Ռազմավարություն 1. Հիշեք, դուք պարտավոր չեք ձեր մասին պատմել, եթե չեք ուզում: Բայց ամեն դեպքում պետք է ինչ-որ պատասխան տալ հարցին: Եթե հարցը թույլ է տալիս, կարելի է լղոզված ինչ-որ բան պատասխանել` միաժամանակ ճշգրիտ տեղեկություններ չտալով: Օրինակ, այն հարցին, թե «Դու ինչքան ես վաստակում», կարելի է պատասխանել. «Միջինը ինչպես բոլորը այդ ոլորտում»: Եվ որպեսզի չհետեւի հաջորդ հարցը. «Իսկ միջինն ինչքան է», աներես զրուցակցից առաջ ընկեք` հանդիպակաց հարցով. «Իսկ դու ինքդ որքա՞ն ես վաստակում»: Նա իրեն նույնքան անհարմար կզգա, որքան դուք, եւ գուցե հետագայում դադարի նման հարցեր տալ:
Ռազմավարություն 2. Ուշադրությունը ձեզնից վերաուղղորդեք դեպի զրուցակիցը` նրան վերադարձնելով նույն հարցը: Օրինակ, ձեզ հարցնում են. «Ե՞րբ եք երկրորդ երեխան ունենալու»: Իսկ դուք կպատասխանեք. «Իսկ դո՞ւք` երբ (առաջինին, երկրորդին, երրորդին)»:
Ռազմավարություն 3. Հարցին հարցով պատասխանեք: Ջանացեք դա անել քաղաքավարի եւ հանգիստ: Հարցը սկսեք այս ֆրազից. «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ… »: Օրինակ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ իմ անձնական կյանքը ձեզ մոտ այնպիսի հետաքրքրություն է առաջացնում, որ ուրիշ հարցնելու բան չկա: Կամ, ես ճի՞շտ եմ հասկացել, որ դուք չէիք հրաժարվի իմ ննջարանում մոմ պահել: Նման պատասխան հարցերով դուք կգծեք ձեր սահմանները: Մարդն իրեն անհարմար կզգա եւ կդադարի աներես հարցեր տալ:
Ռազմավարություն 4. Դրամատիզմ ավելացրեք: Այսպիսի ոգով որեւէ բան ասեք. «Ինձ երբեք մի հարցրու դա: Ինձ համար չափազանց դժվար է խոսել դրա մասին: Դա փակ թեմա է»: Կարելի է մի քիչ հեգնանք ավելացնել եւ ասել նման մի բան. «Դա գաղտնի տեղեկություն է»:
Ռազմավարություն 5. Օգտագործեք անսպասելիության էֆեկտը: Ամենայն հավանականությամբ, այսպիսի հարց տալով. «Դու ե՞րբ ես ամուսնանալու», ձեզանից խուսափում կամ նյարդայնություն են սպասում: Իսկ դուք, ընդհակառակը, սկսեք մանրամասների մեջ մտնել. «Չինական հորոսկոպի համաձայն, դա պետք է տեղի ունենա այս ժամանակ, աստղերն ընդհանրապես այսպես են ասում: Եվ ընդհանրապես, դա տեղի կունենա, երբ ես հանդիպեմ անհրաժեշտ մարդուն եւ հասկանամ, որ մենք սիրում ենք իրար… եւ այլն»:
Աղբյուրը` Woman.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը