NEWS.am STYLE-ը էքշն, դրամա և սուպերհերոսական ժանրերում ներկայացնում է «Անխոցելի» անիմացիոն սերիալը, որը հիմնված է Ռոբերտ Քիրքմանի համանուն կոմիքսի վրա։
Այն թողարկվում է Amazon Prime Video -ի սթրիմինգային ծառայությունում 2021 թվականի մարտից մինչ օրս: Թողարկվել է արդեն մեկ սեզոն, 2-րդ և 3-րդ սեզոնների մասին հայտարարվել է:
Նախագծի շոուռաններներն են Ռոբերտ Քիրքմանը եւ Մաուդե Լյուիսը, գլխավոր դերերում (օրիգինալ ձայնագրում) են Սթիվեն Յոնը, Ջ.Կ․ Սիմոնսը եւ Սանդրա Օ-ն և այլք:
Սերիալը պատմում է 17-ամյա Մարկ Գրեյսոնի մասին, որը երկրի ամենահզոր սուպերհերոսի որդին է: Մարկը շուտով պետք է գերուժեր ստանա եւ սովորի կառավարել դրանք:
Այն դարաշրջանում, երբ կոմիքսների էկրանավորումը դարձել է նորմ, չի կարելի առանձնանալ սովորական ֆիլմի կամ սերիալի նկարահանումներով։ Այստեղ անհրաժեշտ են նոր հնչեղություն եւ թարմ շունչ։
«Անխոցելին» հեշտությամբ հայտնվում է այդ կատեգորիայում։
Մուլտսերիալի սկիզբը դիտվում է որպես սովորական սուպերհերսների մասին պատմող ժանրի ներկայացուցիչ։ Հերոսների բնավորությունները, նրանց ունակություններն ու կենցաղը բացահայտվում են աստիճանաբար։ Այս ամենը գունեղ է եւ դինամիկ, բայց արդեն բազմիցս ցուցադրվել է: Սակայն առաջին սերիայի եզրափակիչը լիովին փոխում է խաղի կանոնները եւ հող է նախապատրաստում ամբողջ սեզոնի համար:
Չնայած այն հանգամանքին, որ նախագիծը անիմացիոն է, այն իր ռեասլիստական մոտեցումներով կիլոմետրերով առաջ կանցնի նման ժանրի ցանկացած սերիալից կամ ֆիլմից: Սերիալի յուրաքանչյուր սերիան տեւում է մոտ 45 րոպե, ի տարբերություն մուլտսերիալների, որոնք սովորաբար տևում են 20 րոպե։
Յուրաքանչյուր նոր դրվագ հմտորեն սրում է ինտրիգը։ Շոուում բարձրացվում են հասարակության համար արդիական թեմաներ, օրինակ՝ կյանքի ընտրությունը, հայրերի եւ երեխաների խնդիրները, բարոյական երկընտրանքները, սեփական անձի համար ժամանակի պակասը եւ շատ ավելին, ինչն անտեսվում է բազմամիլիոնանոց բլոկբաստերների մեջ:
Սյուժեի ներկայացումը բնորոշ է սթրիմինգային նախագծերին։ Հանդիսատեսին է սպասում մինի սերիալ՝ առանց ֆիլերների, ինչը շատ կուրախացնի հանդիսատեսին:
Անիմացիայի շնորհիվ ստեղծողները կարողացել են իրականացնել զանգվածային գործողությունների տեսարաններ՝ բռնության անհրաժեշտ մակարդակով։ Մարտերի բեմադրությունը տպավորիչ է և հնարամիտ. դուք զգում եք հարվածները, որոնց մեջ կան ուժ և կշիռ։
Հեռուստադիտողը պարբերաբար անհանգստանում է, որ կերպարներից յուրաքանչյուրը կարող է մահանալ. ոչ ոք ապահաովագրված չէ ։ Դրա համար առանձին շնորհակալություն ստեղծողներին: Նրանք կարողացան գրել եւ նկարել ոչ թե ստվարաթղթե, այլ կենդանի կերպարներ, որոնց համար հանդիսատեսը հուզվում է եւ վստահ չէ, որ ամեն ինչ լավ կավարտվի:
Սերիալի հերոսները վառ ու հիշարժան են, յուրաքանչյուրն այս կամ այն կերպ ստացել է իրացված սյուժետային գիծ՝ չնայած այն հանգամանքին, որ հիմնական շեշտը դրվել է հոր եւ որդու բնավորությունների վրա:
Արդյունքում հանդիսատեսին ներկայացվեց սուպերհերոսական ժանրի մի թարմ շունչ՝ այն էլ անիմացիղն տարբերակով՝ R (18+) վարկանիշով:
Սերիալը ստացվեց հանդուգն, ժիր և հոգով։ Այն արդեն երկարաձգվել է երկու սեզոնով, եւ դա հիանալի լուր է։ Այս տիեզերքը ունի հսկայական ներուժ եւ բազում հնարավորություններ, որպեսզի զարգանա ցանկացած ուղղությամբ։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը