Տարբեր մարդիկ տարբեր դիմագծեր ունեն, եւ դրանք իրենց մեջ որոշակի տեղեկատվություն են պարունակում։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ մարդու բնավորության գծերը՝ նայելով միայն նրա դեմքին։
Այսպիսով՝
Դեմքի ձեւ
Եռանկյունաձեւ դեմք ունեցող մարդիկ խորամանկ են եւ մշտապես գերադասում են սեփական շահը։ Քառակուսու ձեւ ունեցող դեմքը հուշում է խիստ բնավորության, ուժեղ կամքի եւ անգամ կոպտության մասին։ Այս տեսակ մարդկանց հետ երբեմն շատ դժվար է խոսել։ Իսկ կլոր դիմագծեր ունեցող մարդիկ բարի են, սիրում են ժամանակն անցկացնել ընկերների հետ եւ մշտապես հետաքրքիր զրուցակից են։
Հոնքեր
Բարձր եւ կոր հոնքերը վկայում են տվյալ անձնավորության նպատակասլաց լինելու մասին։ Այս տեսակ հոնքերը բնորոշ են կին ղեկավարներին։ Միջին լայնություն եւ երկարություն ունեցող հոնքերը «խոսում են» տվյալ անձնավորության բարձր ինտելեկտի, մեծ կամքի ուժի, բարության եւ զգայական լինելու մասին։ Եթե հոնքերը կարճ են կամ կարճացրած, ուրեմն տվյալ անձնավորությունը քիչ ընկերներ ունի։ Խիտ հոնքերը առաջատար լինելու նշան է։
Աչքեր
Մեծ աչքեր ունեցող մարդիկ հիմնականում զգայուն են ու միամիտ։ Գեղեցիկ եւ գրավիչ աչքեր ունեն ուժեղ խառնվածքի եւ խելքի տեր մարդիկ։ Փոքր աչքերով մարդիկ սովորաբար լինում են ինքնամփոփ եւ խորհրդավոր։
Քիթ
Երկար քիթը ինքնավստահ եւ զարգացած մարդու բնավորության խորհրդանիշն է։ Փոքր քիթ ունեցողները դրական տրամադրված, բաց, մարդամոտ մարդիկ են։ Հունական կամ վրացական քիթը վկայում է տվյալ մարդու խորամանկության եւ խորաթափանց լինելու մասին։
Բերան
Բարակ շուրթերը վկայում են նրբանկատ եւ մանրախնդիր լինելու մասին։ Փոքրիկ բերան ունեցողները սովորաբար ուժեղ կամքի տեր մարդիկ չեն, իսկ մեծ բերան ունեցողներն ընդհակառակը՝ բավականին կամային են։ Եսասեր մարդկանց մոտ առավել արտահայտիչ է ներքեւ շրթունքը, իսկ ոչ ինքնավստահ մարդկանց մոտ հակառակը՝ վերեւի շրթունքը։ Իսկ եթե ձեր առաջ կանգնած է կոկոնի նմանվող փարթամ շուրթերով մեկը, ուրեմն նա նուրբ, փափկասուն եւ զգայուն է։
Ի դեպ, դեմքի դիմագծերը, ինչպես նաեւ բնավորությունը, ժամանակի ընթացքում փոփոխվում են։
Աղբյուրը՝ Klubber.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը