ սկսել իրենից ավելի մեծ ու հասուն կնոջ հետ։ Սակայն ժամանակի ընթացքում այս կարծրատիպը զիջել է իր դիրքերը, եւ այժմ նման դեպքեր կարելի է ամենուր հանդիպել։ Ներկայացնում ենք 10 պատճառ, թե ինչու են որոշ տղամարդիկ նախընտրում իրենցից ավագ կանանց։
10. Կնոջ ինքնավստահությունը սեքսուալ է
Կնոջ ինքնավստահությունը, անկախ տարիքից, սեքսուալություն է հաղորդում նրան, իսկ երիտասարդ աղջիկներից շատերը զուրկ են այս կարեւոր հատկանիշից։ Երիտասարդ աղջիկները մշտապես իրենց համեմատում են գեղեցիկ սեռի այլ ներկայացուցիչների հետ, իսկ հասուն կինը արդեն անցել է կյանքի այս շրջանը։
9. Ավագ կանայք նույնպես կարող են երիտասարդ տեսք ունենալ
Այսօր՝ կոսմետիկ միջոցների լայն տեսականու առկայության եւ բյութի տեխնոլոգիաների զարգացման շրջանում, 50 տարեկան կինը կարող է մոտ 40 տարեկան թվալ։ Արդյունքում տղան նման կնոջ հետ հանդիպելիս չի մտածում, որ իր «մայրիկի» հետ է եկել ժամադրության։
8. Սեռական հարուստ փորձ
Սովորաբար մարդիկ կարծում են, որ սեռական հարաբերություններում տղամարդը պետք է լինի նախաձեռնողի դերում։ Սակայն ոչ բոլոր երիտասարդներն են այդքան փորձառու, հետեւաբար նրանց գրավում են հարուստ կենսափորձ ունեցող կանայք։
7. Ոչ մի «կենսաբանական ժամացույց»
1980-2000թթ. ծնված տղամարդիկ տարբերվում են նախորդ սերունդների տղամարդկանցից, որոնք ձգտում են ամուսնանալ մինչեւ 35 տարեկանը։ Այժմ երիտասարդներից շատերը մտադիր են վայելել իրենց ազատ կյանքը եւ չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը ճնշի իրենց եւ ստիպի ընտանիք կազմել։
6. Առանց գաղտնիքների
Հասուն կանայք ավելի ռեալ են գնահատում ամեն ինչ եւ հարաբերությունները վայելում են առանց ինչ-որ հետին նպատակների եւ պարտավորությունների։ Նրանք ապրում են այսօր եւ այստեղ եւ չեն տրվում ապագայի պատրանքներին։
5. Հասուն կանայք հաճույքով են սեքսով զբաղվում
Երիտասարդ տղաներին գրավում են այն կանայք, որոնք հաճույքով են սեքսով զբաղվում, ազատ են իրենց որոշումներում, ցանկանում են վայելել իրենց կյանքը։ Հասուն կանայք սիրում եւ ուզում են սեքսով զբաղվել. նրանք պատրաստ են այդ քայլին։ Երիտասարդներն էլ գիտեն, որ իրենց անկրկնելի եւ անմոռանալի գիշեր է սպասվում նրանց հետ։
4. Խոսակցությունները անկեղծ են ու բաց
Երիտասարդ զույգերը միշտ արտահայտվելու խնդիր ունեն՝ հատկապես եթե խոսքը սեքսի մասին է։ Իսկ հասուն կանայք կարեւորում են վայելքը եւ առանց բարդույթավորվելու հաճույք պատճառում իրենց զուգընկերոջ։
3. Հասուն կանայք ավելի քիչ ակնկալիքներ ունեն տղամարդկանցից
Սովորաբար կանայք տղամարդուց ակնկալում են, որ նա կլինի նախաձեռնողի, գումար վաստակողի դերում, ինչպես նաեւ ծաղիկներ կնվիրի ու սիրո խոսքեր կասի նրան։ Իսկ երբ նրանց ակնկալիքները չեն արդարանում, երիտասարդ աղջիկներն ընկնում են դեպրեսիայի մեջ ու հուսահատվում։
Իսկ հասուն կնոջ հետ հանդիպելիս տղամարդը չի մտածում նախաձեռնող եւ ռոմանտիկ լինելու, ինչպես նաեւ կնոջն ապահովելու մասին։
2. Ավագ կնոջ հետ հանդիպելը բարձրացնում է երիտասարդի ինքնավստահությունը
Երիտասարդ տղայի համար իրենից ավելի մեծ կնոջ հետ հանդիպելը ինքնավստահության եւ ինքնագնահատականի բարձրացում է. չէ որ նա հենց իրեն է ընտրել։ Երիտասարդը հասկանում է, որ այժմ իր համար նոր հորիզոններ են բացվելու, որոնք օգնելու են նրան ավելի կայացած տղամարդ դառնալ։
1. Հասուն կանայք գիտեն, թե ինչ է ուզում տղամարդը
Այս կանանց ավելի գրավիչ է դարձնում այն փաստը, որը հասուն կանայք շատ լավ գիտեն, թե ինչ է ուզում տղամարդը։ Նրանք քաջատեղյակ են, թե տղամարդիկ ինչ նախընտրություններ ունեն՝ հատկապես սեռական հարաբերություններում (չէ որ երիտասարդ տարիքում տղաները շատ վատ են ճանաչում սեփական անձը եւ դեռ լիովին չեն բացահայտել իրենց)։ Եվ ինչ է մնում տղամարդուն՝ լինել լավ աշակերտ եւ վայելել կյանքի այդ շրջանը։
Աղբյուրը՝ Fishki.net
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ