Դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը, որը համանուն սերիալում խաղացել է Աննա Բոլեյնի դերը, Կաննի կինոփառատոնի ընթացքում կողոպտիչների զոհն է դարձել, գրում է Variety-ն։
Մինչ դերասանուհին նախաճաշել է, չարագործները մտել են Կրուազետի առափնյակում «Marriot» հյուրանոցի նրա համար։ Նրանք գողացել են թանկարժեք իրեր, որոնց արժեքը գերազանցում է տասնյակ հազարավոր եվրոները։ Ներխուժման հետքեր չեն հայտնաբերվել, այդ պատաճառով ենթադրվում է, որ կողոպտիչները բանալի-քարտ են օգտագործել։ Գողացված իրերի ցանկում է Ջոդիի մոր հարսանեկան մատանին։
Կողոպուտից անմիջապես հետո Թերներ-Սմիթին տեղափոխել են «Majestic» հյուրանոց, որը Կրուազետի առափնյակից մի քանի թաղամաս այն կողմ է գտնվում։ Դերասանուհուն շուրջօրյա անվտանգության աշխատակիցներ են տրամադրել։ Նա քաղաքում է մեկամյա դստեր հետ, ինչն առավել մեծացրել է նրա անվտանգության հետ կապված մտավախությունները։
didn’t think i would be spending 2.5 hours in the police station on my final day in cannes, but here we are…
— Jodie (@MissJodie) July 11, 2021
Թերներ-Սմիթը կարող էր հարձակման օբյեկտ դառնալ, երբ «Յանգից հետո» ֆիլմի պրեմիերային՝ հինգշաբթի երեկոյան, կրել է Gucci High Jewelry շարքի ոսկե եւ ադամանդե զարդերը։ Թեեւ պրմիերայից հետո թանկարժեք իրերն անմիջապես վերադարձվել են, ենթադրվում է, որ կողոպտիչները կարող էին դերասանուհու համար ներխուժել՝ ենթադրելով, որ իրերը դեռ այնտեղ են գտնվում։
«Երբեք չէի կարծում, թե 2,5 ժամ կանցնանեմ ոստիկանական բաժանմունքում Կաննում իմ վերջին օրը, բայց այսպես․․․»,- Twitter-ում գրել է Ջոդին։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:03, 9 մայիսի
Հայաստան կատարած ուղեւորությունից հետո Թամլին Քուրինիը ճանաչվել է «Խմիչքի թեմայով տարվա հեղինակ»15:36, 9 մայիսի
«Լադանիվա»-ն այսօր ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024» երկրորդ կիսաեզրափակչին․ ի՞նչ է լինելու բեմում15:26, 9 մայիսի
Ռոբերտ Դե Նիրոյին նվիրված առաջին փառատոնը տեղի կունենա Նյու Յորքում14:34, 9 մայիսի
Կիանու Ռիվզը ցանկանում է նկարահանել «Արագություն» ֆիլմի երրորդ մասը՝ Սանդրա Բուլոքի մասնակցությամբ13:23, 9 մայիսի
Շակիրան մեծ հաղթանակ է տարել Իսպանիայում իր հարկերի վերաբերյալ երկրորդ հետաքննության ընթացքում12:50, 9 մայիսի
Շեքսպիրի «անտեսված» կերպարը՝ յուրովի մեկնաբանությամբ. Արա Երնջակյանը ներկայացրեց «Հորացիոյի գաղտնիքը» գիրքը12:16, 9 մայիսի
Փերիս Հիլթոնը եւ Նիկոլ Ռիչին վերադառնում են ռեալիթի շոու11:18, 9 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է նիհարել 36 կիլոգրամով10:55, 9 մայիսի
Քիմ Քարդաշյանը «կոտրված Margiela տիկնիկի» դերում10:22, 9 մայիսի
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի09:00, 9 մայիսի
ՄԱՅԻՍԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 8 մայիսի
Շամպայն, 24 կարատանոց ոսկուց խնամքի միջոցներ եւ 100,000 դոլարի շքեղություն. հանգստացեք Դուբայի լավագույն հանգստավայրում