Վլադիմիր Կոպիլովը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին, որոնք նրա հետ կապվել էին Ժաննա Ֆրիսկեի մահվան տարելիցի օրը։ Նախօրեին ընտանիքը տանը հյուրընկալել էր ընկերներին եւ ծանոթներին, որպեսզի հարգի հանգուցյալ երգչուհու հիշատակը։ Արտիստուհու հոր խոսքով՝ այդ տխուր օրը նրանք մեծ ուշադրության են արժանացել սրտացավ մարդկանցից։
Մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում Ֆրիսկեի հայրն անդրադարձել է նաեւ Դմիտրի Շեպելեւի հետ կոնֆլիկտին։ Նա բողոքել է, որ մինչեւ հիմա չի կարողանում հանդիպել իր թոռանը՝ Պլատոնին։ Վլադիմիրը հայտարարել է, որ իր համբերությունը սպառվում է, եւ վաղ թե ուշ նա երեխային կտեսակցի։
«Նա պարզապես ուզում է մեզ վատություն անել։ Թեեւ նա մեր երեխան է ... նա դստերս երեխան է: Նա կհասնի նրան, որ նյարդերս տեղի կտան, եւ նա շատ կզղջա», - Ֆրիսկեի հոր խոսքը մեջբերում է ФАН-ը։
Կարելի է ենթադրել, որ հաղորդավարին ուղղված բացասական արտահայտության վրա անդրադարձել են վերջին դատական արդյունքները։
Երգչուհու ընտանիքը պարտվել է դատական գործընթացը՝ կապված նրա մոր բնակարանում Պլատոնի բաժնեմասի վաճառքի արգելքի հետ։ Այժմ Շեպելեւը կարող է իր հայեցողությամբ տնօրինել անշարժ գույքի այն մասը, որը ժառանգաբար բաժին է հասել նրա որդուն։ Ըստ օրենքի, եթե նա որոշի վաճառել այն, ապա գնման առաջնային իրավունքը կլինի Ֆրիսկեի ծնողներինը։
Շեպելեւը, ի դեպ, նախօրեին համացանցում չի հարգել որդու մոր հիշատակը։ Սակայն նա դա հրապարակավ չի արել նաեւ նախորդ տարիներին։ Փոխարենը երգչուհու հետ հազվագյուտ լուսանկար է հրապարակել Օլգա Օռլովան:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:42, 26 հունիսի
«Սիրում եմ իմ աշխատանքը»․ Մարգարիտա Պոզոյանի ամառային լուքը23:08, 26 հունիսի
Վալերիան համերգի ընթացքում ընկել է բեմի վրա (վիդեո)22:58, 26 հունիսի
Սիրուշոն բացահայտել է նորածին դստեր անունը22:37, 26 հունիսի
«Տրամադրությունը՝ դոլարի կուրսին համարժեք»․ Մկրտիչ Արզումանյան (ֆոտո)22:13, 26 հունիսի
Օրվա թիվը․ Թոմ Քրուզը «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմի համար կարող է 200 միլիոն դոլար ստանալ21:45, 26 հունիսի
Արմինկայի երեւանյան «street style»-ը21:12, 26 հունիսի
Ինչու՞ է 30-ից հետո դժվարանում ընկեր ձեռք բերելը20:38, 26 հունիսի
«Ինչ տեսք ունի խաղաղությունը»․ Իջին (ֆոտո)20:08, 26 հունիսի
«Նա ինձ դավաճանեց հարսանիքից ընդամենը մեկ ժամ անց»․ Բրիթնի Սփիրսի ամուսինը՝ նրա ու Մադոննայի համբույրի մասին19:45, 26 հունիսի
«Երեկոյան Երեւան»․ Թամարա Գեւորգյան (ֆոտո)19:12, 26 հունիսի
Էլվիս Փրեսլիի ընտանիքը քննադատել է երգչի մասին Բազ Լուրմանի կենսագրական ֆիլմը18:43, 26 հունիսի
«Սիրուն»․ Անատի Սաքանյանի երեկոյան լուքը