Երեկ` մայիսի 5-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Արցախի ձայներ» խմբի բարեգործական համերգը, որին մասնակցեցին նաեւ Շուշան Պետրոսյանը, Արթուր Գրիգորյանը, Միքայել Ոսկանյան Տրիոն, Գոռ Սուջյանը, Սեւակ Խանաղյանը, Դավիթ Ամալյանը, Անետ Աղաբեկյանը եւ այլք։ Համերգի ողջ հասույթն ուղղվելու է պատերազմում վիրավորում ստացած զինվորներին, որոնք վերականգնողական բուժում են ստանում Հայաստանում:
Երեկվա երեկոն էմոցիոնալ էր, ինչպես խմբի ու կատարողների, այնպես էլ` հանդիսատեսի համար, քանի որ երգերի կիզակետում Արցախն էր, որի մասին երգելը, ըստ «Արցախի ձայներ» նախագծի գեղարվեստական ղեկավար Լիրա Քոչարյանի, այսօր ծանր է. «Ամենադժվար պահը երգերի ընտրությունն էր, քանի որ մեր երգերը, կարծես, արժեզրկվել են... Մեզ պետք են նոր երգեր, պետք է առաջին հերթին հասկանանք` ինչի մասին է պետք երգել, բայց մենք համաձայնվեցինք այս համերգին, որ հասկանանք մարդկանց տրամադրությունը, ուզում եմ հասկանալ` ինչ է պահանջվում: Ստեփանակերտում տրամադրությունն այլ է, Սյունիքում` մեկ այլ, իսկ Երեւանում, կարծես, կարելի է կազմել հավաքական կարծիք»,- նշեց նա` խոստովանելով.
«Շատ երկար ժամանակ չէինք համաձայնվում ոչ մի համերգի, բայց արդեն զգում ենք, որ հանդիսատեսը կարոտում է մեզ, միգուցե` ոչ այնքան մեզ, այլ Արցախը, իսկ մեզ՝ որպես այդ ամենի խորհրդանիշ: Արտիստների համար շատ դժվար է բեմ բարձրանալը, առաջին փորձերն էին շատ դժվար: Բացի այն, որ ես ղեկավար եմ, նաեւ դարձել եմ խմբի համար հոգեբան: Մեր բեմադրիչներից մեկն, օրինակ, որին զանգահարել էի փորձի ժամանակ, չէր կարողանում խոսել. պարզվում է` իր զոհված ընկերոջն էին գտել, բերել...»:
Լիրա Քոչարյանը, սակայն, փորձում է լավատեսությամբ մոտենալ խմբի ապագային: Չնայած դժվարություններին` թե հոգեբանական, թե ֆինանսական, խմբի պատանի կատարողները հույս են արթնացնում, որ «Արցախի ձայները» պետք է ուժ գտնի ստեղծագործելու եւ Հայաստանն ու Արցախը պատվով ներկայացնելու միջազգային հարթակներում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով