Քանյե Ուեսթի եւ Իրինա Շեյքի ենթադրյալ սիրավեպը թափ է հավաքում: Ռեփերն այլեւս Twitter-ում չի հետեւում իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի եւ նրա ամբողջ ընտանիքի էջերին, իսկ այժմ հայտնվել են ռուս սուպերմոդելի հետ նրա հարաբերությունների նոր մանրամասները:
Ահա, թե ինչ է պատմել Us Weekly-ի ինսայդերը աստղերի «ամառային սիրավեպի» մասին. «Քանյեն եւ Իրինան այժմ գտնվում են մեղրամիսի մեջ։ Նրանք ավելի ու ավելի շատ են ճանաչում միմյանց, նրանց հաճելի է միասին։ Այս ամենը դեռ լուրջ չէ, բայց նրանք շատ են սիրում միմյանց։ Նրանք դեռ չեն հասել այն կետին, որպեսզի միմյանց ծանոթացնեն իրենց երեխաների հետ։ Դեռ շատ վաղ է դրա համար»։

44-ամյա ռեփերը մտադիր է շուտով կրկին հանդիպել 35-ամյա մոդելի հետ, հայտնել է People-ը: Այս պահին Քանյեն գտնվում է Լոս Անջելեսում, իսկ Իրինան՝ Նյու Յորքում։ «Քանյեի մոտ ամեն ինչ լավ է։ Նա հիանալի ուղեւորություն է ունեցել Ֆրանսիա Իրինայի հետ։ Նրանք շարունակելու են շփվել հեռավորության վրա։ Քանյեն ապրում է Լոս Անջելեսում եւ չի պատրաստվում տեղափոխվել Նյու Յորք։ Նրա երեխաները ապրում են Լոս Անջելեսում։ Նա նաեւ շատ կենտրոնացած է բիզնեսի վրա։ Սակայն, նրա համար հաճելի է ժամանակ անցկացնել Իրինայի հետ, եւ նա նախատեսում է շուտով կրկին հանդիպել նրան։ Նրանք միմյանց ճանաչում են երկար տարիներ եւ շփվել են մասնագիտական հողի վրա։ Քանյեն սկսել է սիրահետել մոդելին մի քանի շաբաթ առաջ։ Նա շատ համառ տղա է։ Նրանք սկսել են միասին ժամանակ անցկացնել Նյու Յորքում՝ նախքան ռեփերի ծննդյան օրը Ֆրանսիա մեկնելը»։

Նշենք, որ The Sun-ի տվյալներով՝ Քանյեն եւ Իրինան չեն շտապում զարգացնել իրենց սիրավեպը, քանի որ նրանք վերջերս են բաժանվել իրենց կեսերից։ Վեց տարվա համատեղ կյանքից հետո Քանյեն ներկայումս ամուսնալուծվում է Քիմից, իսկ Իրինա խզել է հարաբերությունները Բրեդլի Քուփերի հետ, որոնք տեւել են չորս տարի: Աղբյուրը հայտնել է. «Քանյեն կրկին ավելի շատ նման է իր նախկին ինքնությանը։ Լայն ժպիտը վերադարձել է։ Նա Իրինայի հետ ամեն ինչ դանդաղ է անում, եւ նրանք պարզապես վայելում են միմյանց ներկայությունը։ Նրանք շատ ընդհանրություններ ունեն, երկուսն էլ «փողոցից են», նրանք շատ ընդհանուր ծանոթներ ունեն։ Քանյեն այժմ զբաղված է իր երեխաներով, որոնք իր ամբողջ աշխարհն են»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:07, 28 նոյեմբերի
Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում19:27, 28 նոյեմբերի
«Հայաստանում սիրում են մեծ շուքով հայտնվել: Մեզ խորթ է զուսպ լինելը»․ Աննա Սաթյանը՝ օծանելիքի, հայկական բույրերի և սեփական հաճույքի համար բույր ընտրելու մշակույթի մասին18:30, 28 նոյեմբերի
Բրունեյի սուլթանը՝ 600 միլիոն դոլար արժողությամբ Boeing-ի ղեկին․ 80-ամյա միլիարդատերը հնարավոր է՝ անձամբ է վայրէջք կատարել Մոսկվայում՝ ձնաբքի պայմաններում17:33, 28 նոյեմբերի
«Սեռական հարաբերություններ ունեցեք միմյանց հետ». Ռոբ Լոուն պատմել է, թե ինչպես է «Օսկար»-ի արժանացած ֆիլմի ռեժիսորը դերասաններին դրդել սիրավեպեր սկսել նկարահանման հրապարակում16:28, 28 նոյեմբերի
«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը15:14, 28 նոյեմբերի
Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին․ «Բոնդի ամենատարեց աղջիկը» պատմել է մերկ տեսարանների և Մել Գիբսոնի հետ աշխատանքի մասին14:22, 28 նոյեմբերի
«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում՝ սերմնաբջիջների դոնորության պատճառով13:07, 28 նոյեմբերի
Եվրոպայի տեսարաններով լի լոգանք, շամպայն և 105 հազար դոլար արժողությամբ անձնական վագոն․ Քեթի Փերին և Ջասթին Թրյուդոն շքեղ ռոմանտիկ ուղևորություն են կազմակերպել «Արևելյան էքսպրեսով»12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ