Որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել պատգամներ, որոնք կհուշեն ձեզ, թե ինչպես է պետք սիրել տղամարդուն եւ փոխել ձեր աշխարհը։
Ճիշտ ընտրություն. պետք է ընտրել ճիշտ մարդու ու ճիշտ կողակցի։ Մեկին, ով իսկապես հոգեհարազատ է քեզ։
Տղամարդուն ճանաչելու համար հարկավոր է նայել նրան աչքերին, տեսնել աչքերի խորությունը եւ հասկանալ նրա միտքը։ Պետք է փորձել զգալ նրա հոգու խռովքը, պայքարը, ցավը...
Զգա նրան. Պետք է հասկանալ, թե ինչ է տղամարդը փնտրում եւ ուզում տեսնել քո մեջ։
Եղիր կանացի. Տղամարդիկ սիրում են կանացի, փոքր-ինչ խոցելի, միամիտ, փոխզիջման պատրաստ, խելացի կանանց։
Իմաստուն եղիր. Խոսիր ավելի փորձառու կանանց հետ եւ սովորիր նրանցից։ Պետք է կարողանաս լինել մեղմ, համբերատար, խոսել նուրբ շշուկով, եւ անել այն, ինչ կհանգստացնի եւ կթուլացնի նրան։
Մի խորմանկիր. Պետք չէ կարծել, որ դիմացինդ հիմար է, եւ դու կարող ես խորամանկորեն խաբել կամ օգտագործել նրան։ Դա կանացի արարք չէ, այլ վրեժ է։ Սա կնոջը ուժ չի տալիս, այլ թուլացնում է նրան եւ արդյունքում սպանում հարաբերությունները։
Հոգատար եղիր նրա նկատմամբ։ Կարեւոր չէ, թե ինչ ջերմություն է տվել նրան իր մայրը, դու փորձիր ցույց տալ քո սերն ու ջերմությունը։
Պահիր նրան. Պետք չէ քննադատել տղամարդուն միայն այն բանի համար, որ նա չի համապատասխանում քո պահանջներին։ Սիրիր նրան, որ կարողանաս անկեղծորեն խոսել իր հետ։ Այնքան ուժեղ եղիր, որ կարողանաս ցույց տալ, թե որքան թույլ ես դու, ու որքան ես զգում նրա կարիքը։
Թույլ տուր, որ տղամարդը զգա, որ պետք է պաշտպանի ու աջակցի քեզ։ Գրկիր նրան եւ վստահիր քո գաղտնիքները։ Սովորեցրու, թե ինչպես պետք է հասկանալ ու զիջել մեկը մյուսին։
Աջակցիր, հոգ տար նրա մասին, լսիր նրան։ Դրանից հետո տղամարդն անպայման կփորձի նույնը անել ձեզ համար՝ գործի դնելով իր ուժեղ ձեռքերը, սթափ միտքն ու խելացի խորհուրդները։
Սիրիր ինքդ քեզ, քո ընտանիքին, գնահատիր բոլորի նվերներն ու հաճոյախոսությունները։ Շնորհակալ եղիր, որ նրանց ես հանդիպել քո կյանքի ճանապարհին։ Երախտապարտ եղիր, որ հենց նրանք են կանգնած քո կողքին։
Եթե ցանկանում ես աշխարհը փոխել քեզ համար, ուրեմն իսկապես սիրիր քո տղամարդուն։
Փորձիր նրան տեսնել, որպես նոր աշխարհի եւ նոր կյանքի սերմ։ Սերմ, որը կարող ես պարարտացնել ու մեծացնել։ Դուք պետք է միասին նոր աշխարհ ստեղծեք ձեզ համար։
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով