Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը Instagram-յան էջում անդրադարձել է Արցախում զարգացող իրադարձություններին։ Նա նշել է՝ Աստված մեզ հետ է, մենք միասին ենք, միասին ուժեղ ենք, հաղթելու ենք։
«Աստված հայ ժողովրդին սիրում է... Այլապես մենք գոյություն չէինք ունենա պատմական այսքան դժվարություններից հետո...
Աստված, տո՜ւր ուժ հայրենանվեր զավակներին, զավակներից լուրի սպասող բոլոր ծնողներին, քանզի չկա ավելի թանկ բան, քան մարդկային կյանքն է...
Մենք հաղթելու ենք, այլ ճանապարհ չկա, բայց այս պահին ես մեկ սուրբ նպատակի համար եմ աղոթում. որ Տերը գթասիրտ լինի, մեր ազգը` ուժեղ եւ հաղթանակող, որ բոլորը շուտափույթ տուն վերադառնան...
View this post on Instagram
Պատերազմներն անիծված են, արհավիրք են, եւ ոչ մի դեպքում չպետք է մարդու կյանքը գործիք դառնա հարձակում սանձազերծող ֆաշիստ բռնապետի ձեռքին։
Մեր գործն արդար է, մենք ավելի դաժան աղետներ ենք հաղթահարել, այս անգամն էլ ենք պատվով հաղթանակելու, բայց եկե՜ք միասին աղոթենք, որ բոլոր զինվորները շուտով իրենց ծնողների հետ լինեն, բոլոր հայրերը եւ մայրերը շուտով իրենց ընտանիքի հետ լինեն, եղբայրները` քույրերի...
Աստված մեզ հետ է, մենք միասին ենք, միասին ուժեղ ենք, հաղթելու ենք»,- գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին