Պրոդյուսեր Ղեւոնդ Անդրեասյանը՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի եղբայրը, պարբերաբար հրապարակումներ է անում Արցախում պատերազմի մասին։ Անդրեասյանը Facebook-յան գրառմամբ հետեւորդներին կոչ է արել միմյանց նվեր մատուցել՝ Արցախին օգնելու համար նվիրատվության տեսքով։
«Իմ հայ եւ այլազգի ընկերներ։ Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ հարձակվել են իմ հայրենիքի եւ իմ ազգի վրա։ Ժամանակակից եւ ստոր բոլոր մեթոդներով՝ անօդաչուներ, վարձկան-ահաբեկիչներ, թուրքական հատուկ ջոկատայիններ, հրետանի եւ այլն։ Մերոնց դեռ հաջողվում է պաշտպանել մեր տունը, բայց նրանց հարկավոր է օգնել։ Այս ամսվա ընթացքում մի քանի անգամ ծննդյան տոների ու այլ միջոցառումների եմ հրավիրվել։ Եվ յուրաքանչյուր անգամ հոբելյար-մեղավորին HIMNADRAM-ին նվիրատվությունը վկայող սքրինշոթ եմ նվիրել։
Այդ նվերը կհիշվի եւ ավելի մեծ օգուտ կբերի, քան ճոխության հերթական առարկան։ Այդ պատճառով յուրաքանչյուրիդ կոչ ամ անում հետեւել իմ օրինակին եւ շարունակել այս ազնիվ սովորույթին։ Վստահ եմ, որ իմ յուրաքանչյուր այլազգի ընկեր հայ ընկեր կունենա, որը շուտով նշելու է ծննդյան օրը։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, որ նա հատկապես ուրախ կլինի այդ նվերի համար։ Նաեւ յուրաքանչյուրին, որ մինչեւ վերջ կարդացել է այս հրապարակումը, կոչ եմ անում կիսվել իր էջում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք՝ հայերս, նախկինի նման խաղաղության կողմնակից ենք, թեեւ շարունակում են կրակել մեզ վրա», գրել է Ղեւոնդը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են